Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ...

 

 

040.0702.111198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 1998 թվականի թիվ 702

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության վտանգավոր արդյունաբերական ձեռնարկությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը` սահմանված կարգով մշակել և հաստատել արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագիրը:

i

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը` եռամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի մշակման կարգը, որի համար հիմք են հանդիսանում վտանգավոր արտադրությունների նույնականացման սկզբունքները, վտանգավոր օբյեկտների ցանկը.

բ) տեղանքի` վտանգավոր նյութերով վարակվածության հաշվարկի մեթոդիկան.

գ) արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի փորձաքննության կարգը:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

(որոշումը փոփ. 29.05.09 թիվ 582-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 11-ի թիվ 702 որոշմամբ

 

i

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության վտանգավոր արդյունաբերական օբյեկտի, որն իր կազմում ունի մեկ կամ մի քանի վտանգավոր արտադրություններ և տեղադրված է մեկ միասնական տարածքում, անվտանգության վկայագրի (այսուհետև` վկայագիր) մշակումը կատարվում է օբյեկտում անվտանգության նկատմամբ վերահսկողության ապահովման, արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումների մշակման ու դրանց արդյունավետության գնահատման նպատակներով:

2. Սույն կանոնադրության գործողության ոլորտը չի տարածվում միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ նյութեր վերամշակող ձեռնարկությունների, ռազմական օբյեկտների վրա:

3. Արդյունաբերական օբյեկտի վտանգավորության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սահմանած կարգով, որում հաշվի են առնվում այնտեղ օգտագործվող, արտադրվող, վերամշակվող, պահվող վտանգավոր նյութերի, արգասիքների, թափոնների քանակները, թունավորման աստիճանը, ֆիզիկաքիմիական հատկությունները, տեղի բնակլիմայական պայմանները, օբյեկտի տեղը բնակավայրում:

4. Վկայագրում արտացոլվում և ամփոփվում են տվյալներ օբյեկտում հնարավոր արտակարգ իրավիճակների բնույթի, մասշտաբների և դրանց կանխարգելման ու վերացման միջոցառումների, ինչպես նաև աշխատողների ու շրջակայքի բնակիչների վրա վտանգավոր գործոնների հնարավոր ազդեցության մասին:

5. Վկայագիրը պետք է բնութագրի օբյեկտի անվտանգությունը` դրա շահագործման հանձնելու, շահագործելու և շահագործումը դադարեցնելու փուլերում և պարունակի`

ա) տեղեկություններ դրա տեղաբաշխման, ինժեներական սպասարկման տեղամասերի, օբյեկտի տեխնոլոգիական գործընթացների հիմնական բնութագրերի և առանձնահատկությունների, անձնակազմի թվի, թողարկվող արտադրանքի ու բնակլիմայական պայմանների վերաբերյալ.

բ) արդյունաբերական օբյեկտում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկի վերլուծությունը` ընդգրկելով վտանգի աղբյուրները, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների զարգացման պայմանները, այդ թվում` տվյալներ շրջակա միջավայր վտանգավոր նյութերի արտահոսքի, արտանետման, արտադրության անվտանգության վերահսկման համակարգի, արտակարգ իրավիճակների կանխարգելման կազմակերպական և տեխնիկական միջոցառումների վերաբերյալ.

գ) տեղեկություններ արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ օբյեկտի անձնակազմի և բնակչության իրազեկման տեղական համակարգ ստեղծելու և գործուն վիճակում պահելու վերաբերյալ.

դ) տեղեկություններ արդյունաբերական օբյեկտում արտակարգ իրավիճակների կանխարգելման համար օգտագործվող ուժերի և միջոցների ստեղծման միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում օբյեկտի աշխատողների ուսուցման, պաշտպանության եղանակների ու գործողությունների կարգը.

ե) տեղեկություններ արտակարգ իրավիճակների վերացման համար անհրաժեշտ նյութական և ֆինանսական պահուստային պաշարների ծավալների և անվանացանկի վերաբերյալ.

զ) արտակարգ իրավիճակների առաջացման ու դրանց հետևանքների կանխատեսման մասին բնակչությանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը և տարածքային կառավարման մարմիններին իրազեկելու կարգը.

է) օբյեկտի նախագծի սանիտարահիգիենիկ փորձաքննության արդյունքները:

6. Գործող արդյունաբերական օբյեկտների համար վկայագիրը մշակում է տվյալ օբյեկտը (ձեռնարկություն, հիմնարկ և կազմակերպություն), իսկ նախագծվող արդյունաբերական օբյեկտների համար` նախագծող կազմակերպությունը` մինչև դրանք շահագործման հանձնելը:

7. Վկայագրի նախագիծը փորձաքննության համար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն:

i

8. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը 10-օրյա ժամկետում քննության է առնում ներկայացված վկայագրի նախագիծը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն` փորձաքննության:

(8-րդ կետը փոփ. 29.05.09 թիվ 582-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

9. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից վկայագրի նախագիծն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում քննարկում է այն և համապատասխան եզրակացություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն:

(9-րդ կետը փոփ. 29.05.09 թիվ 582-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

i

10. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունից փորձաքննության ներկայացված վկայագրի վերաբերյալ եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում իր եզրակացությունն է ներկայացնում վկայագիրը ներկայացնող կազմակերպություն:

(10-րդ կետը փոփ. 29.05.09 թիվ 582-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

11. Վկայագիրը ներկայացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության դրական եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում հաստատում է վկայագիրը:

12. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը վկայագրի նախագծի վերաբերյալ տալիս է բացասական եզրակացություն, եթե դրա բովանդակությունը չի համապատասխանում սույն կանոնադրության 4-րդ կետի և վկայագրի մշակման կարգի պահանջներին:

13. Արդյունաբերական օբյեկտը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բացասական եզրակացության մեջ նշված թերությունները վերացնելուց հետո վկայագրի նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է կրկնակի փորձաքննության:

14. Վկայագիրը մշակող, փորձաքննող և հաստատող անձինք պատասխանատվություն են կրում վկայագրում առկա տեղեկատվության ամբողջականության, բավարարության և հավաստիության համար:

i

15. Վկայագիրը կազմվում է չորս օրինակից և հաստատվելուց հետո ներկայացվում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն և համապատասխան տարածքային կառավարման մարմին: Վկայագրի առաջին օրինակը պահվում է վկայագիրը հաստատող կազմակերպությունում:

(15-րդ կետը փոփ. 29.05.09 թիվ 582-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

i

16. Վկայագիրը վերանայվում և վերահաստատվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության որոշմամբ`

ա) ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ,

բ) եթե փոխվել են արդյունաբերական օբյեկտի անվտանգության ապահովման, արտակարգ իրավիճակների տեղափակման ու վերացման, ինչպես նաև տարածքի և բնակչության պաշտպանության պահանջները,

գ) եթե փոխվել են արդյունաբերական օբյեկտին վերաբերող անվտանգության նորմերի և կանոնների պահանջները:

(16-րդ կետը փոփ. 29.05.09 թիվ 582-Ն որոշում)

(կանոնադրությունը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.11.1998
N 702
Որոշում