Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ՈՒ ...

 

 

040.1174.150802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1174-Ն

 

i

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու հայտի ու թույլտվությունների ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 18-ի N 1174-Ն որոշման

 

ԿԱՐԳ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ

 

i

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ (այսուհետ` վայրի կենդանիներ) արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգը:

Սույն կարգով սահմանված դրույթները չեն տարածվում «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիների, դրանց մասերի և ածանցյալների ներմուծման և արտահանման, գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման N 7 հավելվածով և որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ապրանքատեսակների արտահանման դեպքում:

(1-ին կետը փոփ. 22.10.09 թիվ 1186-Ն, 12.04.12 թիվ 427-Ն, 11.02.16 թիվ 137-Ն որոշումներ)

i

2. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիների արտահանումն ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիների արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն ստանալու համար ֆիզիկական ու իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացնում հայտ, որի ձևը սահմանվում է սույն որոշման N 2 հավելվածով:

(3-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

4. Հայտին կից ներկայացվում են`

i

ա) արտահանման դեպքում` արտահանվող վայրի կենդանու ձեռքբերումը (հավաք, որս, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթուղթը (պատճենը), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ.

բ) ներմուծման դեպքում` արտահանող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը) տվյալ վայրի կենդանու արտահանման համար կամ դրանց փոխարինող փաստաթղթերը (մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ այլ տեսքով վավերացված ապրանքն ուղեկցող փաստաթղթեր), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ:

(4-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1523-Ն, 11.02.16 թիվ 137-Ն որոշումներ)

i

5. Հայտն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վերարտադրված կամ բուծված ձկների արտահանման դեպքում` 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում` գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:

(5-րդ կետը փոփ. 22.10.09 թիվ 1186-Ն, 24.12.15 թիվ 1523-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

6. Հայտը մերժվում է, եթե`

ա) բացակայում են սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերը, կամ դրանցում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

բ) հայտում նշված են արտահանող կամ ներմուծող երկրների ու միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի կենդանիներ, որոնց վերաբերյալ սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տրված է բացասական եզրակացություն.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

i

7. Առանձին դեպքերում տվյալ վայրի կենդանու արտահանման կամ ներմուծման բնապահպանական նպատակահարմարությունը որոշելու համար Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից կատարվում է հարցում համապատասխան կազմակերպություններին կամ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ` դրանց մասնակից դարձնելով գիտական և շահագրգիռ կազմակերպությունների մասնագետներին:

Մասնագիտական քննարկման ենթակա են նաև արտահանող կամ ներմուծող երկրների և միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ ու անհետացման վտանգված վայրի կենդանիների` գիտահետազոտական, արհեստական և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով արտահանման կամ ներմուծման համար ներկայացված հայտերը:

(7-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

8. Վայրի կենդանիների արտահանման և ներմուծման թույլտվություններին համապատասխան արտահանման և ներմուծման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասությունների սահմաններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

(8-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

9. Թույլտվություն տալու ժամկետի խախտումը, ինչպես նաև թույլտվության մերժումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

i

10. Վայրի կենդանիների արտահանման և ներմուծման թույլտվությունը տրամադրվում է հայտում նշված ժամկետով, որը չի կարող գերազանցել 1 տարին:

(10-րդ կետը լրաց. 24.12.15 թիվ 1523-Ն որոշում)

11. Վայրի կենդանիների արտահանման և ներմուծման թույլտվության հիման վրա անձը կարող է իրականացնել արտահանման կամ ներմուծման միայն մեկ գործողություն:

(11-րդ կետը լրաց. 24.12.15 թիվ 1523-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 18-ի N 1174-Ն որոշման

 

Ձև

ՀԱՅՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ

 

--------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը, քաղաքացիների դեպքում` անունը, ազգանունը)

 

--------------------------------------------------------------------

(հայտատուի հասցեն, գտնվելու վայրը, հայտատուի էլեկտրոնային

փոստի հասցեն` սիթիզեն (e-citizen.am) տիրույթում)

 

Խնդրում եմ թույլ տալ ներմուծել կամ արտահանել (ընդգծել)

 

--------------------------------------------------------------------

                   (վայրի կենդանու անվանումը, տեսակը)

--------------------------------------------------------------------

                      (քանակը (հատ) կամ կշիռը (կգ)

 

Ձեռքբերման վայրը և ժամկետը _________________________________

 

--------------------------------------------------------------------

 

Արտահանման կամ ներմուծման (ընդգծել) վայրը և նպատակը _______________

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

 

Խնդրում եմ թույլտվությունը տրամադրել ________ ժամկետով

 

Հայտին կից ներկայացնում եմ`

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

 

    ___ ____________200 թ.      _________________

                                (ստորագրությունը)

 

(2-րդ հավելվածը փոփ. 24.12.15 թիվ 1523-Ն, 08.02.18 թիվ 94-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 18-ի N 1174-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N_____

 

Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և

կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու

և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու

 

ՈՒժի մեջ է մինչև ____ ___________ 200 թ.

 

Ներմուծել Հայաստանի Հանրապետություն ___________________________

(երկրի անվանումը)

Արտահանել Հայաստանի Հանրապետությունից _________________________

(երկրի անվանումը)

 

ՈՒղարկողը _______________________________________________________

 

Ստացողը _________________________________________________________

_________________________________________________________________

                   (վայրի կենդանու անվանումը, տեսակը)

_________________________________________________________________

                      (քանակը (հատ) կամ կշիռը (կգ)

 

Հավաքածուի նկարագրությունը և նմուշների քանակը (հատ) կամ կշիռը (կգ)

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

Արտահանման կամ ներմուծման նպատակը

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

Հատուկ պայմաններ

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ______________________ ___________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

___ ____________200 թ.

 

(3-րդ հավելվածը փոփ. 24.12.15 թիվ 1523-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2002
N 1174-Ն
Որոշում