Սեղմել Esc փակելու համար:
{11.07.2019 - 09.12.2020} ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.07.2019 - 09.12.2020} ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ Ա ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.07.2019  -ից մինչեւ   09.12.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

041.0098.250208

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2008 թվականի N 98-Ն

 

i

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 747-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման նպատակով`

1. Ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով:

2. Հաստատել`

1) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովներ:

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդ ստեղծելու մասին» N 747-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2008 թվականի փետրվարի 25-ի

N 98-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելն է:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն աշխատակարգով:

3. Հանձնաժողովը հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց հացերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների գործունեության կարգը:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

i

1) հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելը.

2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ընթացքում ծագած խնդիրները վերլուծելը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ մշակելը.

3) հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների, հասարակական կյանքում նրանց առավելագույնս ներգրավվածության ապահովման, սոցիալական հիմնախնդիրների լուծմանն աջակցելը.

4) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և այդ ոլորտում գործող հասարակական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությանն աջակցելը:

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.04.17 թիվ 397-Ն որոշում)

(4-րդ կետը փոփ. 28.04.17 թիվ 397-Ն որոշում)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար`

i

1) համապատասխան պետական լիազոր մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և սոցիալական ներառման տարեկան և համալիր ծրագրերի իրականացման վերաբերյալ.

2) ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը և դրա վերաբերյալ լիազորած մարմնին ներկայացնում իր առաջարկությունները.

3) համապատասխան ոլորտների լիազոր մարմիններ է ներկայացնում առաջարկություններ հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց համար հավասար պայմանների ստեղծման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ.

3) համապատասխան ոլորտի լիազոր մարմիններ է ներկայացնում առաջարկություններ հաշմանդամ և ոչ հաշմանդամ անձանց համար հնարավորությունների հավասարեցման վերաբերյալ.

4) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը և ներկայացնում առաջարկություններ դրանց արդյունավետ իրականացման վերաբերյալ.

5) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ տալիս եզրակացություն.

6) ուսումնասիրում և վերլուծում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման պատճառները և համապատասխան ոլորտի լիազոր մարմիններ ներկայացնում առաջարկություններ.

7) ուսումնասիրում և վերլուծում է հաշմանդամության առաջացման պատճառները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

8) նախապատրաստում է նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար.

9) քննարկում և Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում քաղաքացիների դիմումների և բողոքների վերաբերյալ առաջարկություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

10) տվյալ ոլորտի լիազոր պետական մարմին է ներկայացնում առաջարկություն հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման գործընթացների զարգացումները վերահսկելու, որոշակի խնդիրներ հետազոտելու և վերլուծելու նպատակով.

11) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և սոցիալական ներառմանն ուղղված` նախորդ տարվա ընթացքում մարզերում (Երևան քաղաքում) կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները.

12) անհրաժեշտության դեպքում առաջարկներ է ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների գործունեության կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

13) կարող է հանդես գալ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորման վերաբերյալ հայտարարություններով:

(5-րդ կետը փոփ. 28.04.17 թիվ 397-Ն որոշում)

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

7. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից:

8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:

9. Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:

i

10. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 4 ամիսը մեկ անգամ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Տարվա ընթացքում Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ նիստերից մեկը կարող է գումարվել Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ:

(10-րդ կետը փոփ. 28.04.17 թիվ 397-Ն որոշում)

11. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամներից որևէ մեկը: Հանձնաժողովի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստն սկսվելուց 7 օր առաջ: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում: Հանձնաժողովի ընդունած որոշումների մասին կազմվում է արձանագրություն:

12. Հանձնաժողովը պետական կառավարման մարմիններից կարող է ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության հարցերին առնչվող նյութեր, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը: Հավասար ձայների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Արձանագրությունը հանձնաժողովի անդամներին է ուղարկվում նիստից ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:

14. Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ և նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել պետական մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

15. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը.

3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը.

4) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումներն ու արձանագրությունները, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված գրությունները.

5) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.

6) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:

16. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

2) հացեր և առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.

3) ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի գործունեության և նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) ծանոթանում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

5) կատարում է հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

17. Հանձնաժողովի քարտուղարը`

i

1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին.

2) հանձնաժողովի անդամներին իրազեկում է հանձնաժողովի նիստերի անցկացման օրվա, վայրի և ժամի մասին, անհրաժեշտության դեպքում իրազեկում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների նիստերի անցկացման օրակարգի, օրվա, վայրի և ժամի մասին.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.

4) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) նիստերի որոշումները և արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է հանձնաժողովի անդամներին, անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի անդամներին է ուղարկում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների նիստերի արձանագրություններն ու որոշումները:

(17-րդ կետը փոփ. 28.04.17 թիվ 397-Ն որոշում)

18. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են`

i

1) նրա աշխատանքից ազատվելու դեպքում.

2) նրա մահվան դեպքում.

3) իր դիմումի համաձայն.

4) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշումով, եթե նա մեկ տարվա ընթացքում 2 անգամ բացակայել է անհարգելի պատճառներով, կամ մեկ տարվա ընթացքում բացակայել է հանձնաժողովի բոլոր նիստերից:

(18-րդ կետը լրաց. 28.04.17 թիվ 397-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ վարչապետի

2008 թ. փետրվարի 25-ի

N 98-Ն որոշման

 

i

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մ. Առաքելյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

 

    Տ. Ստեփանյան    - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

    Ա. Սմբատյան     - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                      նախարարի տեղակալ

 

Ժ. Անդրեասյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի տեղակալ

 

    Վ. Պողոսյան     - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

                      տեղակալ

 

    Հ. Սարգսյան     - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ն. Սարգսյան     - Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ

 

    Ա. Ղուլարյան    - ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի

                      պարտականությունները կատարող

 

    Ն. Մանուկյան    - «Հայ մայրեր» բարեգործական հասարակական

                      կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ս. Ասատրյան     - «Հաշմանդամություն և  ներառական զարգացում»

                      հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Սահակյան     - «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող

                      երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի

                      պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ

                      (համաձայնությամբ)

 

    Ռ. Խաչատրյան    - «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական

                      կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Վ. Գյուլբանգյան - «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպության

ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

    Ա. Մկրտչյան     - «Սկարպ» առողջական կենտրոն» հասարակական

                      կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Ասլանյան     - «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»

                      հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական

                      կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Թ. Մանուկյան    - «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական

                      կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ս. Մաղաքյան     - «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման

                      հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Ս. Օհանջանյան  - «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան

հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Լ. Աթաջանյան    - «Աուտիզմ ազգային հիմնադրամ» հասարակական

                      կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Ք. Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ

(հանձնաժողովի քարտուղար)

 

(2-րդ հավելվածը փոփ. 20.08.08 թիվ 649-Ա, 25.08.09 թիվ 715-Ն, 21.04.10 թիվ 265-Ն, 04.08.10 թիվ 618-Ն, 23.03.11 թիվ 218-Ն, 16.08.12 թիվ 781-Ն, 30.07.13 թիվ 651-Ն, 25.09.14 թիվ 933-Ն, 28.04.17 թիվ 397-Ն, 28.06.2019 թիվ 848-Ն, 07.12.2020 թիվ 1321-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.02.2008
N 98-Ն
Որոշում