041.0957.160718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2018 թվականի N 957-Ա
i
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով`
i
1. Հաստատել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 16.08.2019 թիվ 1137-Ա որոշում)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մասնագետներ:
(վերնագիրը փոփ. 16.08.2019 թիվ 1137-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2018 թ. հուլիսի 16-ի
N 957-Ա որոշման
ԿԱԶՄ
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի ղեկավար)
- ՀՀ վարչապետի խորհրդական
- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության աշխատակից (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը փոփ. 03.07.2019 թիվ 890-Ա, 16.08.2019 թիվ 1137-Ա, 31.07.2023 թիվ 793-Ա որոշումներ)