20/06/2019 - 01/04/2021
040.0580.290518
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2018 թվականի N 580-Ա
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը`
i
1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա մարմին է`
ա. Միասնական սոցիալական ծառայությունը.
2) Արդարադատության նախարարությանը ենթակա մարմիններ են`
i
ա. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը,
բ. Քրեակատարողական ծառայությունը,
գ. Պրոբացիայի ծառայությունը.
3) Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա մարմին է`
ա. Փրկարար ծառայությունը.
4) Արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմին է`
ա. Պետական արարողակարգի ծառայությունը.
5) Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա մարմին է`
ա. Անտառային կոմիտեն.
6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.06.2019 թիվ 923-Ա որոշում)
7) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ենթակա մարմիններ են`
ա. Գիտության կոմիտեն,
բ. Բարձրագույն որակավորման կոմիտեն,
գ. Լեզվի կոմիտեն.
8) Պաշտպանության նախարարությանը ենթակա մարմիններ են`
ա. (ա պարբերությունն ուժը կորցրել է 20.06.2019 թիվ 923-Ա որոշում)
բ. Զինված ուժերի գլխավոր շտաբը.
9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա մարմիններն են`
ա. Միգրացիոն ծառայությունը.
բ. Ջրային կոմիտեն.
գ. Պետական գույքի կառավարման կոմիտեն.
դ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.
10) Էկոնոմիկայի նախարարությանը ենթակա մարմիններն են`
ա. Զբոսաշրջության կոմիտեն,
բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 20.06.2019 թիվ 923-Ա որոշում)
11) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ենթակա մարմին է`
ա. (ա պարբերությունն ուժը կորցրել է 20.06.2019 թիվ 923-Ա որոշում)
ա. Ռազմաարդյունաբերության կոմիտեն.
12) Ֆինանսների նախարարությանը ենթակա մարմին է`
ա. գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք:
(1-ին կետը փոփ. 20.06.2019 թիվ 923-Ա, 25.02.2021 թիվ 230-Ա որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ