Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԵՆՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆ ...

 

 

040.0869.090818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 869-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԵՆՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 2-ի

N 869-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԼԵՆՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳԱԱ-ի|             Անվանումը            |Չափի|Քանակը|  Արժեքը  |

|ը/կ|ծածկա- |                                  |միա`|      |  (դրամ)  |

|   |գիրը   |                                  |վորը|      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|1. |5402   |Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի |կգ  |700000|1192700000|

|   |       |թելերից)` մանրածախ վաճառքի համար  |    |      |          |

|   |       |չբաժնեծրարած` ներառյալ 67         |    |      |          |

|   |       |դեցիտեքսից պակաս գծային խտությամբ |    |      |          |

|   |       |սինթետիկ միաթելերը.               |    |      |          |

|   |       |- բարձր ամրության թելեր նայլոնից  |    |      |          |

|   |       |կամ այլ պոլիամիդներից             |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|2. |5404   |Սինթետիկ առանձնաթելեր` 67 դեցիտեքս|կգ  |100000| 160000000|

|   |       |կամ դրանից ավելի գծային խտությամբ |    |      |          |

|   |       |և  1 մմ-ից ոչ ավելի լայնական      |    |      |          |

|   |       |հատվածքով, հարթ և  նույնանման     |    |      |          |

|   |       |թելեր (օրինակ` արհեստական ծղոտ)   |    |      |          |

|   |       |սինթետիկ մանածագործական նյութերից`|    |      |          |

|   |       |5 մմ-ից ոչ ավելի լայնությամբ.     |    |      |          |

|   |       |- միաթելեր                        |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|3. |5509   |Մանվածք` սինթետիկ մանրաթելերից    |կգ  |100000| 160000000|

|   |       |(բացի կարի թելերից)` մանրածախ     |    |      |          |

|   |       |վաճառքի համար չբաժնեծրարած.       |    |      |          |

|   |       |- նայլոնից կամ այլ պոլիամիդներից, |    |      |          |

|   |       |մանրաթելերի 85% զանգվածային բաժին |    |      |          |

|   |       |կամ դրանից ավելի պարունակությամբ  |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|4. |5403   |Արհեստական համալիր թելեր (բացի    |կգ  |100000| 140000000|

|   |       |կարի թելերից)` մանրածախ վաճառքի   |    |      |          |

|   |       |համար չբաժնեծրարած` ներառյալ 67   |    |      |          |

|   |       |դեցիտեքսից պակաս գծային խտությամբ |    |      |          |

|   |       |արհեստական առանձնաթելերը          |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|5. |5205   |Բամբակե մանվածք (բացի կարի        |կգ  |180000| 288000000|

|   |       |թելերից)` բամբակի մանրաթելերի 85% |    |      |          |

|   |       |զանգվածային բաժին կամ դրանից ավելի|    |      |          |

|   |       |պարունակությամբ, մանրածախ վաճառքի |    |      |          |

|   |       |համար չբաժնեծրարած.               |    |      |          |

|   |       |- միաթել մանվածք` սանրագզման      |    |      |          |

|   |       |չենթարկված մանրաթելերից           |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|6. |5206   |Բամբակե մանվածք (բացի կարի        |կգ  | 30000|  45000000|

|   |       |թելերից)` բամբակի մանրաթելերի 85% |    |      |          |

|   |       |զանգվածային բաժնից պակաս          |    |      |          |

|   |       |պարունակությամբ` մանրածախ վաճառքի |    |      |          |

|   |       |համար չբաժնեծրարած.               |    |      |          |

|   |       |- միաթել մանվածք` սանրագզման      |    |      |          |

|   |       |չենթարկված մանրաթելերից           |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|7. |5402   |Թելեր` համալիր սինթետիկ (բացի կարի|կգ  |400000| 680000000|

|   |       |թելերից)` մանրածախ վաճառքի համար  |    |      |          |

|   |       |չբաժնեծրարված` ներառյալ 67 դտեքսից|    |      |          |

|   |       |պակաս գծային խտությամբ սինթետիկ   |    |      |          |

|   |       |մենաթելերը                        |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|8. |5509   |Մանվածք` սինթետիկ մանրաթելերից    |կգ  |100000| 200000000|

|   |       |(բացի կարի թելերից)` մանրածախ     |    |      |          |

|   |       |վաճառքի համար չբաժնեծրարված       |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|9. |5206   |Մանվածք` բամբակե (բացի կարի       |կգ  |120000| 114000000|

|   |       |թելերից)` 85% զանգվածային բաժնից  |    |      |          |

|   |       |պակաս բամբակի մանրաթելերի         |    |      |          |

|   |       |պարունակությամբ` մանրածախ վաճառքի |    |      |          |

|   |       |համար չբաժնեծրարված               |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|10.|5510   |Մանվածք` արհեստական մանրաթելերից  |կգ  |200000| 280000000|

|   |       |(բացի կարի թելերից)` մանրածախ     |    |      |          |

|   |       |վաճառքի համար չբաժնեծրարված       |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|11.|5604   |Ռետինե թել և  քուղ, մանածագործական|կգ  | 40000|  64000000|

|   |       |նյութերի պատվածքով, մանածագործական|    |      |          |

|   |       |թելեր, 5404 կամ 5405 ապրանքային   |    |      |          |

|   |       |դիրքերում ընդգրկված հարթ և        |    |      |          |

|   |       |նույնանման թելեր` ներծծված,       |    |      |          |

|   |       |պատվածքով կամ ռետինե կամ          |    |      |          |

|   |       |պլաստմասսայե թաղանթ ունեցող       |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|12.|6004   |Տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ  |կգ  | 30000| 105000000|

|   |       |կամ ձեռագործ, 30 սմ-ից ավելի      |    |      |          |

|   |       |լայնությամբ, 5% զանգվածային բաժին |    |      |          |

|   |       |կամ ավելի էլաստոմերային կամ ռետինե|    |      |          |

|   |       |թելերի պարունակությամբ` բացի 6001 |    |      |          |

|   |       |ապրանքային դիրքում ընդգրկված      |    |      |          |

|   |       |քաթաններից                        |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|13.|6006   |Այլ տրիկոտաժե քաթաններ`           |կգ  |100000| 245000000|

|   |       |մեքենայագործ կամ ձեռագործ         |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|14.|2915   |Թթուներ` ացիկլիկ, միակարբոնային   |կգ  |  5000|  16000000|

|   |       |հագեցած և  դրանց անհիդրիդները,    |    |      |          |

|   |       |հալոգենանհիդրիդները, պերօքսիդներն |    |      |          |

|   |       |ու պերօքսիթթուները. դրանց         |    |      |          |

|   |       |հալոգենացված, սուլֆացված,         |    |      |          |

|   |       |նիտրացված կամ նիտրոզացված         |    |      |          |

|   |       |ածանցյալները                      |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|15.|3204   |Օրգանական ներկող նյութեր`         |կգ  |  8000|  48000000|

|   |       |սինթետիկ, որոշակի կամ անորոշ      |    |      |          |

|   |       |քիմիական բաղադրության.            |    |      |          |

|   |       |պատրաստուկներ` պատրաստված տվյալ   |    |      |          |

|   |       |խմբի 3-րդ ծանոթագրության մեջ      |    |      |          |

|   |       |նշված օրգանական սինթետիկ ներկող   |    |      |          |

|   |       |նյութերի հիմքով. օրգանական        |    |      |          |

|   |       |սինթետիկ արտադրանք, որն           |    |      |          |

|   |       |օգտագործվում է որպես օպտիկական    |    |      |          |

|   |       |սպիտակեցնող նյութ կամ             |    |      |          |

|   |       |լյումինաֆոր` որոշակի կամ անորոշ   |    |      |          |

|   |       |քիմիական բաղադրության             |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|16.|3402   |Նյութեր` մակերևութաակտիվ,         |կգ  |  7000|  11000000|

|   |       |օրգանական (բացի օճառից),          |    |      |          |

|   |       |մակերևութաակտիվ  միջոցներ, լվացող |    |      |          |

|   |       |միջոցներ (ներառյալ օժանդակ լվացող |    |      |          |

|   |       |միջոցները) և  միջոցներ մաքրող`    |    |      |          |

|   |       |օճառ պարունակող կամ չպարունակող   |    |      |          |

|   |       |(բացի 3401 ապրանքային դիրքում     |    |      |          |

|   |       |նշված միջոցներից)                 |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|17.|3809   |Հարդարման միջոցներ, ներկումն      |կգ  | 18000|  19000000|

|   |       |արագացնելու կամ ներկանյութերը     |    |      |          |

|   |       |ֆիքսելու միջոցներ և  այլ ապրանքներ|    |      |          |

|   |       |ու պատրաստի պատրաստուկներ (օրինակ`|    |      |          |

|   |       |մշակման ու խածատման նյութեր),     |    |      |          |

|   |       |որոնք կիրառվում են մանածագործական,|    |      |          |

|   |       |թղթի, կաշվի արդյունաբերության մեջ |    |      |          |

|   |       |կամ նույնանման ճյուղերում` այլ    |    |      |          |

|   |       |տեղում չնշված կամ չներառված       |    |      |          |

|__________________________________________________________|__________|

|    Ընդամենը                                              |3767700000|

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 01.08.2019 թիվ 1003-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.2018
N 869-Ա
Որոշում