040.0371.300401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2001 թվականի N 371
i
ԵՐԵՎԱՆԻ ՖՈՒՉԻԿԻ ՓՈՂՈՑԻ N 24 ՇԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՆՆԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ-ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 17-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 305 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը Երևանի Ֆուչիկի փողոցի N 24 բնակելի շենքի (Երևանի Աջափնյակ թաղային համայնք) տեխնիկական վիճակի մասին, ինչպես նաև նշված շենքի նստվածքային դեֆորմացիաների հետագա զարգացումը կանխելու և անվտանգ շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ վերականգնման-ուժեղացման աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով ապահովել Երևանի Ֆուչիկի փողոցի N 24 շենքի վերականգնման-ուժեղացման նախագծային և շինարարական աշխատանքների իրականացումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման համար Երևանի քաղաքապետարանին հատկացնել 10 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 30-ից: