ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2019 թվականի N 1546-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1526-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի «Պատվիրակություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 1526-Ա որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Հովհաննես Քոչարյանինը» բառերը փոխարինել «Արա Ֆիդանյանինը» բառերով,
2) Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 24-ին
N 1546-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 22-ին
N 1526-Ա որոշման
ԿԱԶՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Արմեն Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության միգրացիոն ծառայության պետ
(պատվիրակության ղեկավար)
Արա Ֆիդանյան - Հայաստանի Հանրապետության Ինտերպոլի ազգային
կենտրոնական բյուրո (վարչության իրավունքով) պետ
Դավիթ Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական:»