Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵ ...

 

 

040.0666.150618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2018 թվականի N 666-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ, ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

i

1. Հրապարակային հաշվետվության` արտադրության, ներքին իրացման, արտահանման և զբաղվածության մասը (ձև N 1) լրացվում է հետևյալ կերպ`

1) «Ընդերքօգտագործման թույլտվության համարը» տողում ընդերքօգտագործողը լրացնում է օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության համարը (թույլտվությունների համարները).

2) ընդերքօգտագործողը կատարում է գրառում կազմակերպությունում հաշվետու տարվա համար արտաքին ֆինանսական աուդիտ իրականացված լինելու վերաբերյալ և իրականացված լինելու դեպքում տրամադրում է ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական եզրակացության հրապարակման հղումը, իսկ հաշվետվության տպագիր մամուլում հրապարակված լինելու դեպքում, վերջինիս էլեկտրոնային պատճենը.

2.1) «Արդյունահանում (ըստ հանքաքարի)» տողում լրացվում են`

ա. հաշվետու տարում ընդերքօգտագործողի կողմից արդյունահանված պաշարների (հանքաքարի) տեսակը,

բ. չափի միավորները,

գ. հաշվետու տարում արդյունահանման ծավալը,

դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

3) «Արտադրություն (ըստ արտադրատեսակների)» տողում լրացվում են`

ա. հաշվետու տարում ընդերքօգտագործողի կողմից արտադրված վերջնական արտադրանքների անվանումները,

բ. չափի միավորները, հիմք ընդունելով սույն ուղեցույցով սահմանված արտահանման չափի միավորի ներկայացման եղանակը,

գ. հաշվետու տարում արտադրության ծավալը,

դ. հաշվետու տարում արտադրված տվյալ արտադրատեսակի ընդամենը արժեքը, որն արտադրատեսակի մեկ միավորի միջին կշռված ինքնարժեքի և արտադրատեսակի արտադրության ծավալի արտադրյալն է,

ե. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

4) «Արտադրության իրացումը ներքին շուկայում (ըստ արտադրատեսակների)» տողում լրացվում են`

ա. ընդերքօգտագործողի կողմից արտադրված վերջնական արտադրանքների անվանումները,

բ. չափի միավորը, հիմք ընդունելով սույն ուղեցույցով սահմանված արտահանման չափի միավորի ներկայացման եղանակը,

գ. հաշվետու տարում Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց արտադրատեսակի իրացման ընդամենը ծավալը,

դ. հաշվետու տարում ընդամենն իրացման արժեքը, որն արտադրատեսակի միավորի իրացման միջին կշռված գնի և իրացման ծավալի արտադրյալն է,

ե. գնորդ իրավաբանական անձի անվանումը,

զ. տվյալ գնորդ իրավաբանական անձին իրացված արտադրատեսակի ծավալը,

է. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

ը. մատակարարված արտադրատեսակում (խտանյութ, համաձուլվածք) վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով) և տարեկան միջին մեծությամբ: Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան` արտադրատեսակի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են տարբեր հաշվետու տարիներում, ապա մատակարարման հաշվետու տարում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) վճարվող համարվող մետաղների պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով),

5) «Արտահանում (ըստ արտադրատեսակների)» տողում լրացվում են`

ա. հաշվետու տարում ընդերքօգտագործողի կողմից արտահանված վերջնական արտադրանքների անվանումները,

բ. ծածկագրերը` ըստ ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ),

գ. չափի միավորը (լրացվում է արտահանված արտադրատեսակի մաքսային հայտարարագրում նշված չափի միավորը),

դ. հաշվետու տարում արտահանման ծավալը,

ե. հաշվետու տարում տվյալ արտադրատեսակի ընդամենն իրացման արժեքը, որը տարվա ընթացքում արտահանված արտադրատեսակի մաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքների հանրագումարն է,

զ. նշվում է արտահանման նշանակման երկրների ցանկը` ըստ արտադրատեսակի,

է. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

ը. մատակարարված արտադրատեսակում (խտանյութ, համաձուլվածք) վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով) և տարեկան միջին մեծությամբ: Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան` արտադրատեսակի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են տարբեր հաշվետու տարիներում, ապա մատակարարման հաշվետու տարում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) վճարվող համարվող մետաղների պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով),

6) «Զբաղվածների թիվը» տողում լրացվում են`

ա. հաշվետու տարում ընդերքօգտագործողի անժամկետ և ժամկետային աշխատողների թիվը,

բ. կին և տղամարդ աշխատողների թիվը,

գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի և օտարերկրյա քաղաքացի աշխատողների թիվը: Քաղաքացիություն չունեցող աշխատողների թիվը գումարվում է օտարերկրյա քաղաքացի աշխատողների թվին` «Նշումներ» դաշտում կատարելով գրառում նրանց թվի վերաբերյալ,

դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

6.1) «Զբաղվածների թիվն ըստ աշխատողի հաշվառման համայնքի» տողում լրացվում են`

ա. հաշվետու տարում ընդերքօգտագործողի աշխատողների թիվն ըստ հաշվառման համայնքերի,

բ. համայնքի անվանումը,

դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

6.2) «Ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին զբաղվածների թիվը» տողում լրացվում է հաշվետու տարում ընդերքօգտագործողի անժամկետ և ժամկետային ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին զբաղվածների թիվը: «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

(1-ին կետը փոփ. 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

i

2. Հրապարակային հաշվետվության` «Ընդերքօգտագործողի կողմից վճարված հարկերը, վճարները և տուրքերը» մասը (ձև N 2) լրացվում է հետևյալ կերպ`

1) «Շահութահարկ», «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ», «Եկամտային հարկ», «Ավելացված արժեքի հարկ», «Ակցիզային հարկ» տողերում լրացվում են`

ա. հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի գումարը, իսկ «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ» տողում որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարը, «Ավելացված արժեքի հարկ» և «ակցիզային հարկ» տողերում ներառվում են նաև մաքսային մարմինների կողմից հաշվարկված գումարները: «Ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար կամ փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումար), իսկ «Ներմուծման ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ԱԱՀ-ի գումարները): «Ակցիզային հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ակցիզային հարկի գումարը (վճարման ենթակա ակցիզային հարկի գումար կամ փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումար), իսկ «Ներմուծման ակցիզային հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ակցիզային հարկի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ակցիզային հարկի գումարները).

բ. հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը` ներառյալ տույժերը և տուգանքները,

գ. ստուգման ակտի (ակտերի) (ուսումնասիրության արձանագրության) համարը, ամսաթիվը (համարները, ամսաթվերը),

դ. հաշվետու տարում ընդամենը վճարված հարկի գումարը` ներառյալ տույժերը և տուգանքները,

ե. (ե ենթակետն ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

զ. հաշվետու տարում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով հարկ վճարողի միասնական հաշվին վերադարձված գումարը,

է. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տվյալ հարկի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

2) Ռոյալթի տողում լրացվում են`

ա. հաշվետու տարվա համար հաշվարկված գումարը,

բ. հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը` ներառյալ տույժերը և տուգանքները,

գ. ստուգման ակտի (ակտերի) (ուսումնասիրության արձանագրության) համարը, ամսաթիվը (համարները, ամսաթվերը),

դ. հաշվետու տարում ընդամենը վճարված ռոյալթիի գումարը` ներառյալ տույժերը և տուգանքները,

ե. (ե ենթակետն ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

զ. (զ ենթակետն ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

է. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տվյալ վճարի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

3) 1-ին բաղադրիչ տողում լրացվում են`

ա. հաշվետու տարվա համար ռոյալթիի դրույքաչափի բանաձևի «4» դրույքաչափով հաշվարկված վճարի գումարը,

բ. հաշվետու տարում ռոյալթիի դրույքաչափի բանաձևի «4» դրույքաչափով ընդամենը վճարված վճարի գումարը.

4) 2-րդ բաղադրիչ տողում լրացվում են`

ա. հաշվետու տարվա համար ռոյալթիի դրույքաչափի բանաձևի «[Շ/(Հx8)]x100» դրույքաչափով հաշվարկված վճարի գումարը,

բ. հաշվետու տարում ռոյալթիի դրույքաչափի բանաձևի «[Շ/(Հx8)]x100» դրույքաչափով ընդամենը վճարված վճարի գումարը.

5) բնօգտագործման վճարների և բնապահպանական հարկերի տողերում լրացվում են`

ա. հաշվետու տարվա համար հարկի կամ վճարի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկված գումարը` ըստ հաշվետու տարվա համար ներկայացված հարկային հաշվարկի (ճշգրտված հաշվարկի), ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծումների մասով` մաքսային հայտարարագրի, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումների մասով` հարկային հայտարարագրի,

բ. հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը` առանց տույժերի և տուգանքների,

գ. ստուգման ակտի (ակտերի) (ուսումնասիրության արձանագրության) համարը, ամսաթիվը (համարները, ամսաթվերը),

դ. հաշվետու տարում վճարված հարկի կամ վճարի ընդամենը գումարը` առանց տույժերի և տուգանքների,

ե. (ե ենթակետն ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

զ. (զ ենթակետն ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

է. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխանաբար բնօգտագործման վճարի և բնապահպանական հարկի տեսակների, ինչպես նաև տվյալ վճարի կամ հարկի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

6) «Մաքսատուրք, մաքսավճար, տողում լրացվում են`

ա. հաշվետու տարում մաքսային մարմիններին ըստ մաքսային հայտարարագրերի հաշվարկված և վճարված մաքսատուրքերի, մաքսավճարների ընդամենը գումարը,

բ. (բ ենթակետն ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

գ. (գ ենթակետն ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

7) «Ազնիվ, գունավոր, սև և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրք» և «Ջրօգտագործման թույլտվության տրամադրման պետական տուրք» տողերում ըստ ընդերքօգտագործման թույլտվությունների լրացվում են`

ա. ընդերքօգտագործման թույլտվության համարը,

բ. տուրքի դրույքաչափը,

գ. հաշվետու տարվա համար տուրքի հաշվարկված գումարը,

դ. հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը,

ե. ստուգման ակտի (ակտերի) (ուսումնասիրության արձանագրության) համարը, ամսաթիվը (համարները, ամսաթվերը),

զ. հաշվետու տարում ընդամենը վճարված տուրքի գումարը` ներառյալ տույժերը և տուգանքները,

է. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տվյալ տուրքի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

8) «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրում» տողում լրացվում են`

ա. ընդերքօգտագործման թույլտվության համարը,

բ. շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվարկման բազային չափը,

գ. շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացման հաշվարկված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար,

դ. շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացման փաստացի վճարված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար,

ե. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում դրամագլխի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

9) «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից հատկացումներ ընկերությանը» տողում լրացվում են`

ա. ընդերքօգտագործման թույլտվության համարը,

բ. հաշվետու տարում ընկերությանը շրջակա միջավայրի նախարարության կողմից վճարված գումարը,

գ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում դրամագլխից վճարման վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

10) «Մշտադիտարկումների իրականացման վճար» տողում լրացվում են`

ա. ընդերքօգտագործման թույլտվության համարը,

բ. մշտադիտարկումների իրականացման վճարի հաշվարկման բազային չափը,

գ. մշտադիտարկումների իրականացման վճար հաշվարկված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար,

դ. մշտադիտարկումների իրականացման վճարի փաստացի վճարված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար,

ե. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում վճարի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

11) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության (այսուհետ` ՇՄԱԳՓ) իրականացման վճար» տողում լրացվում են`

ա. ընդերքօգտագործման թույլտվության համարը,

բ. նախագծի անվանումը, որի համար իրականացվել է ՇՄԱԳՓ,

գ. հաշվետու տարվա ընթացքում ՇՄԱԳՓ-ի իրականացման համար վճարված գումարը,

դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում ՇՄԱԳՓ-ի իրականացման վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

i

3. Հրապարակային հաշվետվության` «Ընդերքօգտագործողի կողմից վճարված տեղական հարկերը և վճարները» մասը (ձև N 3) լրացվում է հետևյալ կերպ`

1) ընդերքօգտագործողի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին վճարված գույքահարկը և հողի հարկը ներկայացվում է ըստ համայնքների: «Գույքահարկ» և «Հողի հարկ» տողերում լրացվում են`

ա. հաշվետու տարվա համար հաշվարկված գումարը,

բ. հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը` ներառյալ տույժերն և տուգանքները,

գ. հաշվետու տարում ընդամենը վճարված գումարը` ներառյալ տույժերն և տուգանքները,

դ. գերավճարի կամ ապառքի մնացորդը հաշվետու տարվա վերջի դրությամբ,

ե. համայնքի (բնակավայրի) անվանումը համայնքների խոշորացումից առաջ, եթե իրականացվել է համայնքների խոշորացում,

զ. համայնքի անվանումը համայնքների խոշորացումից հետո, իսկ եթե համայնքի խոշորացում չի իրականացվել, երկու դաշտում էլ լրացվում է համայնքի նույն անվանումը,

է. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տվյալ հարկի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

2) «Հողի ձեռքբերում» տողում լրացվում են` ըստ յուրաքանչյուր հողամասի`

ա. համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդով ձեռք բերված լինելու դեպքում աճուրդի նախավճարը,

բ. պայմանագրով սահմանված ձեռքբերման արժեքը,

գ. հաշվետու տարում ընդամենը վճարված գումարը,

դ. հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերության վճարված գումարը,

ե. գերավճարի կամ ապառքի մնացորդը` հաշվետու տարվա վերջի դրությամբ,

զ. համայնքի անվանումը (անվանումները) համայնքների խոշորացումից առաջ, եթե իրականացվել է համայնքների խոշորացում,

է. համայնքի անվանումը համայնքների խոշորացումից հետո, իսկ եթե համայնքի խոշորացում չի իրականացվել, երկու դաշտում էլ լրացվում է համայնքի նույն անվանումը,

ը. «Նշումներ» դաշտում համայնքը կատարում է գրառում տվյալ վճարի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

3) տեղական ինքնակառավարման մարմիններին (համայնքներին) վճարված վարձակալության վճարները ներկայացվում են ըստ համայնքների: «Վարձակալության վճարները» տողում լրացվում են`

ա. վարձակալության օբյեկտը (անշարժ գույք, փոխադրամիջոցը և (կամ) հողամաս),

բ. հաշվետու տարում ընդամենը վճարված վարձակալության վճարի գումարը` ներառյալ տույժերը և տուգանքները,

գ. համայնքի (բնակավայրի) անվանումը համայնքների խոշորացումից առաջ,

դ. համայնքի անվանումը համայնքների խոշորացումից հետո, իսկ եթե համայնքի խոշորացում չի իրականացվել, երկու դաշտում էլ լրացվում է համայնքի նույն անվանումը,

ե. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում վարձակալության վճարների վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

i

4. Հրապարակային հաշվետվության` «Ընդերքօգտագործողի կողմից վճարված տույժերն ու տուգանքները» մասը (ձև N 4) լրացվում է հետևյալ կերպ`

1) «Տույժեր» և «տուգանքներ» տողերում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բնապահպանության լիազոր մարմինների կողմից նշանակված տույժերն ու տուգանքները: «Տույժեր» և «տուգանքներ» տողերում լրացվում են`

ա. իրավախախտման անվանումը, որի համար նշանակվել է տույժը և (կամ) տուգանքը,

բ. հաշվարկված տույժի և տուգանքի գումարը` ներառյալ տվյալ տարում ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) հաշվարկվածը,

գ. ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության) համարը և ամսաթիվը, եթե տույժը և (կամ) տուգանքը նշանակվել է ստուգման ակտով,

դ. հաշվետու տարում վճարված գումարը,

ե. համապատասխան հաշվի համարը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, արտաբյուջետային հաշիվներ),

զ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տույժերի և տուգանքների վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

5. Հրապարակային հաշվետվության` «Ընդերքօգտագործողի սոցիալ-տնտեսական ներդրումը համայնքին» մասը (ձև N 5) լրացվում է հետևյալ կերպ`

1) ընդերքօգտագործողի կողմից սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունները և բարեգործական հատկացումները ներկայացվում են ըստ համայնքների.

2) «Հանքարդյունահանման պայմանագրով սահմանված` համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտավորություններ» և «Ընդերքօգտագործողի կողմից համայնքին կատարված բարեգործական հատկացումներ, նվիրատվություններ կամ այլ ձևով համայնքին կատարված անհատույց օտարումներ» տողերում լրացվում են`

ա. օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության համարը (թույլտվությունների համարները),

բ. պարտավորության (ներդրման) անվանումը,

գ. դրամային արտահայտությամբ ներդրման դեպքում` հաշվետու տարում ներդրված գումարը,

դ. նշում, թե որտեղ է կատարվել վճարումը (համայնքի բյուջեի կամ համայնքի արտաբյուջետային հաշիվ),

ե. ոչ ֆինանսական ներդրման դեպքում` ապրանքի և (կամ) ծառայության անվանումը,

զ. ապրանքի և (կամ) ծառայության ինքնարժեքը,

է. համայնքի անվանումը համայնքների խոշորացումից առաջ,

ը. համայնքի անվանումը համայնքների խոշորացումից հետո, իսկ եթե համայնքի խոշորացում չի իրականացվել, երկու դաշտում էլ լրացվում է համայնքի նույն անվանումը,

թ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում ցանկացած էական տեղեկատվության, ինչպես նաև կատարված ներդրումների մասին հրապարակային աղբյուրների վերաբերյալ:

6. Հաշվետվությանը կից` ընդերքօգտագործողը կարող է ներկայացնել կամ համակարգում վերբեռնել նաև ներդրման մասին վկայող փաստաթղթեր:

7. Հրապարակային հաշվետվության` ընդերքօգտագործողի կողմից ոչ առևտրային իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձևով կատարված անհատույց օտարման մասը (ձև N 6) լրացվում է հետևյալ կերպ`

1) ընդերքօգտագործողի կողմից ոչ առևտրային իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվությունները, նվիրաբերությունները կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումները ներկայացվում են` ըստ ստացող կազմակերպության.

2) «Ոչ առևտրային իրավաբանական անձանց տրամադրված նվիրատվություններ, նվիրաբերություններ կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումներ» տողում լրացվում են`

ա. ստացող կազմակերպության անվանումը,

բ. հաշվետու տարում վճարված գումարը,

գ. ոչ ֆինանսական ներդրման դեպքում` ապրանքի և (կամ) ծառայության անվանումը,

դ. ապրանքի և (կամ) ծառայության ինքնարժեքը,

ե. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

3) «Ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվություններ, նվիրաբերություններ կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումներ» տողում լրացվում են`

ա. ստացող ֆիզիկական անձանց թիվը (բացառելով այլ տողերում ներառված ֆիզիկական անձանց),

բ. հաշվետու տարում վճարված ընդամենը գումարը,

գ. ոչ ֆինանսական ներդրման դեպքում` ապրանքի և (կամ) ծառայության անվանումը,

դ. ապրանքի և (կամ) ծառայության ինքնարժեքը,

ե. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2018 թվականի հունիսի 8-ի

N 666-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|Արտահանումը|Ծածկագիրը|Հարկ   |Հարկ    |Չափի |Ծա- |Ընդա- |Արտա- |Նշում|

|(ըստ արտա- |         |վճարողի|վճարողի |միա- |վալը|մենը` |հանման|ներ  |

|դրատեսակ-  |         |անվա-  |հաշվառ- |վորը |    |իրաց- |երկր- |     |

|ների)      |         |նումը  |ման     |     |    |ման   |ները  |     |

|           |         |       |համարը  |     |    |արժեքը|      |     |

|           |         |       |(ՀՎՀՀ-ն)|     |    |      |      |     |

|___________|_________|_______|________|_____|____|______|______|_____|

|___________|_________|_______|________|_____|____|______|______|_____|

|___________|_________|_______|________|_____|____|______|______|_____|

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Հարկ վճարողի անվանումը (հայերեն)                         |           |

|_________________________________________________________|___________|

|Հարկ վճարողի անվանումը (անգլերեն)                        |           |

|_________________________________________________________|___________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)                   |           |

._____________________________________________________________________.

 

(դրամ)

.__________________________________________________________________________.

|ԿՖՎ   |Հարկեր և  |Հաշ- |Հաշ- |Ստուգ- |Ստուգ- |Ստուգ- |Հաշվետու|Հաշ- |Նշում|

|2001  |վճարներ   |վետու|վարկը|ման    |ման    |ման    |տարում  |վետու|ներ  |

|ծածկա-|          |տարվա|(ճըշ-|ակտով  |ակտի   |ակտի   |միասնա- |տա-  |     |

|գիրը  |          |համար|գըրտ-|(ակտե- |(ակտե- |(ակտե- |կան     |րում |     |

|      |          |հար- |ված  |րով)   |րի)    |րի)    |հաշվից  |միաս |     |

|      |          |կային|հաշ- |(ուսում|(ուսում|(ուսում|և  գանձա|նական|     |

|      |          |հաշ- |վար- |նասիրու|նասիրու|նասիրու|պետական |հաշ- |     |

|      |          |վար- |կը), |թյան   |թյան   |թյան   |այլ հա- |վին  |     |

|      |          |կով  |հայտա|արձանա-|արձա-  |արձա-  |շիվներից|վերա-|     |

|      |          |(հայ-|րարա-|գրու-  |նագրու |նագրու |մարված  |դարձ-|     |

|      |          |տարա-|գիրը |թյամբ) |թյան)  |թյան)  |(վճար-  |ված  |     |

|      |          |րա-  |(ճըշ-|հաշ-   |ամսա-  |հա-    |ված),   |     |     |

|      |          |գրով)|գրտ- |վարկված|թիվը   |մարը   |ինչպես  |     |     |

|      |          |հաշ- |ված  |(ներառ-|(ամսա- |(հա-   |նաև     |     |     |

|      |          |վարկ-|հայտա|այլ    |թվերը) |մարնե- |մաքսային|     |     |

|      |          |ված  |րարա-|տույ-  |       |րը)    |մարմնում|     |     |

|      |          |     |գիրը)|ժերը և |       |       |վճարված |     |     |

|      |          |     |ներկա|տուգանք|       |       |(ներառ- |     |     |

|      |          |     |յաց- |ները)  |       |       |յալ     |     |     |

|      |          |     |նելու|       |       |       |տույժերը|     |     |

|      |          |     |ամսա-|       |       |       |և  տու- |     |     |

|      |          |     |թիվը |       |       |       |գանքնե- |     |     |

|      |          |     |(ամսա|       |       |       |րը)     |     |     |

|      |          |     |թվե- |       |       |       |        |     |     |

|      |          |     |րը)  |       |       |       |        |     |     |

|      |          |     |     |       |       |       |        |     |     |

|      |          |     |     |       |       |       |        |     |     |

|      |          |     |     |       |       |       |        |     |     |

|      |          |     |     |       |       |       |        |     |     |

|      |          |     |     |       |       |       |        |     |     |

|      |          |     |     |       |       |       |        |     |     |

|______|__________|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|1112  |Շահութա-  |     |     |       |       |       |        |  x  |     |

|711200|հարկ      |     |     |       |       |       |        |     |     |

|      |__________|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |Որպես     |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |հարկային  |     |     |       |       |       |        |     |     |

|      |գործակալ  |     |     |       |       |       |        |     |     |

|      |ոչ ռեզի-  |     |     |       |       |       |        |     |     |

|      |դենտ շա-  |     |     |       |       |       |        |     |     |

|      |հութահարկ |     |     |       |       |       |        |     |     |

|      |վճարող-   |     |     |       |       |       |        |     |     |

|      |ներին     |     |     |       |       |       |        |     |     |

|      |վճարված   |     |     |       |       |       |        |     |     |

|      |եկամուտ-  |     |     |       |       |       |        |     |     |

|      |ներից հաշ-|     |     |       |       |       |        |     |     |

|      |վարկված,  |     |     |       |       |       |        |     |     |

|      |պահված և  |     |     |       |       |       |        |     |     |

|      |պետական   |     |     |       |       |       |        |     |     |

|      |բյուջե    |     |     |       |       |       |        |     |     |

|      |վճարված   |     |     |       |       |       |        |     |     |

|      |շահութա-  |     |     |       |       |       |        |     |     |

|      |հարկ      |     |     |       |       |       |        |     |     |

|______|__________|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|1111  |Եկամտային |     |     |       |       |       |        |  x  |     |

|711100|հարկ      |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|______|__________|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|1141  |Ավելացված |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|714110|արժեքի    |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |հարկ      |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |__________|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |Ներմուծման|     |     |       |       |       |        |  x  |     |

|      |ավելացված |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |արժեքի    |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |հարկ      |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|______|__________|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|1142  |Ակցիզային |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|714200|հարկ      |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |__________|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |Ներմուծման|     |     |       |       |       |        |  x  |     |

|      |ակցիզային |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |հարկ      |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|______|__________|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|1146  |Ռոյալթի   |     |     |       |       |       |        |  x  |     |

|714612|          |     |     |       |       |       |        |     |     |

|______|__________|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|1146  |Բնօգտա-   |     |     |       |       |       |        |  x  |     |

|714612|գործման   |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |վճարներ   |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |          |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |          |     |     |       |       |       |        |  x  |     |

|______|__________|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|1145  |բնապահպա  |     |     |       |       |       |        |  x  |     |

|714523|նական     |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |հարկեր`   |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |ըստ բնա-  |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |պահպանա-  |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |կան հարկի |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |և  բնօգտա |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |գործման   |     |     |       |       |       |        |     |     |

|      |վճարների  |     |     |       |       |       |        |     |     |

|      |միասնական |     |     |       |       |       |        |     |     |

|      |հարկային  |     |     |       |       |       |        |     |     |

|      |հաշվարկ-  |     |     |       |       |       |        |     |     |

|      |ների      |     |     |       |       |       |        |     |     |

|______|__________|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|1145  |ԵԱՏՄ անդամ|     |     |       |       |       |        |  x  |     |

|714523|չհամարվող |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |երկրներից |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |ներմուծված|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |ապրանքների|     |     |       |       |       |        |  x  |     |

|      |համար բնա-|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |պահպանական|     |     |       |       |       |        |  x  |     |

|      |հարկեր`   |     |     |       |       |       |        |     |     |

|      |ըստ ներկա-|     |     |       |       |       |        |     |     |

|      |յացված    |     |     |       |       |       |        |     |     |

|      |մաքսային  |     |     |       |       |       |        |     |     |

|      |հայտարարա-|     |     |       |       |       |        |     |     |

|      |գրերի     |     |     |       |       |       |        |     |     |

|______|__________|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|1145  |ԵԱՏՄ      |     |     |       |       |       |        |  x  |     |

|714523|երկրներից |_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |ներմուծված|     |     |       |       |       |        |  x  |     |

|      |ապրանքների|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |համար բնա-|     |     |       |       |       |        |  x  |     |

|      |պահպանական|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|      |հարկեր`   |     |     |       |       |       |        |  x  |     |

|      |ըստ ներկա-|     |     |       |       |       |        |     |     |

|      |յացված    |     |     |       |       |       |        |     |     |

|      |ներմուծման|     |     |       |       |       |        |     |     |

|      |հարկային  |     |     |       |       |       |        |     |     |

|      |հայտարարա-|     |     |       |       |       |        |     |     |

|      |գրերի     |     |     |       |       |       |        |     |     |

|______|__________|_____|_____|_______|_______|_______|________|_____|_____|

|1151  |Մաքսա-    |  x  |  x  |   x   |   x   |  x    |        |  x  |     |

|715100|տուրք,    |     |     |       |       |       |        |     |     |

|1422  |մաքսավճար |     |     |       |       |       |        |     |     |

|742212|          |     |     |       |       |       |        |     |     |

.__________________________________________________________________________.

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|ԿՖՎ   |Տուրքեր          |Թույլ-  |Տուրքի|Տուրքի |Հաշվետու   |Նշումներ|

|2001  |                 |տվության|դրույ-|հաշ-   |տարում     |        |

|ծածկա-|                 |համարը  |քաչափը|վարկված|վճարված    |        |

|գիրը  |                 |        |      |գումարը|գումարը    |        |

|      |                 |        |      |       |(ներառյալ  |        |

|      |                 |        |      |       |տույժերը և |        |

|      |                 |        |      |       |տուգանք-   |        |

|      |                 |        |      |       |ները)      |        |

|______|_________________|________|______|_______|___________|________|

|1145  |Ազնիվ, գունավոր, |        |      |       |           |        |

|714522|սև  և  հազվագյուտ|        |      |       |           |        |

|      |մետաղների        |        |      |       |           |        |

|      |յուրաքանչյուր    |        |      |       |           |        |

|      |հանքավայրի       |        |      |       |           |        |

|      |օգտագործման      |        |      |       |           |        |

|      |(շահագործման)    |        |      |       |           |        |

|      |թույլտվության    |        |      |       |           |        |

|      |տրամադրման համար |________|______|_______|___________|________|

|      |պետական տուրք    |        |      |       |           |        |

|______|_________________|________|______|_______|___________|________|

|1145  |Ջրօգտագործման    |        |      |       |           |        |

|714522|թույլտվության    |________|______|_______|___________|________|

|      |տրամադրման       |        |      |       |           |        |

|      |պետական տուրք    |        |      |       |           |        |

._____________________________________________________________________.

(3-րդ հավելվածի ձևը փոփ. 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

i

1. Պետական եկամուտների կոմիտեն յուրաքանչյուր ընդերքօգտագործողի համար «Արտահանում (ըստ արտադրատեսակների)» տողում լրացնում է`

1) հաշվետու տարում ընդերքօգտագործողի կողմից արտահանված վերջնական արտադրանքների անվանումները.

2) ծածկագրերը` ըստ ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ).

3) ընդերքօգտագործողի` հարկ վճարողի անվանումը.

4) հարկ վճարողի հաշվառման համարը.

5) չափի միավորը (լրացվում է արտահանված արտադրատեսակի մաքսային հայտարարագրում նշված չափի միավորը).

6) հաշվետու տարում արտահանման ծավալը.

7) հաշվետու տարում տվյալ արտադրատեսակի ընդամենը իրացման արժեքը, որը տարվա ընթացքում արտահանված արտադրատեսակի մաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքների հանրագումարն է.

8) թվարկվում է նշանակման երկրների ցանկը` ըստ արտադրատեսակի.

9) «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

(1-ին կետը փոփ. 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

i

2. «Շահութահարկ», «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ», «Եկամտային հարկ», «Ավելացված արժեքի հարկ», «Ակցիզային հարկ» և «Ռոյալթի» տողերում լրացվում են`

1) հաշվետու տարվա համար հաշվարկված գումարը` ըստ հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկի (ճշգրտված հաշվարկի): «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ» տողում որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարը, «Ավելացված արժեքի հարկ» և «Ակցիզային հարկ» տողերում ներառվում են նաև մաքսային մարմինների կողմից հաշվարկված գումարները: «Ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար կամ փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումար), իսկ «Ներմուծման ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ԱԱՀ-ի գումարները): «Ակցիզային հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ակցիզային հարկի գումարը (վճարման ենթակա ակցիզային հարկի գումար կամ փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումար), իսկ «Ներմուծման ակցիզային հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ակցիզային հարկի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ակցիզային հարկի գումարները).

2) հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկը (ճշգրտված հաշվարկը), հայտարարագիրը (ճշգրտված հայտարարագիրը) ներկայացնելու ամսաթիվը (ամսաթվերը).

3) հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը` ներառյալ տույժերը և տուգանքները.

4) յուրաքանչյուր ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության) համարը, ամսաթիվը.

5) հարկային և մաքսային մարմիններին հաշվետու տարում վճարված յուրաքանչյուր հարկատեսակի ընդամենը գումարը` ներառյալ տույժերը և տուգանքները.

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

7) հաշվետու տարում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով հարկ վճարողի միասնական հաշվին վերադարձված գումարը.

8) «Նշումներ» դաշտում կոմիտեն կատարում է գրառում տվյալ հարկատեսակի կամ վճարի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

i

3. Բնօգտագործման վճարներ և բնապահպանական վճարներ (հարկեր) տողերում լրացվում են`

1) հաշվետու տարվա համար հարկի կամ վճարի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկված գումարը` ըստ հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկի (ճշգրտված հաշվարկի), ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծումների մասով` մաքսային հայտարարագրի, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումների մասով` հարկային հայտարարագրի.

2) հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկը (ճշգրտված հաշվարկի) ներկայացնելու ամսաթիվը.

3) հաշվետու տարում ստուգման ակտով (ակտերով) (ուսումնասիրության արձանագրությամբ) արձանագրված (առաջադրված) ընդամենը գումարը` ներառյալ տույժերը և տուգանքները.

4) յուրաքանչյուր ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության) համարը, ամսաթիվը.

5) հաշվետու տարում վճարված հարկի կամ վճարի ընդամենը գումարը` ներառյալ տույժերը և տուգանքները.

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

8) նշումներ դաշտում կոմիտեն կատարում է գրառում տվյալ հարկատեսակի կամ վճարի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

4. «Մաքսատուրք» տողում լրացվում են`

i

1) հաշվետու տարում մաքսային մարմիններին ըստ մաքսային հայտարարագրերի հաշվարկված և վճարված մաքսատուրքերի, մաքսավճարների ընդամենը գումարը.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

4) «Նշումներ» դաշտում կոմիտեն կատարում է գրառում ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

i

5. «Ազնիվ, գունավոր, սև և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրք» և «Ջրօգտագործման թույլտվության տրամադրման պետական տուրք» տողերում լրացվում են`

1) ընդերքօգտագործողի համապատասխան թույլտվության համարը.

2) պետական տուրքի դրույքաչափը.

3) պետական տուրքի` հաշվետու տարվա համար հաշվարկված գումարը.

4) համապատասխան գանձապետական հաշվին հաշվետու տարում վճարված տուրքի գումարը` ներառյալ տույժերը և տուգանքները.

5) «Նշումներ» դաշտում կոմիտեն կատարում է գրառում տվյալ տուրքի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:

(5-րդ կետը փոփ. 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 871-Ն որոշում)

 

i

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.06.2018
N 666-Ն
Որոշում