Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏ ...

 

 

040.0496.170800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2000 թվականի N 496

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում հսկողության տակ գտնվող թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց ստացման բաղադրիչների ցանկերը կազմելու, ապօրինի շրջանառության մեջ հայտնաբերված թմրանյութերի մասնաչափերը սահմանելու, ինչպես նաև ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական, 1971 թվականի «Հոգեներգործուն նյութերի մասին» ու 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ առաջարկությունները մշակելու և սահմանված կարգով ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների հսկման մշտական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի գլխավորությամբ` հանձնաժողովի կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներին:

(1-ին կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների հսկման մշտական հանձնաժողովի նախագահին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի անհատական կազմը.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.08.2000
N 496
Որոշում