Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵ ...

26.10.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.06.2019  -ից մինչեւ   26.10.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 24.09.2021 թիվ 1565-Ն որոշում)

i

040.0346.020407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2007 թվականի N 346-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ (ԿՏՐՈՆԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմի գծապատկերը` N 2 համաձայն հավելվածի.

3) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմի գծապատկերը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.04.09 թիվ 415-Ն, 21.04.11 թիվ 445-Ն որոշումներ)

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2006 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-230-Ն) ուժի մեջ մտնելու պահից:

(վերնագիրը փոփ. 21.04.11 թիվ 445-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 15-ի

N 346-Ն որոշման

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ (ԿՏՐՈՆԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության (այսուհետ` տրանսպորտային միջոցներ) փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջներով և շրջանառության կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող փաստաթղթին ներկայացվող պահանջները և դրա պատրաստման, պահպանման, հաշվառման, բացթողման ու օգտագործման կարգը:

(1-ին կետը փոփ. 21.04.11 թիվ 445-Ն որոշում)

i

2. Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տեխնիկական զննության կայան) և դրանց լիցենզավորումն ու լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնող լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` նախարարություն) վրա:

(2-րդ կետը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող փաստաթուղթը համարվում է տեխնիկական զննության կայանների կողմից տրված տեխնիկական զննության կտրոնը (այսուհետ` տեխնիկական զննության կտրոն):

4. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի պատրաստման պատվիրատուն հանդիսանում է նախարարությունը, որը կարգավորում է նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին կտրոններ տալու, հաշվառելու և դրա շրջանառության հետ կապված այլ հարցեր:

 

II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Տեխնիկական զննության կտրոնը պատրաստվում է 105x74 մմ չափերով քարտի ձևով:

i

6. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմի գույնը կրկնվում է յուրաքանչյուր 6 տարվանից հետո հետևյալ հաջորդականությամբ`

 

.______________________________.

|Գույները       |   Տարիները   |

|_______________|______________|

|Մանուշակագույն |2012|2018|2024|

|_______________|____|____|____|

|Դեղին          |2013|2019|2025|

|_______________|____|____|____|

|Կապույտ        |2014|2020|2026|

|_______________|____|____|____|

|Կանաչ          |2015|2021|2027|

|_______________|____|____|____|

|Նարնջագույն    |2016|2022|2028|

|_______________|____|____|____|

|Վարդագույն     |2017|2023|2029|

.______________________________.

(6-րդ կետը փոփ. 24.05.12 թիվ 645-Ն որոշում)

i

7. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված տեքստերը`

ա. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ»,

բ. տրանսպորտային միջոցի հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու տարեթիվը` 20 մմ բարձրությամբ թվերով և քառակուսի վանդակ` հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու ամիսը նշելու համար,

գ. տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվ.

2) թեթև մարդատար ավտոմոբիլի ուրվանկարը:

(7-րդ կետը փոփ. 20.03.08 թիվ 256-Ն, 23.04.09 թիվ 415-Ն որոշումներ)

8. Տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված հետևյալ գրառումները` տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվը, «Մակնիշը», «Համարանիշը», «Թողարկման տարեթիվը», «Թափքը», «Շարժիչը», «Հենասարքը», «Գույնը», «Նույնականացման VIN համարը», «Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը», «Հատուկ նշումներ», «Հսկիչ», «Տալու ամսաթիվը` ___ _______20 թ. և «Կ.Տ.».

2) 1-ին ենթակետում նշված տվյալների լրացման համար անհրաժեշտ նշագծված տարածություն:

(8-րդ կետը փոփ. 23.04.09 թիվ 415-Ն որոշում)

i

8.1. Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը պարունակում է ՀԴ 003-2000 «Վարչատարածքային միավորների դասակարգիչ» դասակարգչով նախատեսված տվյալ մարզի (Երևան քաղաքի) համապատասխան կոդը և տվյալ մարզում (Երևան քաղաքում)` տեխնիկական զննության գործունեություն իրականացնող կազմակերպության լիցենզիայի համարը երկնիշ արաբական թվանշաններով:

(8.1-րդ կետը լրաց. 23.04.09 թիվ 415-Ն որոշում)

8.2. Տեխնիկական զննության կայանների ծածկագրերը նշված են ցանկում:

(8.2-րդ կետը լրաց. 23.04.09 թիվ 415-Ն որոշում)

9. Տեխնիկական զննության կտրոնի վրա տպագրական եղանակով կատարված տեքստերի ու տվյալների գրառումները պետք է լինեն սև գույնի:

10. Սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները կարող են լրացվել գնդիկավոր կամ թանաքի գրիչով, ֆլոմաստերով, տպագրական մեքենայով կամ ժամանակակից տպիչ այլ սարքերի միջոցով:

Տեխնիկական զննության կտրոնը լրացվում է միայն տեխնիկական զննություն անցկացնելու արդյունքներն արձանագրող փաստաթղթի (արատորոշման քարտի) հիման վրա, որը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ և պահպանվում է մինչև հաջորդ տեխնիկական զննության ժամկետի ավարտը:

11. Տրանսպորտային միջոցների հաջորդ տեխնիկական զննության անցկացման ամիսը նշվում է տեխնիկական զննության կայանում` տեխնիկական զննության կտրոնի դիմային մասի քառակուսի վանդակում` այդ ամսվա հռոմեական թվերով նշված հերթական համարը կպցնելու միջոցով:

12. Տեխնիկական զննության կտրոնը պետք է ունենա հատուկ դրոշմի միջոցով արված կտրվածքներ` ապակու վրա փակցնելուց հետո դրա ամբողջական պոկումը կանխելու նպատակով:

13. Նոր ներմուծված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական զննության կտրոնի «Համարանիշը» տողը չի լրացվում: Այն լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառում կատարող պաշտոնատար անձի կողմից, իսկ «Հատուկ նշումներ» տողում լրացվում է տրանսպորտային միջոցի մաքսային մարմինների կողմից տրված տարանցիկ համարանիշը:

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 23.04.09 թիվ 415-Ն որոշում)

 

i

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

15. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկների տպագրումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունների կողմից` նախարարության պատվերով:

(15-րդ կետը փոփ. 11.03.010 թիվ 231-Ն որոշում)

16. Տպագրման ենթակա կտրոնների թիվը սահմանվում է նախարարության կողմից` տարբեր ժամկետներում տեխնիկական զննություն անցնող տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների թվից ելնելով:

Ճանապարհային ոստիկանությունը յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված ավտոտրանսպորտային միջոցների և դրանց կցորդների թվի վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությանը տրամադրում է մինչև հուլիսի 15-ը:

17. Տեխնիկական զննության կտրոնները և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկները տպագրող կազմակերպությունից ստանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով կտրոնների պահպանման և հատկացման համար նշանակված նյութական պատասխանատու անձը:

18. Նախարարության կողմից ստացված կտրոնների պահպանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ խիստ (հատուկ) հաշվառման փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

i

19. Նյութական պատասխանատու անձն իրեն հանձնված տեխնիկական զննության կտրոնների համար վարում է առանձին հաշվառում` ըստ կտրոնների համարների` համաձայն կտրոնների ստացման և հատկացման հաշվառման մատյանի N 1 ձևի:

(19-րդ կետը փոփ. 23.04.09 թիվ 415-Ն որոշում)

20. Տեխնիկական զննության կայանները կտրոններ և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկներ ստանալու համար նախարարություն են ներկայացնում հայտ` համաձայն N 2 ձևի:

Հայտի հետ ներկայացվում է նաև կտրոնների ձեռքբերման համար վճարված պետական տուրքի գումարը հաստատող փաստաթղթի պատճենը:

i

21. Ներկայացված հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից լիազորված անձի կողմից կտրոնների հատկացման վերաբերյալ հանձնարարական է տրվում հաշվապահական հաշվառումն իրականացնող ծառայության ղեկավարին և կտրոնների պահպանման ու հատկացման համար նշանակված նյութական պատասխանատու անձին:

(21-րդ կետը փոփ. 23.04.09 թիվ 415-Ն որոշում)

22. Կտրոնների բացթողման հանձնարարականի հիման վրա հաշվապահական հաշվառումն իրականացնող ծառայությունը կատարում է բացթողման ձևակերպումները, այդ թվում` լրացնում է ելքի ապրանքագիր: Ելքի ապրանքագրում պարտադիր նշվում են տրամադրվող կտրոնների թիվը և համարները` ըստ դրանք ստացող տեխնիկական զննության կայանների:

(22-րդ կետը փոփ. 23.04.09 թիվ 415-Ն որոշում)

23. Տեխնիկական զննության կտրոնների պահպանման և բացթողման համար նշանակված նյութական պատասխանատու անձը կտրոնները բաց է թողնում տեխնիկական զննության կայաններում դրանց պահպանման և բացթողման համար նշանակված նյութական պատասխանատու անձին` վերջինիս անունով դուրս գրված համապատասխան լիազորագրի, խմբաքանակի համար պետական տուրքի վճարման անդորրագրի և անձնագրի ներկայացման, ինչպես նաև ելքի ապրանքագրի ու համապատասխան հաշվապահական ձևակերպումների մասին վկայող այլ փաստաթղթերի առկայության դեպքում:

24. Տվյալ տարվա համար նախատեսված չօգտագործված կտրոնները ենթակա են ոչնչացման (մարման)` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից:

Մինչև ոչնչացումը չօգտագործված կտրոնների պահպանումն ու հաշվառումը կատարվում է սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերում նշված կարգով:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՏՐՈՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

25. Տեխնիկական զննության կայաններում կտրոնների պահպանման համար նյութական պատասխանատու անձի կողմից վարվում է տեխնիկական զննության կտրոնների հաշվառման և բացթողման մատյանը` համաձայն N 3 ձևի:

26. Տեխնիկական զննության կայաններում կտրոնների պահպանման և բացթողման համար նյութական պատասխանատու անձ կարող է նշանակվել մասնագետը կամ հսկիչը, որը կտրոնների օրական անհրաժեշտ թիվը բաց է թողնում տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների համար տեխնիկական զննության կտրոն լրացնող աշխատողին, որի համար վերջինս ստորագրում է:

27. Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների համար տեխնիկական զննության կտրոն լրացնող աշխատողի կողմից վարվում է տեխնիկական զննությունների անցկացման և կտրոնների օգտագործման հաշվառման մատյան` համաձայն N 4 ձևի:

28. Աշխատանքային հերթափոխի ավարտից հետո տեխնիկական զննության կտրոնները լրացնող աշխատողները չօգտագործված կտրոնները վերադարձնում են կտրոնների պահպանման համար նյութական պատասխանատու անձին, որի վերաբերյալ համապատասխան նշումներ են կատարվում տեխնիկական զննության կտրոնների հաշվառման և բացթողման N 3 ձևի մատյանում, որը հաստատվում է երկուսի ստորագրություններով:

29. Արգելվում է տեխնիկական զննության կտրոնների օտարումը կամ այլ կերպ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) այլ անձանց:

30. Տեխնիկական զննության կայաններում կայանի ղեկավարի հրամանով ստեղծված գույքագրման հանձնաժողովները յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը կատարում են իրենց կողմից ստացված, տրամադրված և մնացորդում առկա կտրոնների գույքագրում:

Գույքագրման արդյունքում արձանագրված տեղեկությունները ներառվում են տեխնիկական զննության կայանների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ նախարարություն ներկայացվող հաշվետվության մեջ:

31. Տեխնիկական զննության կայանների լուծարման կամ գործունեության դադարեցման, կամ լիցենզիայի գործողության կասեցման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովը տեխնիկական զննության կայանում` կայանի ներկայացուցիչների մասնակցությամբ պարտադիր կատարում է չօգտագործված կտրոնների մնացորդների գույքագրում և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից սահմանված կարգով չօգտագործված կտրոնները հանձնվում են կտրոնների պահպանման և հատկացման համար նախարարությունում նշանակված նյութական պատասխանատու անձին:

i

32. Տվյալ տարվա համար նախատեսված չօգտագործված կտրոնները մինչև հաջորդ տարվա հունվարի 10-ը համապատասխան ընդունման - հանձնման ակտով վերադարձվում են նախարարություն:

(32-րդ կետը փոփ. 23.04.09 թիվ 415-Ն որոշում)

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

33. Տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման համակարգի ներդրման առաջին տարվա ընթացքում կարող են օգտագործվել ճանապարհային ոստիկանության կողմից տվյալ տարվա համար պատրաստված տեխնիկական զննության կտրոնները` «Պետավտոտեսուչ» տողում նշելով տեխնիկական զննության կայանի ծածկագիրը:

 

Գծապատկեր

i

Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմը

(գծապատկերն ուժը կորցրել է 23.04.09 թիվ 415-Ն որոշում)

 

ՑԱՆԿ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ

 

._____________________________________________.

|NN |Մարզերի անվանումները|Տեխնիկական զննության|

|ը/կ|                    |  կայանի ծածկագիրը  |

|___|____________________|____________________|

|1. |Երևան  քաղաք        |01 00               |

|___|____________________|____________________|

|2. |Արագածոտնի մարզ     |02 00               |

|___|____________________|____________________|

|3. |Արարատի մարզ        |03 00               |

|___|____________________|____________________|

|4. |Արմավիրի մարզ       |04 00               |

|___|____________________|____________________|

|5. |Գեղարքունիքի մարզ   |05 00               |

|___|____________________|____________________|

|6. |Լոռու մարզ          |06 00               |

|___|____________________|____________________|

|7. |Կոտայքի մարզ        |07 00               |

|___|____________________|____________________|

|8. |Շիրակի մարզ         |08 00               |

|___|____________________|____________________|

|9. |Սյունիքի մարզ       |09 00               |

|___|____________________|____________________|

|10.|Վայոց ձորի մարզ     |10 00               |

|___|____________________|____________________|

|11.|Տավուշի մարզ        |11 00               |

._____________________________________________.

(ցանկը փոփ. 21.04.11 թիվ 445-Ն որոշում)

 

Ձև N 1

 

i

ՄԱՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Ստացված կտրոնների           |Բաց թողնված կտրոնների             |մնա- |

|ը/կ|____________________________|__________________________________|ցած  |

|   |ստացման|թիվը |կտրոննե|պատաս-|բաց-  |թիվը |համարները|պատաս-|ստա-|կտրոն|

|   |անդոր- |(հատ)|րի հա- |խանա- |թողման|(հատ)|_________|խանա- |ցող-|ների |

|   |րագրի  |     |մարները|տու   |անդոր-|     |առա-|վեր-|տու   |անձի|թիվը |

|   |_______|     |_______|անձի  |րագրի |     |ջինի|ջինի|անձի  |ստո-|(հատ)|

|   |հա-|ամ-|     |առա|վեր|ստորա-|______|     |    |    |ստորա-|րագ-|     |

|   |մա-|սա-|     |ջի-|ջի-|գրութ-|հա-|ամ|     |    |    |գրութ-|րութ|     |

|   |րը |թի-|     |նի |նի |յունը |մա-|սա|     |    |    |յունը |յու-|     |

|   |   |վը |     |   |   |      |րը |թի|     |    |    |      |նը  |     |

|   |   |   |     |   |   |      |   |վը|     |    |    |      |    |     |

|___|___|___|_____|___|___|______|___|__|_____|____|____|______|____|_____|

| 1 | 2 | 3 |  4  | 5 | 6 |   7  | 8 | 9|  10 | 11 | 12 |  13  | 14 |  15 |

|___|___|___|_____|___|___|______|___|__|_____|____|____|______|____|_____|

|1. |   |   |     |   |   |      |   |  |     |    |    |      |    |     |

|___|___|___|_____|___|___|______|___|__|_____|____|____|______|____|_____|

|2. |   |   |     |   |   |      |   |  |     |    |    |      |    |     |

|___|___|___|_____|___|___|______|___|__|_____|____|____|______|____|_____|

|3. |   |   |     |   |   |      |   |  |     |    |    |      |    |     |

|___|___|___|_____|___|___|______|___|__|_____|____|____|______|____|_____|

|4. |   |   |     |   |   |      |   |  |     |    |    |      |    |     |

._________________________________________________________________________.

(1-ին ձևը փոփ. 21.04.11 թիվ 445-Ն որոշում)

 

Ձև N 2

 

i

ՀԱՅՏ

20__ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ

 

Տեխնիկական զննության կայանի անվանումը ________________________________

Գտնվելու վայրը _______________________________________________________

Փոստային հասցեն ______________________________________________________

Բանկային տվյալները ___________________________________________________

    Լիցենզիա N ____________________       Տալու ամսաթիվը _________________

Հեռախոսահամարը _________  Ֆաքսը _________  էլ. փոստը _________________

 

Խնդրում եմ _________________________________________________ տարածքում

(տարածաշրջանի անվանումը) 20__ թվականի ընթացքում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցնելու նպատակով մեր կայանին հատկացնել _______________________

(թվերով) (_________________________________) հատ տրանսպորտային միջոցների տեխնիկական

(տառերով) զննության կտրոն և նույն թվով տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկներ:

Կտրոնների պահպանման, հաշվառման և օգտագործման սահմանված կարգի պահպանումը երաշխավորում եմ:

 

________________   ___________________    ________________________________

    (պաշտոնը)       (ստորագրությունը)     (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ ձևը փոփ. 21.04.11 թիվ 445-Ն որոշում)

 

Ձև N 3

 

i

ՄԱՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

Տեխնիկական զննության կայանի անվանումը ________________________________

 

1. Ստացված կտրոնները

.________________________________________________________________________.

|NN |Ստացման անդորրագրի |Թիվը |Կտրոնների համարները|Պատասխանատու|Ծանոթա-  |

|ը/կ|___________________|(հատ)|___________________|անձի ստորա- |գրություն|

|   | համարը | ամսաթիվը |     | առաջինի | վերջինի |գրությունը  |         |

|___|________|__________|_____|_________|_________|____________|_________|

| 1 |   2    |    3     |  4  |    5    |    6    |      7     |    8    |

|___|________|__________|_____|_________|_________|____________|_________|

|1. |        |          |     |         |         |            |         |

|___|________|__________|_____|_________|_________|____________|_________|

|2. |        |          |     |         |         |            |         |

|___|________|__________|_____|_________|_________|____________|_________|

|3. |        |          |     |         |         |            |         |

.________________________________________________________________________.

 

2. Բաց թողած և վերադարձված կտրոնները

._________________________________________________________________________.

|NN |Բաց թողած կտրոնները               |     Վերադարձված կտրոնները  |Մնա- |

|ը/կ|__________________________________|____________________________|ցած  |

|   |բաց-|թիվը |կտրոնների|պատաս-|ստացող|թիվը |կտրոնների|պատաս|ստացող|կտրոն|

|   |թող-|(հատ)|համարները|խանա- |անձի  |(հատ)|համարները|խանա-|անձի  |ների |

|   |ման |     |_________|տու   |ստորա-|     |_________|տու  |ստորա-|ընդհա|

|   |ամսա|     |առա-|վեր-|անձի  |գրութ-|     |առա-|վեր-|անձի |գրութ-|նուր |

|   |թիվը|     |ջինի|ջինի|ստորա-|յունը |     |ջինի|ջինի|ստորա|յունը |թիվը |

|   |    |     |    |    |գրութ-|      |     |    |    |գրութ|      |(հատ)|

|   |    |     |    |    |յունը |      |     |    |    |յունը|      |     |

|___|____|_____|____|____|______|______|_____|____|____|_____|______|_____|

| 1 |  2 |  3  |  4 |  5 |   6  |   7  |  8  |  9 | 10 |  11 |  12  |  13 |

|___|____|_____|____|____|______|______|_____|____|____|_____|______|_____|

|1. |    |     |    |    |      |      |     |    |    |     |      |     |

|___|____|_____|____|____|______|______|_____|____|____|_____|______|_____|

|2. |    |     |    |    |      |      |     |    |    |     |      |     |

|___|____|_____|____|____|______|______|_____|____|____|_____|______|_____|

|3. |    |     |    |    |      |      |     |    |    |     |      |     |

._________________________________________________________________________.

 

(3-րդ ձևը փոփ. 21.04.11 թիվ 445-Ն որոշում)

 

Ձև N 4

 

i

ՄԱՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Տեխնիկական զննության կայանի անվանումը ________________________________

Տեխնիկական զննություն կատարող հսկիչի ազգանունը _______________________

 

._________________________________________________________________________.

|NN |Ամսա-|Տրանսպորտային միջոցի             |հատկաց-|Նշում      |Չօգտա-   |

|ը/կ|թիվը |_________________________________|ված    |կտրոնը     |գործված  |

|   |     |մակ-|պետհամա-|թողարկման|սեփականա-|կտրոնի |որպես      |կտրոնների|

|   |     |նիշը|րանիշը  |տարեթիվը |տիրոջ    |համարը |կրկնօրինակ |թիվը *   |

|   |     |    |        |         |անվանումը|       |տալու մասին|         |

|___|_____|____|________|_________|_________|_______|___________|_________|

| 1 |  2  |  3 |    4   |    5    |    6    |   7   |     8     |    9    |

|___|_____|____|________|_________|_________|_______|___________|_________|

|___|_____|____|________|_________|_________|_______|___________|_________|

|___|_____|____|________|_________|_________|_______|___________|_________|

|___|_____|____|________|_________|_________|_______|___________|_________|

._________________________________________________________________________.

 

* Չօգտագործված կտրոնների քանակը լրացվում է աշխատանքային հերթափոխի ավարտին` վերջին տողում:

 

(4-րդ ձևը փոփ. 21.04.11 թիվ 445-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 15-ի

N 346-Ն որոշման

 

ԳԾԱՊԱՏԿԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ԴԻՄԱՅԻՆ ԿՈՂՄԻ

 

Գծապատկեր

 

.______________________________.

|                              |

|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ   |

| ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ   |

|              .___.           |

|         2012 |   |           |

|              .___.           |

|                              |

|                              |

|          «000001»            |

.______________________________.

 

(2-րդ հավելվածը լրաց. 23.04.09 թիվ 415-Ն, 21.04.11 թիվ 445-Ն, 24.05.12 թիվ 645-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 15-ի

N 346-Ն որոշման

 

ԳԾԱՊԱՏԿԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻ

 

.____________________________________________________________.

|                          *000001*                          |

|Մակնիշը_________________       Թողարկման տարեթիվը___________|

|Համարանիշը______________       Թափքը________________________|

|Շարժիչը_________________       Հենասարքը____________________|

|Նույնականացման (VIN) համարը  _______________________________|

|Գույնը__________________                                    |

|Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը                       |

|___________________________________                         |

|Հատուկ նշումներ_____________________________________________|

|____________________________________________________________|

|Տալու ամսաթիվը` ___ ________200  թ.                         |

|Հսկիչ___________________________    ________________________|

|                                                            |

|                                                «Կ.Տ.»      |

.____________________________________________________________.

 

(3-րդ հավելվածը լրաց. 23.04.09 թիվ 415-Ն, 21.04.11 թիվ 445-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2007
N 346-Ն
Որոշում