Սեղմել Esc փակելու համար:
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԿԼԻՄԱՅԻ ...

 

 

040.1186.231008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2008 թվականի N 1186-Ն

 

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 870-Ն որոշման 38-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 16-ի

N 1186-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության ազդարարման և արձագանքման միջոցառումների իրականացման գործընթացները` պայմանավորված կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների ինտենսիվության և հաճախականության աճով:

2. Օդերևութաբանական, ագրոօդերևութաբանական և հիդրոլոգիական վտանգավոր երևույթների անվանացանկն ու բնութագրերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը սահմանելու մասին» N 349-Ն որոշմամբ հաստատված` հույժ շտապ հիդրոօդերևութաբանական տեղեկատվության ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ բաժիններում:

3. Մթնոլորտի աղտոտվածության, օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության մակարդակները դասակարգվում են` բարենպաստ, անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ`

1) բարենպաստ են համարվում հետևյալ մակարդակները`

ա. վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումը չի գերազանցում այդ նյութերից յուրաքանչյուրի համար սահմանված միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (այսուհետ` ՍԹԿ),

բ. օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության աստիճանը բնութագրող ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը (այսուհետ` ՈՒՄՃ ինդեքս) չի գերազանցում 5 արժեքը.

2) անբարենպաստ են համարվում հետևյալ մակարդակները`

ա. վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումն այդ նյութերի ՍԹԿ-ի` մինչև 19 անգամ գերազանցումը կամ 20-29 անգամ 2 օրից պակաս գերազանցումը կամ 30-49 անգամ 8 ժամից պակաս գերազանցումը,

բ. ՈՒՄՃ ինդեքսն ունի 6 կամ 7 արժեքներ.

3) վտանգավոր են համարվում հետևյալ մակարդակները`

ա. վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումն այդ նյութերի ՍԹԿ-ի` 20-29 անգամ գերազանցումը 2 օրից ավելի կամ 30-49 անգամ գերազանցումը 8 ժամից ավելի, կամ 50 անգամ և ավելի գերազանցումը 2 ժամից պակաս,

բ. ՈՒՄՃ ինդեքսն ունի 8-10 արժեքները.

4) արտակարգ են համարվում հետևյալ մակարդակները`

ա. մթնոլորտի աղտոտումը վնասակար նյութերով այդ նյութերի ՍԹԿ-ի` 50 և ավելի անգամ գերազանցումը 2 ժամից ավելի,

բ. ՈՒՄՃ ինդեքսն ունի 11 և ավելի բարձր արժեքներ:

4. Մթնոլորտի աղտոտվածության վիճակի վրա ազդող հիդրոօդերևութաբանական երևույթների և պայմանների, ինչպես նաև ՈՒՄՃ ինդեքսների կանխատեսումն ու դրանց մասին ազդարարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների և այլ իրավական ակտերի:

5. Մթնոլորտի աղտոտվածության վիճակի դիտարկումներն ու դրա մասին իրազեկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

(5-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը մթնոլորտի աղտոտվածության վիճակի վրա ազդող հիդրոօդերևութաբանական պայմանների և ՈՒՄՃ ինդեքսների կանխատեսման կամ գրանցման դեպքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(6-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը`

1) մթնոլորտի աղտոտման համար անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմանների ժամանակահատվածում այդ պայմանների ազդեցության տակ գտնվող տարածքներում`

ա. իր կողմից սահմանված կարգով կատարում է մթնոլորտի աղտոտվածության լրացուցիչ չափումներ` առնվազն յուրաքանչյուր երեք ժամը մեկ անգամ` ստացված տվյալների և աղտոտման տարածման սահմանների մասին իրազեկելով բնակչությանը,

բ. տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտում վնասակար արտանետումների համար անբարենպաստ օդերևութաբանական պայմանների մասին.

2) օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների կանխատեսման կամ գրանցման ժամանակահատվածում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` անհատական պաշտպանության միջոցներ կիրառելու նպատակով (ցերեկային ժամերին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, օգտագործել մաշկի պաշտպանության համար քսուքներ, կրել համապատասխան ակնոցներ և այլն):

(7-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

8. Մթնոլորտի աղտոտման և ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների կանխատեսման կամ գրանցման ժամանակահատվածում`

1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը համատեղ մշակված առաջարկությունների հետ միասին հրապարակում են հաղորդագրություններ Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստատեսությամբ, Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյով և նախարարության համացանցային կայքում տեղադրում են տեղեկատվություն աղտոտվածության անբարենպաստ, վտանգավոր ու արտակարգ մակարդակների մասին.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունից ստացված համապատասխան ահազանգումից հետո իրականացնում է միջոցառումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» N 1304-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(8-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

9. Պետական կառավարման այլ մարմիններ` մթնոլորտի աղտոտվածության և օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների գրանցման և (կամ) կանխատեսման ժամանակահատվածում, ինչպես նաև կլիմայի փոփոխության պայմանավորված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվությունն ստանալու դեպքում իրենց իրավասությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում են արձագանքման միջոցառումներ` տվյալ երևույթի հետևանքները նվազեցնելու նպատակով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.10.2008
N 1186-Ն
Որոշում