Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2019 թվականի N 200-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին մինչև գնման մրցակցային ձևով կնքված պայմանագիրը (պայմանագրերը) ուժի մեջ մտնելու ամսվա վերջին օրը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա տեսչական մարմինների կարիքների համար հեռախոսային և համացանցային ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները: Ընդ որում, մեկ անձից գնման ձևով կնքված պայմանագրով (պայմանագրերով) նախատեսել, որ դրա գործողությունը դադարում է մրցակցային գնման ձևով կնքված պայմանագիրը (պայմանագրերը) ուժի մեջ մտնելու ամսվա վերջին օրվանից, ինչի մասին պատվիրատուն ծառայություն մատուցող անձին տրամադրում է համապատասխան ծանուցում:

(1-ին կետը փոփ. 06.06.2019 թիվ 716-Ա որոշում)

i

1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` մինչև գնման մրցակցային ձևով կնքված պայմանագիրը (պայմանագրերը) ուժի մեջ մտնելու ամսվա վերջին օրը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարիքների համար պահնորդական ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները: Ընդ որում, մեկ անձից գնման ձևով կնքված պայմանագրով (պայմանագրերով) նախատեսել, որ դրա գործողությունը դադարում է մրցակցային գնման ձևով կնքված պայմանագիրը (պայմանագրերը) ուժի մեջ մտնելու ամսվա վերջին օրվանից, ինչի մասին պատվիրատուն ծառայություն մատուցող անձին տրամադրում է համապատասխան ծանուցում:

(1.1-ին կետը լրաց. 06.06.2019 թիվ 716-Ա որոշում)

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 14

ք. Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2019
N 200-Ա
Որոշում