Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ՈՒ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ ...

20.02.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.08.2019  -ից մինչեւ   20.02.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 12.02.2020 թիվ 190-Ն որոշում)

i

041.0532.160902

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2002 թվականի N 532-Ն

 

i

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 8-րդ հոդվածի երկրորդ ու երրորդ մասերին և 121-րդ հոդվածի յոթերորդ մասի 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել`

ա) ջրի ազգային խորհրդի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ջրի ազգային խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հոկտեմբերի 10-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 2002 թվականի

սեպտեմբերի 16-ի N 532-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Ջրի ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմին է, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրին ու բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ:

2. Խորհրդի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:

i

3. Խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին, այլ օրենքներին և սույն կանոնակարգին համապատասխան: Խորհուրդն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:

(3-րդ կետը փոփ. 03.02.06 թիվ 67-Ն որոշում)

4. Խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

5. Խորհրդի նախագահը`

i

ա) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը, որոշում է ընդունում հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ: Իր բացակայության դեպքում խորհրդի նախագահի լիազորությունը հանձնարարում է խորհրդի նախագահի տեղակալին, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի անդամներից որևէ մեկին.

բ) ապահովում է խորհրդի բնականոն գործունեությունը.

գ) խորհրդին է ներկայացնում խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերը.

դ) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում համակարգում է խորհրդի աշխատանքը:

(5-րդ կետը փոփ. 02.02.18 թիվ 67-Ն որոշում)

i

6. Խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի քարտուղար և ունի քարտուղարություն:

(6-րդ կետը փոփ. 03.02.06 թիվ 67-Ն որոշում)

7. Խորհրդի քարտուղարը`

i

ա) ապահովում է խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը, այդ թվում` հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի.

բ) ապահովում է խորհրդի նիստերի արձանագրության կազմումը.

գ) ապահովում է խորհրդի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.

դ) խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ.

ե) ապահովում է քարտուղարության բնականոն գործունեությունը:

(7-րդ կետը փոփ. 03.02.06 թիվ 67-Ն, 02.02.18 թիվ 67-Ն որոշումներ)

8. Խորհրդի անդամն իրավունք ունի`

i

ա) մասնակցելու խորհրդի նիստերին` վերջինիս իրավասությանը վերաբերող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

բ) խորհրդի նիստերում հանդես գալու առաջարկություններով (այդ թվում` հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի).

գ) խորհրդի որոշմամբ իրականացնելու այլ լիազորություններ:

(8-րդ կետը փոփ. 02.02.18 թիվ 67-Ն որոշում)

i

9. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, այդ թվում` հարցման կարգով նիստ հրավիրելու միջոցով: Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն երեք ամիսը մեկ անգամ:

(9-րդ կետը փոփ. 02.02.18 թիվ 67-Ն որոշում)

10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ: Խորհրդի անդամները նիստը վարելու կարգի վերաբերյալ առաջարկություններ անում են մինչև հարցի զեկուցումն ու քվեարկությունից առաջ: Զեկուցողի առաջարկությունը քվեարկության է դրվում առաջին հերթին: Զեկուցողի առաջարկությունը չընդունվելու դեպքում քվեարկվում են մյուս առաջարկությունները: Այն առաջարկությունը, որն իր բովանդակությամբ հակառակ է արդեն ընդունված առաջարկությանը, քվեարկության չի դրվում:

i

10.1. Հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու դեպքում խորհրդի քարտուղարը խորհրդի նախագահի հետ համաձայնեցված օրակարգի նախագիծը խորհրդի անդամներին գրավոր ներկայացնում է հարցման: Օրակարգը հաստատվելու դեպքում խորհրդի քարտուղարն օրակարգում ընդգրկված հարցերի նյութերը գրավոր ներկայացնում է խորհրդի անդամներին: Խորհրդի անդամները, խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում, խորհրդի քարտուղարին ներկայացնում են գրավոր դիրքորոշում` հստակ նշելով հարցերից յուրաքանչյուրին «կողմ» կամ «դեմ» լինելու վերաբերյալ: Խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում գրավոր դիրքորոշում չներկայացնելու կամ ներկայացված գրության մեջ հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում չներկայացնելու դեպքում խորհրդի անդամի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ համարվում է դրական:

(10.1-ին կետը լրաց. 02.02.18 թիվ 67-Ն որոշում)

10.2. Հարցման կարգով նիստերի որոշումները համարվում են ընդունված, եթե հարցման կարգով «կողմ» է արտահայտվել խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:

(10.2-րդ կետը լրաց. 02.02.18 թիվ 67-Ն որոշում)

11. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի 1 ձայն: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Խորհրդի որոշումները կարող են վերանայվել միայն խորհրդի կողմից: Խորհրդի որոշումները խորհրդատվական բնույթ ունեն:

12. Խորհուրդն իրավունք ունի իր լիազորությունների իրականացման համար պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ու քաղաքացիներից պահանջելու տեղեկանքներ, պարզաբանումներ և այլ փաստաթղթեր:

13. Խորհրդի նիստերում, բացի խորհրդի անդամներից, իրավունք ունեն ներկա գտնվելու խորհրդի նախագահի կողմից հրավիրված անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհուրդը կարևոր հարցերի վերաբերյալ կարող է կազմակերպել ընդլայնված լսումներ` հրավիրելով պաշտոնատար անձանց և մասնագետների: Խորհրդի քննարկումների բովանդակային խնդիրները ենթակա են հրապարակման: Խորհուրդը տարեկան մեկ անգամ հրապարակայնորեն հանդես է գալիս կատարած աշխատանքների մասին հաղորդմամբ:

Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի պահանջի դեպքում նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի արձանագրության մեջ:

i

14. Խորհուրդն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ (խմբեր)` ներգրավելով համապատասխան մասնագետների:

Քարտուղարության և աշխատանքային խմբերում ներգրավված մասնագետների վարձատրությունը խորհրդի ներկայացմամբ, սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Աշխատանքային խումբը (խմբերը) կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում խորհրդին:

(14-րդ կետը փոփ. 03.02.06 թիվ 67-Ն որոշում)

15. Խորհրդի անդամն իր լիազորություններն իրականացնում է հասարակական հիմունքներով: Քարտուղարության և խորհրդի աշխատանքները կազմակերպելու համար հատկացվում են անհրաժեշտ նյութեր, սարքեր, սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, աշխատանքային տարածք և տրանսպորտային միջոցներ, որոնց տրամադրման կարգը խորհրդի ներկայացմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

(15-րդ կետը փոփ. 03.02.06 թիվ 67-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 2002 թվականի

սեպտեմբերի 16-ի N 532-Ն որոշման

 

ԿԱԶՄ

i

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

 

    Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ, Ջրի ազգային խորհրդի նախագահի

                         տեղակալ

 

    Է. Գրիգորյան       - ՀՀ շրջակա միջավայրի նախարար

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարար

 

    Տ. Գաբրիելյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Ջանջուղազյան    - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Ֆ. Ցոլակյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

 

    Վ. Վերմիշյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

 

    Գ. Բաղրամյան       - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

                         հանձնաժողովի նախագահ

 

    Վ. Մելքոնյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության ջրային կոմիտեի նախագահ

 

    Ս. Ղազարյան        - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Կ. Մուխսյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և

                         շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ

 

    Ս. Աթանեսյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի

                         նախագահի տեղակալ

 

    Է. Փիրումյան       - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային

                         ռեսուրսների կառավարման գործակալության պետի

                         պաշտոնակատար

 

    Ա. Վանյան          - «Հիվանդությունների վերահսկման և  կանխարգելման

                         ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային

                         կազմակերպության գլխավոր տնօրեն

 

    Յու. Ջավադյան      - «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական

                         ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

 

    Հ. Թոքմաջյան       - Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային

                         ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

 

(2-րդ հավելվածը փոփ. 19.08.03 թիվ 390-Ն, 02.12.03 թիվ 619-Ն, 12.04.04 թիվ 203-Ն, 20.07.05 թիվ 553-Ն, 03.02.06 թիվ 67-Ն, 06.05.06 թիվ 304-Ն, 08.10.07 թիվ 710-Ն, 25.10.08 թիվ 839-Ն, 21.03.11 թիվ 208-Ն, 17.01.13 թիվ 24-Ն, 18.07.14 թիվ 669-Ն, 10.02.15 թիվ 196-Ն, 03.06.15 թիվ 458-Ն, 28.09.15 թիվ 855-Ն, 30.12.15 թիվ 1286-Ն, 25.07.16 թիվ 667-Ն, 31.01.17 թիվ 71-Ա, 02.02.18 թիվ 67-Ն,  07.03.18 թիվ 229-Ն, 27.08.18 թիվ 1139-Ն, 07.02.2019 թիվ 102-Ն, 16.08.2019 թիվ 1138-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.09.2002
N 532-Ն
Որոշում