Սեղմել Esc փակելու համար:
{20.06.2019 - 12.12.2019} ՀՀ-ՈՒՄ ՏՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{20.06.2019 - 12.12.2019} ՀՀ-ՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.06.2019  -ից մինչեւ   12.12.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

20/06/2019 - 12/12/2019

040.0690.200607

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունիսի 2007 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2007 թվականի N 690-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համաձայնեցնելուց հետո հաստատել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների պատրաստման ու վերապատրաստման դասընթացների ուսումնական ծրագրերը և ապահովել մասնագետների պատրաստումը` սկսած 2007 թվականի հունիս ամսվանից:

(2-րդ կետը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 25-ից:

(որոշումը փոփ. 01.02.18 թիվ 79-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 15-ի

N 690-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների (այսուհետ` տրանսպորտային միջոցներ) տեխնիկական զննության (այսուհետ` տեխնիկական զննություն) անցկացման գործունեության լիցենզավորման կարգը, ինչպես նաև կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1) տեխնիկական զննություն` տրանսպորտային միջոցների տեխնիկական արատների և անսարքությունների հայտնաբերման նպատակով իրականացվող պարբերական ստուգման համալիր միջոցառումների գործընթաց, որն ուղղված է տեխնիկական նորմաներով (ստանդարտներով, կանոնակարգերով, այլ իրավական ակտերով) սահմանված պահանջներին համապատասխան` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը.

2) տեխնիկական զննության կայան` տեխնիկական արատորոշման սարքերով և սարքավորումներով (այսուհետ` տեխնիկական արատորոշման միջոցներ) կահավորված արտադրական նշանակության շենք (այսուհետ` արտադրական բազա), որտեղ տրանսպորտային միջոցների տեխնիկական արատների և անսարքությունների հայտնաբերման նպատակով իրականացվում են տեխնիկական վիճակի ստուգման համալիր միջոցառումներ.

3) հոսքային գիծ (այսուհետ` հոսքագիծ)` տրանսպորտային միջոցների տեխնիկական արատների և անսարքությունների հայտնաբերման նպատակով տեխնիկական արատորոշման միջոցներով կահավորված արտադրական տարածք.

4) ունիվերսալ հոսքագիծ` հոսքագիծ, որտեղ տարբեր տեսակների և նշանակության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման համալիր միջոցառումներ իրականացնելու ժամանակ սռնու վրա ընկնող առավելագույն զանգվածը չի գերազանցում 13000 կիլոգրամը.

5) թեթև տրանսպորտային միջոցների հոսքագիծ (այսուհետ` թեթև հոսքագիծ)` հոսքագիծ, որտեղ տարբեր տեսակների և նշանակության թեթև մարդատար, փոքր և միջին բեռնատար տրանսպորտային միջոցների ու միկրոավտոբուսների տեխնիկական վիճակի ստուգման համալիր միջոցառումներ իրականացնելու ժամանակ սռնու վրա ընկնող առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կիլոգրամը:

i

3. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգով:

(3-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 509-Ն որոշում)

i

4. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն որոշում)

5. Տեխնիկական զննության անցկացման գործունեության համար լիցենզիաները տրվում են անժամկետ:

6. Լիցենզավորված անձինք տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված գործունեության վայրում:

7. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

8. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի հետ տրվում է լիցենզավորվող անձի կողմից շահագործվող հոսքագծերի քանակին և տեսակին համապատասխան լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` համաձայն N 3 ձևի:

 

II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ` համաձայն N 1 ձևի.

2) տեխնիկական զննության համար նախատեսված արտադրական տարածքների սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

3) տեխնիկական զննության անցկացման գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող ապրանքների, առարկաների, սարքավորումների փորձաքննության դրական եզրակացությունը կամ ապրանքների, առարկաների ու սարքավորումների վերաբերյալ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձաքննության դրական եզրակացությունը.

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը լիցենզավորող մարմին են ներկայացվում առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

11. Հանձնաժողովն ուսումնասիրում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին ու եզրակացություն է ներկայացնում լիցենզավորող մարմնի ղեկավարին:

12. Ներկայացված եզրակացության հիման վրա լիցենզավորող մարմնի ղեկավարը որոշում է ընդունում: Լիցենզավորող մարմնի ղեկավարի դրական որոշման հիման վրա հայտատուին է տրամադրվում տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիա և շահագործվող հոսքագծերի քանակին ու տեսակին համապատասխան ներդիրներ: Բացասական որոշման դեպքում` եռօրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացվում է հայտատուին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

i

12.1. Լիցենզավորող մարմինը հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է լիցենզիա տրամադրելու մասին որոշում:

(12.1-ին կետը լրաց. 01.02.18 թիվ 79-Ն որոշում)

i

13. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից և կնքվում նույն նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիքով:

(13-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1720-Ն որոշում)

i

14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում, ինչպես նաև, եթե սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթի (փաստաթղթերի) համաձայն հայտատուի արտադրական տարածքի չափերը չեն բավարարում սույն կարգի 15-րդ կետի պահանջներին:

(14-րդ կետը փոփ.. 01.02.18 թիվ 79-Ն որոշում)

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

15. Տեխնիկական զննության կայանների արտադրական տարածքը, ըստ ներկայացված հոսքագծերի տեսակի, յուրաքանչյուր հոսքագծի հաշվարկով պետք է բավարարի աղյուսակում նշված նվազագույն չափերը:

16. Լիցենզավորված կազմակերպությունը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն սկսելուց առաջ, միանում է տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգչային ցանցին:

17. Տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված անձը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10 օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով լիցենզավորող մարմին է ներկայացնում հաշվետվություն` համաձայն N 4 ձևի:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ, ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՆԵՐԴԻՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

18. Լիցենզիան վերաձևակերպվում, լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում, լիցենզիան և լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը տրամադրվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

19. Լիցենզավորված անձը տեխնիկական զննության իրականացման վայրում նոր հոսքագիծ է շահագործում միայն ներդիրի առկայության դեպքում:

20. Նոր հոսքագծի ներդիր ստանալու նպատակով հայտատուն առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային տարբերակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշման համաձայն, լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ` համաձայն N 2 ձևի.

2) հոսքագծի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը կամ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձաքննության դրական եզրակացությունը.

3) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

21. Նոր հոսքագծի ներդիր ստանալու մասին հայտն ստանալու օրվան հաջորդող` ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող հանձնաժողովը լիցենզավորող մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն, որի հիման վրա լիցենզավորող մարմնի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում: Լիցենզավորող մարմնի դրական որոշման դեպքում հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ներդիր:

i

22. Նոր հոսքագծի ներդիր ստանալուց հետո` լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հերթական տարեկան պետական տուրքը ենթակա է վճարման` ելնելով լիցենզիայի ներդիրների (հոսքագծերի) քանակից` անկախ ներդիրի տրամադրման համար վճարված պետական տուրքի գումարի վճարման ժամկետից: Լիցենզավորող մարմինը լիցենզիայի նոր ներդիրի տրամադրման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեին:

(22-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1720-Ն որոշում)

23. Լիցենզավորված անձի` նոր հոսքագիծ շահագործելու մասին հայտը մերժվում է, եթե լիցենզավորման մարմին ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 20-րդ կետի պահանջներին, ինչպես նաև, եթե սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթի (փաստաթղթերի) համաձայն հայտատուի արտադրական տարածքի չափերը չեն բավարարում սույն կարգի 15-րդ կետի պահանջները:

24. Մեկից ավելի հոսքագծերով տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված անձը գործունեության տվյալ վայրում հոսքագծի շահագործումից հրաժարվելու դեպքում լիցենզավորող մարմին է ներկայացնում դիմում հոսքագծի շահագործումից հրաժարվելու մասին, որին կցվում է հոսքագծի ներդիրը:

i

25. Լիցենզավորված անձի կողմից գործող հոսքագծի շահագործումից հրաժարվելու մասին դիմումը լիցենզավորող մարմնում մուտքագրվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում մերժվում է, եթե տվյալ հոսքագծի շահագործման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, պետական տուրքի վճարման պարտավորությունը կատարված չէ և (կամ) կցված չէ հոսքագծի ներդիրը: Լիցենզավորող մարմինը հոսքագծի շահագործումից հրաժարվելու մասին դիմումի բավարարման դեպքում ընդունում է որոշում հոսքագծի ներդիրի գործողության դադարեցման` ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, որի դեպքում ներդիրի (հոսքագծի) մասով հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունը դադարում է: Լիցենզավորող մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում լիցենզիայի ներդիրն ուժը կորցրած ճանաչելու մասին տեղեկացնում է հայտատուին և Պետական եկամուտների կոմիտեին:

(25-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1720-Ն որոշում)

26. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիայում նշված հոսքագծի շահագործումից հրաժարվելու դեպքում լիցենզավորված անձը դիմում է լիցենզավորող մարմին` գործող լիցենզիան նոր ձևաթղթով փոխարինելու համար` սույն կարգի 28-32-րդ կետերին համապատասխան:

27. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին կամ լիցենզավորված անձի կողմից նոր հոսքագիծ շահագործելու մասին հայտի կամ լիցենզավորված անձի կողմից գործող հոսքագծի շահագործումից հրաժարվելու մասին դիմումի մերժման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման մասին լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

28. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիան նոր ձևաթղթով փոխարինելու համար տեխնիկական զննության անցկացման գործունեություն իրականացնող անձը կարող է լիցենզավորող մարմին ներկայացնել նախկինում ստացած լիցենզիայի բնօրինակը և դիմում` նշելով առկա հոսքագծերից հետագա շահագործման համար նախատեսվող թվի մասին տեղեկատվությունը:

29. Լիցենզիան նոր ձևաթղթով փոխարինելու դեպքում տրվում են նախկին լիցենզիայի վավերապայմաններին (բացառությամբ սերիայի) համապատասխան նոր նմուշի լիցենզիա և հետագա շահագործման համար հոսքագծերի թվին ու տեսակին համապատասխան ներդիրներ` դիմումը և լիցենզիայի բնօրինակը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում:

30. Լիցենզիան նոր ձևաթղթով փոխարինելը և համապատասխան ներդիրի տրամադրումը մերժվում է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան պետական տուրքի վճարման պարտավորությունը կատարված չէ:

31. Լիցենզիայի` նոր ձևաթղթով փոխարինման դիմաց վճար չի գանձվում:

32. Լիցենզիան նոր ձևաթղթով չփոխարինելը հիմք չէ գործող լիցենզիայի գործողության դադարեցման համար:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայտատու ____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

պետական ռեգիստրում

____________________________________________________________________

           գրանցման համարը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն,

____________________________________________________________________

                 անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

____________________________________________________________________

պետական ռեգիստրում հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլ. փոստի

հասցեն)

 

Խնդրում եմ տրամադրել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության իրականացման լիցենզիա:

Կից ներկայացնում եմ լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերը`

1) տեխնիկական զննության կայանի արտադրական տարածքների սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

2) տեխնիկական զննության անցկացման գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող ապրանքների, առարկաների, սարքավորումների փորձաքննության դրական եզրակացությունը կամ ապրանքների, առարկաների ու սարքավորումների վերաբերյալ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձաքննության դրական եզրակացությունը.

3) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Լիցենզավորող մարմնի ղեկավարի դրական որոշումն ստանալուց հետո պարտավորվում եմ երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը և դրա մասին տեղեկատվություն ներկայացնել լիցենզավորող մարմին:

 

Հայտատու --------------- -------------------  ---------------------

               (պաշտոնը)      (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

____ ______________20 թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆՈՐ ՆԵՐԴԻՐ (ՆԵՐԴԻՐՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայտատու ____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

պետական ռեգիստրում

____________________________________________________________________

                            գրանցման համարը,

____________________________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական ռեգիստրում հաշվառման

համարը,

____________________________________________________________________

տեխնիկական զննության գործունեության համար տրամադրված գործող

լիցենզիայի համարը)

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիայի լրացուցիչ ներդիր (ներդիրներ)` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության նոր հոսքագիծ շահագործելու նպատակով:

 

Կից ներկայացնում եմ լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու համար պահանջվող փաստաթղթերը`

1) հոսքագծի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը կամ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձաքննության դրական եզրակացությունը.

2) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Լիցենզավորող մարմնի ղեկավարի դրական որոշումն ստանալուց հետո պարտավորվում եմ երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը և դրա մասին տեղեկատվություն ներկայացնել լիցենզավորող մարմին:

 

Հայտատու --------------- -------------------  ---------------------

               (պաշտոնը)      (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

____ ______________20 թ.

 

Ձև N 3

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ ________ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

 

ՆԵՐԴԻՐ N 0000

 

Իրավաբանական անձի անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _______________________________

 

Տեխնիկական զննության հոսքագծի տեսակը ________________________________

 

Ներդիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը __________________________________

 

(3-րդ ձևը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն, 05.12.2019 թիվ 1720-Ն որոշումներ)

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 05.12.2019 թիվ 1720-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն

որոշման N 1 հավելվածի N 3 ձևում «նախարարության լիցենզավորման

գործակալության պետ» բառերը պետք է փոխարինել «նախարար» բառով:

Սակայն 3-րդ ձևում չկան «նախարարության լիցենզավորման

գործակալության պետ» բառերը, որի հետևանքով հնարավոր չի

եղել փոփոխությունը կատարել

---------------------------------------------------------------------

 

Ձև N 4

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

20 ___ ԹՎԱԿԱՆԻ ____ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ____________ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Տեխնիկական զննության կայանի գործունեության վայրը ___________________

 

._____________________________________________________________________.

|NN |Անվա-    |        Տրանսպորտային միջոցի տեսակը                    |

|ը/կ|նումները |_______________________________________________________|

|   |         |թեթև  |ավտոբուս-|բեռնատար կողավոր և   |կիսա-|կցորդ|մոտո|

|   |         |մարդա-|ներ      |մասնագիտացված        |կցորդ|ներ  |ցիկ-|

|   |         |տար   |         |ավտոմոբիլներ         |ներ  |     |լետ-|

|   |         |ավտոմո|_________|_____________________|     |     |ներ |

|   |         |բիլներ|միկ-|ավտո|մինչև  |3500   |12000|     |     |    |

|   |         |      |րո- |բուս|3500 կգ|կգ-ից  |կգ-ից|     |     |    |

|   |         |      |ավտո|ներ |լրիվ   |ավելի  |ավելի|     |     |    |

|   |         |      |բուս|    |զանգ-  |մինչև  |լրիվ |     |     |    |

|   |         |      |ներ |    |վածով  |12000  |զանգ-|     |     |    |

|   |         |      |    |    |       |կգ լրիվ|վածով|     |     |    |

|   |         |      |    |    |       |զանգ-  |     |     |     |    |

|   |         |      |    |    |       |վածով  |     |     |     |    |

|___|_________|______|____|____|_______|_______|_____|_____|_____|____|

|1. |Ներկայաց-|      |    |    |       |       |     |     |     |    |

|   |վել են   |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |տեխնիկա- |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |կան      |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |զննության|      |    |    |       |       |     |     |     |    |

|___|_________|______|____|____|_______|_______|_____|_____|_____|____|

|2. |Ճանաչվել |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |են       |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |սարքին,  |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |որոնցից` |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |երկրորդ  |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |անգամ    |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |ստուգե-  |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |լուց հետո|      |    |    |       |       |     |     |     |    |

|___|_________|______|____|____|_______|_______|_____|_____|_____|____|

|3. |Սարքին   |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |տրանսպոր-|      |    |    |       |       |     |     |     |    |

|   |տային    |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |միջոցների|      |    |    |       |       |     |     |     |    |

|   |թիվն ըստ |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |օգտագործ-|      |    |    |       |       |     |     |     |    |

|   |վող      |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |վառելիքի`|      |    |    |       |       |     |     |     |    |

|___|_________|______|____|____|_______|_______|_____|_____|_____|____|

|   |1) բենզին|      |    |    |       |       |     |     |     |    |

|___|_________|______|____|____|_______|_______|_____|_____|_____|____|

|   |2)       |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |դիզելային|      |    |    |       |       |     |     |     |    |

|   |վառելիք  |      |    |    |       |       |     |     |     |    |

|___|_________|______|____|____|_______|_______|_____|_____|_____|____|

|   |3) հեղու-|      |    |    |       |       |     |     |     |    |

|   |կացված   |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |նավթային |      |    |    |       |       |     |     |     |    |

|   |գազ      |      |    |    |       |       |     |     |     |    |

|___|_________|______|____|____|_______|_______|_____|_____|_____|____|

|   |Ընդամենը |      |    |    |       |       |     |     |     |    |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |    Հոսքագծի տեսակը                    |Արտադրական տարածքի չափերը|

|ը/կ|                                       |                         |

|___|_______________________________________|_________________________|

|1. |Թեթև  տրանսպորտային միջոցների հոսքագիծ |երկարությունը` 18 մ      |

|   |                                       |լայնությունը` 5 մ        |

|___|_______________________________________|_________________________|

|2. |ՈՒնիվերսալ հոսքագիծ                    |երկարությունը` 24 մ      |

|   |                                       |լայնությունը` 6 մ        |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 26.08.10 թիվ 1134-Ն, 11.06.09 թիվ 686-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 17.02.11 թիվ 140-Ն որոշումներ)

(1-ին հավելվածը խմբագրվել է 02.08.12 թիվ 1105-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 15-ի

N 690-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N ՏՄՏԶ 00000

 

Տրվում է ____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ

ձեռնարկատիրոջ համար անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

    Գործունեության տեսակը`    Հայաստանի Հանրապետության տրանսպորտային

                              միջոցների տեխնիկական զննության անցկացում

 

Գործունեության իրականացման վայրը ____________________________________

Լիցենզիայի գործողության ժամկետը -- Անժամկետ

Լիցենզիան տալու ամսաթիվը ____________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

   ՆԱԽԱՐԱՐ                  _________________  ____________________

                                  (ստորագրությունը)   անունը, ազգանունը)

 

    Կ.Տ.                                       ____ _____________ 200  թ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 02.08.12 թիվ 1105-Ն, 06.06.2019 թիվ 733-Ն, 05.12.2019 թիվ 1720-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2007
N 690-Ն
Որոշում