ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2019 թվականի N 473-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով`
1. Հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացին առնչվող խնդրահարույց հարցերի լուծման, հստակեցման և առաջացած խնդիրների գույքագրման, դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի հստակեցման և առաջացած խնդիրների կարգավորման նպատակով առկա խնդիրների լուծման` նորմատիվային բազայի կատարելագործման վերաբերյալ համաձայնեցված առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հուլիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
2019 թ. հուլիսի 30-ի
N 473-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Բ. Բադալյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Վ. Մելիքյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Քամալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Պետրոսյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար
Վ. Վերմիշյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման
քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի
քարտուղար)
(հավելվածը փոփ. 03.09.2019 թիվ 604-Ա որոշում)