041.1310.041018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2018 թվականի N 1310-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և ելնելով հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի մշակման աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունից`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ վարչապետի
2018 թ. հոկտեմբերի 4-ի
N 1310-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Ղազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական, աշխատանքային խմբի
ղեկավար
Զ. Մաթևոսյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի խորհրդական
Մ. Ղազարյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թափոնների և
մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության
պետ
Վ. Լալայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային
քաղաքականության վարչության պետ
Ս. Շահնազարյան - ՀՀ ֆինանսների նախարարության գնումների
քաղաքականության վարչության պետ
Տ. Մանուկյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար
Ա. Գևորգյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի շենքերի, շինությունների պահպանման և
տնտեսական վարչության պետի տեղակալ
Ռ. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և
շրջակա միջավայրի հարցերի վարչության առաջատար
մասնագետ
Գ. Ալեքսանյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
իրավական ակտերի փորձաքննության գործակալության
գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության և
գրանցման բաժնի պետ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի բաժնի
վարիչի պաշտոնակատար
Ա. Ալեքսանդրյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր
նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ
Ա. Խաչիկյան - Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության
վարչության պետ (համաձայնությամբ)
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
(համաձայնությամբ)
Ն. Ավետյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի
աջակցության և կոշտ կենցաղային թափոնների
կառավարման վարչության պետ (աշխատանքային խմբի
քարտուղար)
(1-ին հավելվածը փոփ. 03.07.2019 թիվ 867-Ա, 08.11.2019 թիվ 1650-Ա որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2018 թ. հոկտեմբերի 4-ի
N 1310-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի մշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
3. Աշխատանքային խմբի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում աղբահանության, այդ թվում` աղբի հավաքման, տեղափոխման, հեռացման, աղբի կրկնօգտագործման և վերամշակման գործընթացների ապահովումն է, ինչպես նաև շրջակա միջավայրը մաքուր պահելու գործընթացներին հասարակության մասնակցության բարձրացման և էկոկրթական աշխատանքների իրականացումն է:
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Աշխատանքային խումբը մշակում է հանրապետությունում աղբահավաքության և աղբի վերամշակման ծրագիրը, բանակցում է տեղի և օտարերկրյա մասնավոր ընկերությունների հետ, կայացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում որոշումներ, ինչպես նաև իրականացնում է իր նպատակներից բխող այլ գործառույթներ:
5. Աշխատանքային խմբի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 7-րդ կետին համապատասխան:
7. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
8. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը տրամադրվում է խմբի անդամներին և սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
9. Նիստերին կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների` հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ ու փորձագետներ, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով):
10. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն 2/3-ը (կամ կեսից ավելին):
11. Աշխատանքային խմբի որոշումները խորհրդատվական բնույթի են: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:
12. Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:
13. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է խորհրդի քարտուղարը:
14. Նիստերն արձանագրվում են քարտուղարի կողմից:
15. Նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը և քարտուղարը:
16. Արձանագրությունը և որոշումները նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը տրամադրում է աշխատանքային խմբի անդամներին:
17. Աշխատանքային խմբի ղեկավարը`
1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.
3) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստը.
4) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
18. Աշխատանքային խմբի անդամը`
1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին և քվեարկում.
2) անհրաժեշտության դեպքում հանդես գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.
3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) ծանոթանում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին:
V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: