01.10.2019 - 01.01.2021
124.0220.250717
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 07 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417286
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
13 հուլիսի 2017 թվականի N 220-Ն
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թ. հուլիսի 13-ի
i
N 220-Ն հրամանի
Ձև
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._____________________________________________________________.
| ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
|_____________________________________________________________|
|Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը| |
|_____________________________________|_______________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
._____________________________________________________________.
._____________________________________________________________.
| ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
|_____________________________________________________________|
|Կազմակերպության անվանումը կամ անհատ | |
|ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր | |
|չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, | |
|ազգանունը | |
|_____________________________________|_______________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|_____________________________________|_______________________|
|Կազմակերպության գտնվելու վայրը կամ | |
|անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ | |
|ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական | |
|անձի բնակության վայրը | |
._____________________________________________________________.
._____________________________________________________________.
|ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ |
|ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_____________________________________________________________|
|1. Պարտապանի |2. Պարտապանի|2.1. |3. Հարկային պարտա-|
|գույքի |գույքի |Պարտապանի |վորությունները |
|վաճառքի |վաճառքից |վաճառած |(դրամ) |
|(օտարման) |(օտարումից) |(օտարած) |__________________|
|ամսաթիվը, |ստացված |գույքի ՀՀ |4. Ակցի-|5. Ավե- |
|ամիսը, |(փոխհատուց- |հարկային |զային |լացված |
|տարեթիվը |ված) |օրենսգրքով|հարկ |արժեքի |
| |միջոցները |սահմանված | |հարկ |
| |(դրամ) |կարգով | | |
| | |հաշվարկված| | |
| | |ԱԱՀ-ով | | |
| | |հարկման | | |
| | |բազան | | |
| | | | | |
|__________________|____________|__________|________|_________|
| | | | | | | | | | | | |
|_|__|__|_|__|_|_|_|____________|__________|________|_________|

|6. Ընդամենը | | | | |
|__________________________________________|__________________|
|7. պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), |8. Հարկերի եւ |
|կառավարումից եւ տնօրինումից առաջացող |(կամ) վճարների |
|լրացուցիչ այլ հարկերի եւ (կամ) վճարների |պարտավորություններ|
|տեսակները |(դրամ) |
|__________________________________________|__________________|
| | |

|9. Ընդամենը | |
._____________________________________________________________.
._____________________________________________________________.
| Տեղեկություններ ներկայացնող սնանկության գործով կառավարիչ` |
| ________________________________ |
| Ստորագրությունը |
._____________________________________________________________.
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
1. Սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների տեղեկատվության ձևը (այսուհետ` տեղեկատվություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան:
2. Սնանկության գործերով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում (չի ներառում գործունեության վերսկսման և առողջացման ծրագրի ժամանակահատվածները) լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջացնող գործարքների համար: Տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկերի և (կամ) վճարների) գծով հաշվարկների ներկայացման համար սահմանված ժամկետներում:
3. Տեղեկատվությունը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տեղեկատվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` սնանկության վարույթի պարտապան հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին:
4. Տեղեկատվության 1-ին սյունակում լրացվում է հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
5. Տեղեկատվության 2-րդ սյունակում լրացվում է պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքից ստացված (փոխհատուցված) միջոցների ընդհանուր գումարը, որը փոխանցվել է պարտապանի սնանկության հաշվին:
5.1. Տեղեկատվության 2.1-ին սյունակում լրացվում է պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքի մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ով հարկման բազան:
6. Տեղեկատվության 3-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքի գծով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունները` 4-րդ սյունակում ակցիզային հարկի մասով` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար, իսկ 5-րդ սյունակում` ավելացված արժեքի հարկի մասով:
7. Տեղեկատվության 6-րդ տողի համապատասխան վանդակներում լրացվում են 4-րդ և 5-րդ սյունակների տողերի հանրագումարները:
8. Տեղեկատվության 7-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից օրենքով սահմանված կարգով առաջացող լրացուցիչ այլ հարկերի և (կամ) վճարների տեսակները, իսկ 8-րդ սյունակում` պարտավորությունների համապատասխան գումարները:
8.1. Հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի պարտավորությունների մասով տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկի ձևերով` դրանց ներկայացման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում:
9. Տեղեկատվության 9-րդ տողում լրացվում է 6-րդ տողի վանդակների և 8-րդ սյունակի տողերի հանրագումարը:
(ձևը փոփ. 14.11.17 թիվ 400-Ն, 13.06.19 թիվ 389-Ն հրամաններ)