ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2019 թվականի N 1293-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 13
Երևան
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2019 թ. սեպտեմբերի 13-ի
N 1293-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Մնացականյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ (ի պաշտոնե)
Ա. Ժամկոչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Մ. Փաշայան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Հ. Խաչատրյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Է. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական
քաղաքականության վարչության պետ
Ա. Քթոյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
վիճակագրության ամբիոնի վարիչ
(համաձայնությամբ)
Հ. Ծպնեցյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր
(համաձայնությամբ)
Մ. Սարգսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
(համաձայնությամբ)
Կ. Դանիելյան - «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի
նախագահ (համաձայնությամբ)
Հ. Պետրոսյան - Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի
նախագահ (համաձայնությամբ)
Ա. Անանյան - «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 03.10.2019 թիվ 1387-Ա, 23.10.2020 թիվ 1177-Ա որոշումներ)