Սեղմել Esc փակելու համար:
{28.09.2019 - 18.06.2021} «ՌԱԴԻՈԻԶՈՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{28.09.2019 - 18.06.2021} «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.09.2019  -ից մինչեւ   18.06.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

28/09/2019 - 18/06/2021

040.1018.170812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2012 թվականի N 1018-Ն

 

«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետի և 68-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից շենքի կառուցման (միայն արտաքին կոնստրուկցիաներ) աշխատանքների իրականացման նպատակով ընկերությանը տրամադրել 1100.000.000 դրամ բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` 19 տարի մարման ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման հավելվածի 3-րդ բաղադրիչով սահմանված աղբյուրից, տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով, որպես գրավ նախատեսելով «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասը` ապագայում կառուցվելիք անշարժ գույքով հանդերձ ու բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռք բերվելիք «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը` կանոնադրական կապիտալ ներդրումից հետո և տվյալ որոշմամբ հաստատված ծրագրի պայմաններով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2023 թվականից` յուրաքանչյուր տարվա հունիսի 10-ին և դեկտեմբերի 10-ին:

(1-ին կետը փոփ. 10.06.15 թիվ 638-Ն, 19.09.2019 թիվ 1266-Ն, 17.06.2021 թիվ 995-Ն որոշումներ)

i

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռք բերվելիք «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնի սկզբնական արժեքով ներդրումը «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով:

(2-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 858-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 17.06.2021 թիվ 995-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.2012
N 1018-Ն
Որոշում