Սեղմել Esc փակելու համար:
{31.10.2019 - 29.07.2022} «ԳՆԱՀԱՏՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{31.10.2019 - 29.07.2022} «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.10.2019  -ից մինչեւ   29.07.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0586.060504

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 2004 թվականի N 586-Ն

 

i

«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում գնահատման միասնական համակարգ ստեղծելու նպատակով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին ու 13-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հաստատել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

i

ա) «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կրթական հաստատությունների սովորողների և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման իրականացումն է.

բ) «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`

գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման չափանիշների և դրանց իրականացման մեխանիզմների ու գործիքակազմի մշակման ապահովումը,

սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը,

տարրական, միջին և ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը,

սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների ստուգման նպատակով հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվողների թեստավորումն ու քննությունների գործընթացի կազմակերպումը,

ուսումնական գործընթացում գնահատման նոր ձևերի արդյունավետ օգտագործման նպատակով կրթության համակարգի մանկավարժներին մեթոդական օժանդակության կազմակերպումը,

սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային և միջազգային ստուգատեսների անցկացումը,

սովորողների գիտելիքների ստուգումների և քննությունների արդյունքների ամփոփումը, վերլուծությունների իրականացումն ու դրանց հրապարակումը,

կրթության համակարգի գնահատման չափանիշների մշակման ապահովումը,

գնահատման մեթոդների կատարելագործման նպատակով փորձարարական ծրագրերի մշակումն և իրականացումը,

դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ուղղակի կապի պահպանումը և քննությունների արդյունքների տրամադրումը.

ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստավորման գործընթացի կազմակերպում ու իրականացում.

գ) «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի:

(3-րդ կետը փոփ. 28.07.2022 թիվ 1160-Ն որոշում)

i

4. Թույլատրել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գրքերի, ուսումնական նյութերի հրատարակություն.

2) թեստերի փորձաքննության իրականացում.

3) թեստաբանական հետազոտությունների կազմակերպում և իրականացում.

4) կազմակերպությունների աշխատողների թեստավորում.

5) մանկավարժական աշխատողների վերապատրաստում:

(4-րդ կետը փոփ. 10.05.12 թիվ 591-Ն որոշում)

i

5. «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 29.10.09 թիվ 1290-Ն, 24.10.2019 թիվ 1469-Ն որոշումներ)

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) իրականացնել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը.

բ) ապահովել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմի հաստատումը:

7. «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված կրթության որակի և համապատասխանության առաջարկված ծրագրի` նախապատրաստման կանխավճար նամակ-համաձայնագրի (N ՊՊՖ Ք-339-0 ԱՄ) հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի ապրիլի 14-ի

N 586-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ինչպես նաև կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Կազմակերպության հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

5. Կազմակերպությունը պատասխանատու չէ իր հիմնադրի պարտավորությունների համար: Կազմակերպության հիմնադիրը պատասխանատու չէ կազմակերպության պարտավորությունների համար:

6. Կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

7. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, իր անունից կնքում է պայմանագրեր, ձեռք բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում հանդես գալիս որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կարող է բանկերում (այդ թվում` նաև օտարերկրյա) բացել հաշիվներ ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով: Բանկային հաշիվների գումարներին ավելացած տոկոսները և արտոնությունները պատկանում են կազմակերպությանը:

9. Կազմակերպության անվանումն է`

 

    հայերեն լրիվ`          «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ

                           ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

    հայերեն կրճատ`         «ԳԹԿ» ՊՈԱԿ

    ռուսերեն լրիվ`         ԳՈՍՈՒԴԱՐՍՏՎԵՆՆԱՅԱ ՆԵԿՈՄՄԵՐՉԵՍԿԱՅԱ ՕՐԳԱՆԻԶԱՑԻՅԱ

                           «ՑԵՆՏՐ ՕՑԵՆԿԻ Ի ՏԵՍՏԻՐՈՎԱՆԻՅԱ»

    ռուսերեն կրճատ`        ԳՆԿՈ «ՑՕՏ»

    անգլերեն լրիվ`         «ԱՍՍԵՍՍՄԵՆՏ ԱՆԴ ՏԵՍՏԻՆԳ ՍԵՆՏԵՐ» ՍՏԱՏԵ ՆՈՆ ՏՐԱԴԵ

                           ՕՐԳԱՆԻԶԱՏԻՕՆ

    անգլերեն կրճատ`        «ԱՏՍ» ՍՆՏՕ

 

10. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Այգեստան 9/4:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

11. Կազմակերպության գործունեության առարկան կրթական հաստատությունների սովորողների և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման իրականացումն է:

12. Կազմակերպության գործունեության նպատակներն են`

i

ա) գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման չափանիշների ու դրանց իրականացման մեխանիզմների և գործիքակազմի մշակման ապահովումը.

բ) սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը.

գ) տարրական, միջին և ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը.

դ) սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ստուգման նպատակով հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվողների թեստավորումը և քննությունների գործընթացի կազմակերպումը.

ե) ուսումնական գործընթացում գնահատման նոր ձևերի արդյունավետ օգտագործման նպատակով կրթության համակարգի մանկավարժներին մեթոդական օժանդակության կազմակերպումը.

զ) սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային և միջազգային ստուգատեսների անցկացումը.

է) սովորողների գիտելիքների ստուգումների և քննությունների արդյունքների ամփոփումը, վերլուծությունների իրականացումն ու դրանց հրապարակումը.

ը) կրթության համակարգի գնահատման չափանիշների մշակման ապահովումը.

թ) գնահատման մեթոդների կատարելագործման նպատակով փորձարարական ծրագրերի մշակումն ու իրականացումը.

ժ) դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ուղղակի կապի պահպանումը և քննությունների արդյունքների տրամադրումը.

ժա) ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստավորման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը:

(12-րդ կետը փոփ. 28.07.2022 թիվ 1160-Ն որոշում)

i

13. կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գրքերի, ուսումնական նյութերի հրատարակություն.

2) թեստերի փորձաքննության իրականացում.

3) թեստաբանական հետազոտությունների կազմակերպում և իրականացում.

4) կազմակերպությունների աշխատողների թեստավորում.

5) մանկավարժական աշխատողների վերապատրաստում:

(13-րդ կետը փոփ. 10.05.12 թիվ 591-Ն որոշում)

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

14. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը (Հայաստանի Հանրապետություն)` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, նրա լիազորած պետական մարմինը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, գործադիր մարմինը` ի դեմս տնօրենի:

(14-րդ կետը փոփ. 29.10.09 թիվ 1290-Ն, 24.10.2019 թիվ 1469-Ն, 28.07.2022 թիվ 1160-Ն որոշումներ)

15. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) կազմակերպության հիմնադրումը.

բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

դ) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխություններ կատարելը.

ե) կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի վերջնական լուծումը` բացառությամբ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

i

16. Լիազորված պետական մարմինը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, որը`

ա) կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության գործունեության նկատմամբ.

գ) հիմնադրի անունից կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` 4 տարի ժամկետով.

դ) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

ե) սահմանում է կազմակերպության կառավարման համակարգը.

զ) նշանակում է կազմակերպության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.

է) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության գործադիր մարմնի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ը) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.

թ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

ժ) հաստատում է կազմակերպության պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը.

ժա) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար.

ժգ) հաստատում է կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության սակագները.

ժդ) հաստատում է կազմակերպության կողմից մշակված և (կամ) մշակումն ապահովված նյութերի` գնահատման չափանիշների, իրականացման մեխանիզմների, գործիքակազմի և քննական առաջադրանքների վերջնական տարբերակները.

ժե) ստեղծում է հիմնարկներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան.

ժզ) սահմանում է կազմակերպության գործադիր մարմնի աշխատանքների նկարագրությունը, հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները, սահմանում է գործադիր մարմնի վարձատրության կարգն ու պայմանները.

ժէ) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ.

ժը) կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր գործադիր մարմնի նկատմամբ.

ժթ) սահմանում է կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունները.

ի) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը.

իա) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության մասին հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

իբ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին:

(16-րդ կետը փոփ. 29.10.09 թիվ 1290-Ն, 24.10.2019 թիվ 1469-Ն, 28.07.2022 թիվ 1160-Ն որոշումներ)

17. Կազմակերպության գործադիր մարմինը տնօրենն է, որը`

i

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) (թ ենթակետն ուժը կորցրել է 28.07.2022 թիվ 1160-Ն որոշում)

ժ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մինչև 20 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ.

ժբ) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնում է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ` օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, առարկային և նպատակներին համապատասխան.

ժգ) հաստատում է կազմակերպության գործունեության տարեկան պլանը և դրա կատարման ժամկետները.

ժդ) հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը.

ժե) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ.

ժզ) լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագիծը:

(17-րդ կետը փոփ. 28.07.2022 թիվ 1160-Ն որոշում)

i

18. Կազմակերպության գործադիր մարմնի թեկնածուների առաջադրումը և ընտրությունը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(18-րդ կետը փոփ. 29.10.09 թիվ 1290-Ն որոշում)

19-30. (19-30-րդ կետերն ուժը կորցրել են 28.07.2022 թիվ 1160-Ն որոշում)

 

i

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

31. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:

32. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

33. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

34. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

35. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

36. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:

37. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:

38. Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:

39. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և հանձնելու անհատույց օգտագործման:

40. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

41. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

42. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

43. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

44. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

45. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

46. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

47. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.04.2004
N 586-Ն
Որոշում