Սեղմել Esc փակելու համար:
{31.10.2019 - 05.05.2023} ԱՆՏԱՌՆԵՐԻ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{31.10.2019 - 05.05.2023} ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.10.2019  -ից մինչեւ   05.05.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0198.270207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 2007 թվականի N 198-Ն

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է6» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել անտառների պետական մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ձևերը:

(2-րդ կետը փոփ. 17.01.2019 թիվ 10-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշման վերնագիրը և տեքստը փոփ. 17.01.2019 թիվ 10-Ն որոշում)

(վերնագիրը, նախաբանն ու տեքստը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 25-ի

N 198-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Անտառների պետական մոնիթորինգն անտառների և անտառային հողերի վիճակի կանխատեսման համար իրականացվող դիտարկումների, հետազոտությունների և գնահատման գործընթաց է, որի նպատակն անտառների և անտառային հողերի վրա անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառօգտագործման բնագավառում մարդածին և բնական տարբեր տեսակի ներգործությունների և դրանց հետևանքների բացահայտումն է, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների կանխարգելումն է, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների թափանցիկության ապահովումն է` բնակչությանն իրազեկելու միջոցով:

2. Անտառների պետական մոնիթորինգը նպատակաուղղված է անտառային պետական քաղաքականության և ռազմավարության, դրանց կենսագործման պետական ծրագրերի մշակման, իրականացման, անտառների արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման ապահովմանը:

3. Անտառների պետական մոնիթորինգի իրականացման փուլերն են` տվյալների հավաքագրումը, գրանցումը, վերլուծությունը, ամփոփումը, բացասական երևույթների կանխատեսումը, դասակարգումը, տվյալների բազայի վարումը և հաշվետվությունների տրամադրումը:

 

II. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

4. Անտառների պետական մոնիթորինգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը:

i

5. Անտառների պետական մոնիթորինգն իրականացվում է անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական կառավարման լիազորված մարմին) կողմից:

(5-րդ կետը փոփ. 17.01.2019 թիվ 10-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն, 21.04.2023 թիվ 593-Ն որոշումներ)

6. Անտառների պետական մոնիթորինգը ներառում է`

ա) անտառների և անտառային հողերի վիճակի, դրանց վրա տարբեր տեսակի ներգործությունների ու դրանց հետևանքների, ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների կանխարգելման նպատակով պարբերական դիտարկումներ ու գնահատումներ, կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումներ,

բ) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի և անտառային ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի համաձայն իրականացվող անտառների պահպանության, պաշտպանության, անտառօգտագործման ու վերականգնման, դրանց հետևանքների, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում, կենտրոնացված հաշվառում, մշակում, վերլուծություն, բացասական երևույթների կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսում,

գ) անտառային օրենսդրության խախտումների, բնափայտի անօրինական տեղափոխումների, իրացման և բացասական այլ գործողությունների դեմ տարվող պայքարի աշխատանքների վերլուծում ու գնահատում, այդ բնագավառում տիրող իրավիճակի և տարվող աշխատանքների թափանցիկության ապահովում,

դ) անտառածածկ տարածքների, բնափայտի պաշարների, անտառների և անտառային հողերի քանակական ու որակական փոփոխությունների, անտառվերականգնման, անտառային հրդեհների, հիվանդությունների և վնասատուների տարածվածության վերաբերյալ տվյալների հավաքագրում, կենտրոնացված հաշվառում, մշակում ու բացասական երևույթների կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսում,

ե) անտառների և անտառային հողերի վրա մարդածին ու բնական գործոնների հետևանքների դիտարկում, հաշվառում, վերլուծում և գնահատում,

զ) հանրապետությունում փայտանյութի սպառման շուկայի վերլուծություն և գնահատում,

է) դիտարկման ցանցի (այդ թվում` հեռակառավարման դիտարկման) կետերի (տեղամասերի) ներդրում,

ը) անտառային տնտեսության վարման և ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ու նախագծերի ուսումնասիրում և գնահատում:

7. Անտառների պետական մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

8. Անտառների պետական մոնիթորինգի իրականացման ընթացքում ստեղծվում են մշտական (ժամանակավոր) հենակետեր և դիտարկման ցանց (դիտացանց) դիտարկումների, ստուգայցերի, հետազոտությունների և ուսումնասիրությունների անցկացման համար:

9. Պետական մոնիթորինգի իրականացման նպատակով հենակետերը և դիտացանցը նախագծվում են հաշվարկային հատատեղային ֆոնդի, նախատեսվող հատման եղանակների, անտառաճման պայմանների, անտառների գործառնական և հիմնական նպատակային նշանակության առանձնահատկությունների, ինչպես նաև ապօրինի հատումների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա:

i

10. Հենակետերի և դիտանցի տեղաբաշխման սխեմայի նախագիծն ընդգրկվում է պետական մոնիթորինգի իրականացման տարեկան ծրագրերում և հաստատվում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

(10-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

11. Անտառների պետական մոնիթորինգի իրականացման նպատակով պետական միջոցներով ստեղծված մշտական (ժամանակավոր) հենակետերը հանդիսանում են պետական սեփականություն:

12. Հենակետերն ապահովվում են մշտական (ժամանակավոր) անձնակազմով և տվյալների հավաքագրման անհրաժեշտ սարքավորումներով:

i

13. Պետական մոնիթորինգի իրականացման ընթացքում հենակետերի կամ դիտացանցի վերաբերյալ ձեռք բերված նյութերը լրացվում և ներկայացվում են պետական կառավարման լիազորված մարմնի հաստատված ձևատեսքերով:

(13-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

i

14. Հենակետերի կամ դիտացանցի ուսումնասիրությունների վերաբերյալ տվյալների, ինչպես նաև տարեկան կամ ընթացիկ հաշվետվությունների ներկայացման ձևաթղթերը մշակվում և հաստատվում են պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

(14-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

i

15. Բնափայտի ապօրինի տեղափոխման և իրացման վերաբերյալ տվյալների հավաքագրումը հենակետերում և փայտանյութի իրացման տարերային կամ մշտական շուկաներում իրականացվում է համաձայն ապօրինի հատումների և անտառանյութի` անտառից դուրսբերման պետական մոնիթորինգի չափորոշիչների:

16. Անտառների պետական մոնիթորինգի իրականացման նպատակով պետական կառավարման լիազորված մարմինն ստանում է համապատասխան պետական մարմինների աջակցությունը:

(16-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

 

III. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ, ՎԵՐԼՈՒԾՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

i

17. Անտառների պետական մոնիթորինգի իրականացման նպատակով պետական կառավարման լիազորված մարմինն օգտվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության գույքի կադաստրի կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, անհրաժեշտության դեպքում նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների տվյալներից, եթե դրանց տրամադրումը չի հակասում օրենսդրությանը:

(17-րդ կետը փոփ. 17.07.14 թիվ 711-Ն, 17.01.2019 թիվ 10-Ն, 21.04.2023 թիվ 593-Ն որոշումներ)

18. Անտառների պետական մոնիթորինգի տվյալները հավաքագրվում, վերլուծվում, գնահատվում և տրամադրվում են պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

(18-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

19. Պետական կառավարման լիազորված մարմինը հավաքագրված տվյալները պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված հաշվառման գրանցամատյանում գրառելուց հետո մուտքագրում է համակարգչային տվյալների շտեմարան` կանոնակարգված հաշվառում իրականացնելու համար:

(19-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

20. Մուտքագրված տվյալները վերլուծվում և գնահատվում են մուտքագրման օրվանից մինչև 30 օրվա ընթացքում:

21. Մուտքագրված տվյալները վերլուծելուց, գնահատելուց հետո, մինչև 15 օրվա ընթացքում, տրամադրվում են իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:

22. Անտառների և անտառային հողերի վիճակի գնահատումը կատարվում է անընդհատ կամ պարբերական ընթացակարգով իրականացված դիտարկումների, անտառների օգտագործման, պահպանության, պաշտպանության և վերականգնման բնագավառում ձեռնարկված միջոցառումների ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության հիման վրա:

23. Պետական մոնիթորինգի տվյալները ներկայացվում են պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին` իրավիճակային (օպերատիվ), եռամսյակային և տարեկան հաշվետվությունների, աղյուսակների, առաջարկների, կանխատեսումների, քարտեզների ձևով` տպագիր և էլեկտրոնային տարբերակներով:

24. Պետական մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը պարտադիր ընդգրկում է`

ա) օբյեկտի և (կամ) երևույթի տեղադիրքի նկարագրությունը (աշխարհագրական կոորդինատներ, համայնք, անտառտնտեսություն, տեղանուն, մայրուղի, փայտանյութի շուկա, արտադրամաս և այլն),

բ) հայտնաբերված խախտման տեսակը (ապօրինի հատում, հատման եղանակների խախտում, մատղաշի ոչնչացում, ապրանքայնության կորուստ, թերվճարում, փաստաթղթերի բացակայություն, կեղծում կամ անճշտություն և այլն),

գ) քանակական բնութագրերը` մակերեսը (հեկտար), ծավալները (խոր. մետր) և այլն,

դ) որակական բնութագրերը` շինափայտ, վառելափայտ, սղոցանյութ, ծառատեսակ և այլն,

ե) ուսումնասիրության օրը, ամիսը, տարեթիվը, իրականացնողը (կազմակերպությունը, անունը, ազգանունը, այլ տվյալներ),

զ) հայտնաբերված խախտումների արդյունքում հասցված վնասի տնտեսական գնահատումը (արժեքը, երկարաժամկետ վնասները և այլն),

է) կրկնվող և համադրված երևույթների պատճառների ուսումնասիրությունները, կանխատեսումները, առաջարկները և վիճակագրական վերլուծությունները,

ը) տվյալ հաշվետվությանը կից քարտեզագրական նյութերը,

թ) հենակետերի և դիտացանցի դիտարկումների ամփոփ վերլուծությունը:

i

25. Պետական կառավարման լիազորված մարմինը համակարգչային կայքի, ինչպես նաև տեղեկատվական այլ միջոցներով ապահովում է սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դրույթների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:

(25-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

26. Պետական մոնիթորինգ իրականացնող աշխատողներն ապահովում են անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և օգտագործման գործընթացներին մարդածին ներգործությունների, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրած աղբյուրի գաղտնիությունը:

 

IV. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

27. Անտառների պետական մոնիթորինգի իրականացման համար օգտագործվում են`

ա) անտառների պետական հաշվառման և անտառշինական (անտառկառավարման պլաններ) տվյալները,

բ) հաշվարկային հատատեղից բնափայտի մթերման տարեկան չափաքանակի վերաբերյալ տվյալները,

գ) անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և օգտագործման լիազորություններով օժտված պետական մարմիններից, կազմակերպություններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, իրավապահ և մաքսային մարմիններից անտառների պահպանության, պաշտպանության, օգտագործման, վերականգնման, անտառային օրենսդրության խախտումների, բնափայտի տեղափոխման և իրացման բնագավառում ձեռնարկված և իրականացված միջոցառումների վերաբերյալ ստացված տվյալները,

դ) դիտացանցի (այդ թվում` հեռակառավարման) տվյալները,

ե) անտառների օգտագործման, պահպանության և պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական ակտերը,

զ) բնապահպանական, հասարակական այլ կազմակերպությունների դիտարկումների և ուսումնասիրությունների տվյալները, ստացված ահազանգերը,

է) փաստացի իրականացված դիտարկումների, հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները:

 

V. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

28. Անտառային պետական մոնիթորինգի տվյալներն օգտագործվում են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման մարմինների կողմից` պետական քաղաքականության և ռազմավարության, դրանց կենսագործման պետական ծրագրերի մշակման և իրականացման համար,

բ) անտառների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում համապատասխան լիազորություններով օժտված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անտառների կայուն կառավարման նպատակով,

գ) տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան ոլորտում գործունեություն ծավալելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպությունների կողմից:

 

VI. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

29. Պետական մոնիթորինգ իրականացնող անձինք իրավունք ունեն`

ա) անտառների և անտառային հողերի վիճակի գնահատման նպատակով անարգել մուտք գործելու հանրապետության բոլոր անտառային տարածքները` անկախ անտառների սեփականության ձևից և նպատակային նշանակությունից,

բ) ուսումնասիրելու անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման բնագավառում իրականացված և իրականացվող միջոցառումների հետևանքները,

գ) ուսումնասիրելու անտառների և անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառների պահպանության և պաշտպանության ընթացակարգը (ռեժիմը),

դ) ուսումնասիրելու անտառների և անտառային հողերի վրա անտառային տնտեսության վարման ու անտառօգտագործման հետ չկապված շինարարական և պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի ու այլ հաղորդակցուղիների անցկացման հետևանքները,

ե) համապատասխան պետական մարմիններից ստանալու տեղեկատվություն անտառակառավարման, ինչպես նաև անտառային տնտեսության վարմանը վերաբերող իրավական և գերատեսչական նորմատիվ ակտերի վերաբերյալ,

զ) իրավապահ, մաքսային և պետական այլ մարմիններից ու կազմակերպություններից ստանալու տեղեկատվություն անտառային օրենսդրության, խախտումների, փայտանյութի անօրինական տեղափոխումների և իրացման, հանրապետությունից արտահանվող և հանրապետություն ներկրվող փայտանյութի շարժի վերաբերյալ:

30. Պետական մոնիթորինգ իրականացնող անձինք պարտավոր են`

i

ա) անտառներում անտառների և անտառային հողերի վիճակի գնահատման նպատակով իրականացվող դիտարկումների և ուսումնասիրությունների մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել անտառային տնտեսություն վարող կամ անտառօգտագործում իրականացնող սուբյեկտներին կամ անտառի սեփականատիրոջը,

բ) անտառային տնտեսություն վարող կամ անտառօգտագործում իրականացնող սուբյեկտին, անտառի սեփականատիրոջը (նրա ներկայացուցչին) ներկայացնել ծառայողական վկայականը,

գ) կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկացնել անտառի սեփականատիրոջը, անտառային տնտեսություն վարող կամ անտառօգտագործում իրականացնող սուբյեկտին,

դ) կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին առնվազն 3 ամիսը մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնել անտառների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնին,

ե) չմիջամտել և չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործունեությանը,

զ) ապահովել անտառների և անտառային հողերի վրա ներգործությունների, դրանց հետևանքների, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, կենտրոնացված հաշվառումը, մշակումը և պահպանումը,

է) ապահովել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի համաձայն իրականացվող անտառների պահպանության, պաշտպանության, անտառօգտագործման և վերականգնման, դրանց հետևանքների, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ երևույթների դեմ պայքարի միջոցառումների թափանցիկությունը:

(30-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 593-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.01.2007
N 198-Ն
Որոշում