Սեղմել Esc փակելու համար:
{31.10.2019 - 05.05.2023} ՀՀ ԱՆՏԱՌՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{31.10.2019 - 05.05.2023} ՀՀ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ Հ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.10.2019  -ից մինչեւ   05.05.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0589.190998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 1998 թվականի N 589

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է7» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության անտառներում հրդեհավտանգ ժամանակաշրջանն ընդգրկում է անտառում ձյունածածկի վերացման պահից մինչև նոր ձյունածածկ գոյանալը, իսկ առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանը` հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

(որոշումը խմբագրվել է 24.12.15 թիվ 1569-Ն որոշում)

 

Հավելված

ՀՀ կառավարության

1998 թվականի սեպտեմբերի 19-ի

N 589 որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

I. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

i

1. Հայաստանի Հանրապետության պետական անտառներում (այսուհետ` պետական անտառներ) հրդեհավտանգ ժամանակաշրջանում արգելվում է`

1) ասեղնատերև տնկարկներում, հին հրդեհատեղերում, քամատապալ և ձյունակոտոր անտառամասերում, հատումների մնացորդներ և փայտանյութ թողնված հատատեղերում, չորացած խոտածածկով տեղերում, ինչպես նաև ծառերի սաղարթների տակ կրակ վառելը, վառվող լուցկի և ծխախոտի մնացորդ գցելը, որսի ժամանակ դյուրավառ կամ մարմանդ վառվող նյութերից պատրաստված խցկաններ օգտագործելը, յուղով ներծծված կամ բենզինով, նավթով և այլ վառելանյութերով հագեցված լաթեր թողնելը, ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորելը, անսարք սնման համակարգ ունեցող մեքենաներ օգտագործելը, ինչպես նաև լցավորվող մեքենաների մոտ ծխելը կամ բաց կրակից օգտվելը.

2) պետական անտառների խոտհարքներում չոր խոտ և խոզան հրդեհելը:

(1-ին կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

i

2. Առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը և իր համակարգում գործող կազմակերպությունները, համապատասխան տարածքային կառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում որոշակի անտառամասերում կարող են արգելել կրակ վառելը` այդ անտառամասերում համապատասխան ցուցանակ տեղադրելով և դրա մասին մամուլով ու զանգվածային լրատվության մյուս միջոցներով իրազեկելով բնակչությանը:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն, 21.04.2023 թիվ 593-Ն որոշումներ)

3. Բնակչության հանգստի համար օգտագործվող պետական անտառներում կրակ վառելը թույլատրվում է միայն այդ նպատակով նախատեսված` մեկ մետրից ոչ պակաս լայնությամբ հանքայնացված (մինչև հողի հանքային շերտը թաղիքից մաքրված) տարածքներում, իսկ կրակի անհրաժեշտությունը վերանալուց հետո այն պետք է խնամքով ծածկել հողով կամ հանգցնել ջրով` մինչև վերջնականապես մարելը:

4. Պետական անտառներում աշխատանքներ իրականացնողները պարտավոր են`

i

1) ճանապարհ, գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման, կապի, ռադիոֆիկացման գծեր և հաղորդակցուղիներ կառուցելու ժամանակ, անտառային հողերի օգտագործման մասին պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետներում, հավաքել և անտառից դուրս բերել փայտանյութի բոլոր մնացորդներն ու դյուրավառ նյութերը.

2) հրդեհավտանգ ժամանակաշրջանում աշխատանքներ իրականացնելու ընթացքում վառելանյութերն ու քսանյութերը պահել փակ տարաներում, դրանց պահպանման վայրերը մաքրել բուսական ծածկույթից, փայտանյութի մնացորդներից` տարածքը շրջափակելով 1,5 մետրից ոչ պակաս լայնությամբ հանքայնացված շերտով.

3) պայթեցման աշխատանքներ կատարելու դեպքում դրանց իրականացման տեղի և ժամանակի մասին նախապես` առնվազն 5 օր առաջ տեղյակ պահել անտառատնտեսություններին և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներ).

4) աշխատանքների իրականացման վայրերում, օբյեկտներում կամ մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով միջոցառումների իրականացման գոտիներում անտառային հրդեհների մարման համար պատրաստ վիճակում ունենալ անհրաժեշտ հակահրդեհային սարքավորումներ ու առաջին անհրաժեշտության գործիքներ (ջրով լի տակառներ, ավազով լի արկղեր, կրակմարիչներ, կացիններ, բահեր և այլն).

5) հրդեհավտանգ ժամանակաշրջանում օժանդակել անտառատնտեսություններին, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներին և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին` պետական անտառում աշխատանք կատարող անձանցից կամավոր հրշեջ ջոկատներ կազմակերպելու գործում:

(4-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

5. Պետական անտառներում աշխատանքներ իրականացնողները, ծառայություններ մատուցողները կամ միջոցառումներ կազմակերպողները պարտավոր են այդ գործընթացներում ներգրաված մասնակիցներին անտառ մտնելուց առաջ հրահանգավորել անտառում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, անտառային հրդեհների կանխման, ինչպես նաև դրանց մարման եղանակների մասին:

 

II. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

(վերնագիրը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

 

i

6. Բնափայտի մթերման աշխատանքներ կատարողները, անկախ հատման տեսակներից և ժամանակից, պարտավոր են հատումից հետո հատատեղերը մաքրել փայտանյութի մնացորդներից: Յուրաքանչյուր առանձին դեպքում հատատեղի մաքրման եղանակները նշվում են անտառատնտեսությունների և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների կողմից տրվող բնափայտի մթերման տոմսերում:

(6-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

i

7. Բոլոր տեսակի հատումների ժամանակ բնափայտի մթերման աշխատանքներ կատարողները պարտավոր են`

1) կատարել հատատեղերի գարնանային լրացուցիչ մաքրում (եթե անտառի հատումն ու մաքրումը կատարվել են ձմռանը).

2) հատումից հետո փայտանյութի մնացորդները դասավորել կույտերով կամ թմբերով (տեղափոխելու համար) կամ մանրացված վիճակում հավասարաչափ շաղ տալ հատատեղերում.

3) հատված ծառերը հրդեհավտանգ ժամանակաշրջանում հատատեղերում թողնելու դեպքում մաքրել ճյուղերից և հավաքել դարսակներով:

(7-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

 

III. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԱՆՑՆՈՂ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ, ԿԱՊԻ, ՌԱԴԻՈՖԻԿԱՑՄԱՆ ԳԾԵՐԻ ԵՎ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ

 

8. Այն անձինք, որոնց տնօրինության տակ գտնվում են պետական անտառներով անցնող`

1) երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ` պարտավոր են դրանց օտարման շերտերը մաքուր պահել թափուկից, փայտանյութի մնացորդներից և այլ դյուրավառ նյութերից.

2) էլեկտրահաղորդման, կապի, ռադիոֆիկացման գծեր` պարտավոր են հրդեհավտանգ ժամանակաշրջանում ապահովել փայտասյուների և կայմերի անվտանգությունը` դրանք շրջափակելով հանքայնացված հողաշերտով.

3) խողովակաշարեր` պարտավոր են ապահովել առանձնացման շերտի և պաշտպանական գոտու անվտանգությունը` խողովակաշարերի հորերի շրջակայքը հանքայնացնելով 2-2,5 մետր լայնությամբ հողաշերտով:

 

IV. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

i

9. Հրդեհավտանգ ժամանակաշրջանում պետական անտառի տարածքում գիտահետազոտական, նախագծահետախուզական և այլ աշխատանքներ կատարող անձինք մինչև աշխատանքներն սկսելը պարտավոր են անտառատնտեսություններին և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներին իրազեկել աշխատանքների տեղամասերի, հիմնական բազաների տեղադրման վայրերի, երթուղիների ուղղությունների մասին:

(9-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

 

V. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ, ՍՊՈՐՏԻ, ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

10. Պետական անտառներում մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով միջոցառումներ իրականացնողները պարտավոր են միջոցառումների իրականացման վայրերում անտառատնտեսությունների և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների ցուցումով կահավորել աղբ հավաքելու և խարույկ վառելու համար նախատեսված տեղերը:

(10-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

 

VI. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՀՊՏ ՊՈԱԿ-ՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

(վերնագիրը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

 

11. Անտառատնտեսությունները և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ները պարտավոր են`

i

1) հրդեհավտանգ ժամանակաշրջանում պետական անտառների առավել հրդեհավտանգ տեղամասերում սահմանել պարետային ծառայություն, մշտական հսկողություն և հերթապահություն.

2) պետական անտառներում կառուցել հակահրդեհային մեկուսիչ գոտիներ, ճանապարհներ, պաշտպանական հանքայնացված շերտեր, ջրավազաններ, անտառները մաքրել փայտանյութի թափոններից և դյուրավառ նյութերից, իրականացնել հրդեհային անվտանգությունն ապահովող այլ անտառատնտեսական միջոցառումներ.

3) հրդեհի մարման համար ունենալ անհրաժեշտ թվով կրակմարիչներ, վառելանյութի պահեստային անձեռնմխելի ֆոնդ, պատրաստի վիճակում պահել հակահրդեհային տեխնիկական, տրանսպորտային միջոցները.

4) պետական անտառներում աշխատանքներ իրականացնող, ծառայություններ մատուցող կամ միջոցառումներ կազմակերպող անձանց աշխատողների, բնակչության և դպրոցականների շրջանում բացատրական աշխատանքներ կատարել կրակի հետ զգույշ վարվելու և հրդեհները մարելու հարցերի վերաբերյալ.

5) առավել հրդեհավտանգ պետական անտառային ճանապարհների երկայնքով տեղադրել անտառներում կրակի հետ զգույշ վարվելու և հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասին նախազգուշացնող ցուցանակներ.

6) ստեղծել կրակ վառելու և աղբ հավաքելու կահավորմամբ հանգստի վայրեր.

7) հսկողություն իրականացնել պետական անտառներում անտառային տնտեսության վարման հետ չկապված գործունեությամբ զբաղվողների կողմից հակահրդեհային կանոնների պահպանման նկատմամբ.

8) հրդեհների բռնկման դեպքում կազմակերպել հրդեհների մարման միջոցառումներ, հրդեհների մասին անհապաղ տեղյակ պահել համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին.

9) յուրաքանչյուր տարի մինչև մարտի 31-ը մշակել ու փրկարար ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման համաձայնեցմանը ներկայացնել հրդեհների արձագանքման պլանը, որտեղ նախատեսվում են ծագած անտառային հրդեհների մարման համար մարզի բնակչության ներգրավման, համապատասխան տեխնիկայի և տրանսպորտի տրամադրման, պահեստային վառելանյութի պաշարի առանձնացման, ինչպես նաև հրդեհների մարման գործում ներգրավված անձանց սպասարկման, սննդի, խմելու ջրով ապահովելու և անհրաժեշտության դեպքում` առաջին բուժօգնություն ցուցաբերելու պայմանները:

(11-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

i

12. Անտառատնտեսությունները, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներ և անտառօգտագործողները պարտավոր են պետական անտառներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների:

(12-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

13. Պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.1998
N 589
Որոշում