Սեղմել Esc փակելու համար:
{31.10.2019 - 16.04.2020} «ԱՐՓԻ ԼԻՃ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{31.10.2019 - 16.04.2020} «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.10.2019  -ից մինչեւ   16.04.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0405.230409

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2009 թվականի N 405-Ն

 

i

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերի, այդ թվում` Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ստեղծել «Արփի լիճ» ազգային պարկ:

2. Հիմնադրման միջոցով ստեղծել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. Սահմանել, որ`

i

1) «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն է.

2) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները.

3) «Հարավային Կովկասի էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիր. Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» N BMZ 2003 65 411 ծրագրի շրջանակներում ձեռք բերված կամ կառուցված` մինչև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի արժողությամբ գույքը, բացառությամբ հողի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի, «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է հանձնվել սեփականության իրավունքով, իսկ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակության գույքը, ինչպես նաև համապատասխան հողատարածքը` ըստ անտառաշինական և հողաշինարարական նախագծերի, նշված կազմակերպությանը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

4) «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է.

5) «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2009 թվականի պահպանման ծախսերը, ինչպես նաև «Արփի լիճ» ազգային պարկի անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա քարտեզագրումը, գոտևորման սխեմայի կազմումը, պարկի ու դրա պահպանական գոտու սահմանների ճշտումն իրականացվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից Վերակառուցման և զարգացման բանկի միջոցով տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին` համաձայն 2005 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ստորագրված` սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ծրագրի ֆինանսավորման պայմանագրի հատուկ համաձայնագրի:

(3-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն, 09.04.2020 թիվ 521-Ն որոշումներ)

4. Թույլատրել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) կենսառեսուրսների, այդ թվում` բույսերի ու կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում.

2) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում.

3) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.

4) գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում.

5) հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.

6) «Արփի լիճ» ազգային պարկին վերաբերող գովազդի կազմակերպում.

7) գիտական, գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում:

5. Հաստատել`

i

1) «Արփի լիճ» ազգային պարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  09.04.2020 թիվ 521-Ն որոշման 8-րդ կետի համաձայն 2 ենթակետն

ու 2-րդ հավելվածն ուժը կորցնելու են «համապատասխան

կանոնադրությունները հաստատվելուց հետո»: Նշված նորմից պարզ չէ

թե ում կողմից հաստատվող կամ ինչ կանոնադրությունների մասին է

խոսքը: Սակայն, եթե խոսքը գնում է Շրջակա միջավայրի նախարարի

կողմից կանոնադրության հաստատման մասին, ապա այն լինելու է

միայն անհատական իրավական ակտ, որի մասին ոչ միայն

ԻՐՏԵԿ-ն այլ նաև սույն որոշումից օգտվող անձինք չեն կարող

իմանալ: Այս իսկ պատճառով ԻՐՏԵԿ-ը չի կարողանալու նշել բ

ենթակետի ուժը կորցնելու ժամկետը:

Բացի այդ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի

համաձայն իրավաբանական անձի կանոնադրությունն ուժի մեջ է

մտնում ոչ թե այն հաստատելու, այլ պետական գրանցման պահից:

Այս առումով նշված իրավաբանական անձը կանոնադրության

հաստատումից մինչև դրա պետական գրանցումը չի ունենալու

կանոնադրություն:

------------------------------------------------------------------

(5-րդ կետը փոփ. 09.04.2020 թիվ 521-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

ա. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,

բ. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի զբաղեցման համար մրցույթի անցկացումը և դրա արդյունքների հիման վրա տնօրենի նշանակումը.

2) 2010 թվականի ընթացքում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ֆինանսավորման շրջանակներում իրականացված «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը և դրա պահպանական գոտու տարածքի քարտեզը, գոտևորման սխեման Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 09.04.2020 թիվ 521-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի ապրիլի 16-ի

N 405-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Արփի լիճ» ազգային պարկը (այսուհետ` պարկ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերի, այդ թվում` Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով:

2. Պարկի խնդիրներն են`

1) Արփի, Արդենիս լճերի և Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, ինչպես նաև Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնալանջերի ջրային ու ցամաքային էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, ինչպես նաև լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը,

2) Արփի, Արդենիս լճերի և Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, ինչպես նաև Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնալանջերի և այդ տարածքներում հանդիպող հազվագյուտ և անհետացող բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց ապրելավայրի (աճելավայրի) պահպանությունը.

3) պաշտպանական և հատուկ նշանակության անտառների պահպանումը, ոչ բնափայտային անտառօգտագործման, ռեկրեացիայի և ճանաչողական զբոսաշրջության խթանումը.

4) բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու պարկին հարակից տարածքների համար բնության պահպանության և օգտագործման արդյունավետ ձևերի մշակմանն ուղղված բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի բնական գործընթացների և երևույթների գիտական ուսումնասիրությունների համար բազայի ապահովումը.

5) պարկի մոնիթորինգի, կադաստրի վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

6) ճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ապահովումը.

7) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

3. Պարկի տարածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողերը` ներառյալ ջրերը, ընդերքը, կենդանական և բուսական աշխարհը: Պարկի ամբողջականությունը և պահպանության ռեժիմն ապահովելու նպատակով պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում, բացի պետական սեփականություն հանդիսացող հողերից, ընդգրկված են նաև այլ սեփականատերերի պատկանող հողեր:

4. Պարկի տարածքը, ըստ պահպանության և օգտագործման ռեժիմի, գործառնական նշանակության և էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, տնտեսական, պատմամշակութային ու գեղագիտական արժեքների, բաժանվում է հետևյալ տարածագործառնական գոտիների`

1) արգելոցային.

2) ռեկրեացիոն.

3) տնտեսական:

5. Պարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Արփի լիճ» ազգային պարկ.

2) հայերեն կրճատ` «Արփի լիճ» ԱՊ.

3) ռուսերեն լրիվ` Նացիոնալնիյ պարկ «Օզեռո Արպի».

4) ռուսերեն կրճատ` ՆՊ «Օզեռո Արպի».

5) անգլերեն լրիվ` «Lake Arpi» National Park.

6) անգլերեն կրճատ` «Lake Arpi» NP:

 

II. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ

 

6. Պարկի արգելոցային գոտում արգելվում են`

1) ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունն ու շահագործումը` բացառությամբ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան և այլն).

3) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

4) որսորդությունը, ձկնորսությունը.

5) կենդանիների և բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումն ու օգտագործումը, ինչպես նաև առանձին տեսակների քանակի մեծացման կամ պակասեցման նպատակով կատարվող որևէ աշխատանք.

6) բույսերի, ծաղիկների, պտուղների և սերմերի մթերումը` բացի արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված հավաքածուների հավաքումից.

7) անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.

8) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

9) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

10) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, որոնք առաջացնում են հողային ծածկույթի խախտում.

11) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

12) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

13) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:

7. Պարկի արգելոցային գոտում թույլատրվում են`

1) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.

2) պարկի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

3) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը:

8. Պարկի արգելոցային գոտու տարածք մուտքը թույլատրվում է «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի կամ Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված անցագրերով:

9. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անասունների արածեցումը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

10) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.

11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

10. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում թույլատրվում են`

1) քաղաքացիների հանգիստը.

2) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում` քաղաքացիների հանգստի կազմակերպման, սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

3) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

4) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

5) սիրողական և մարզական ձկնորսությունը` այդ նպատակով առանձնացված վայրերում.

6) ռեկրեացիաների նպատակով հողերն օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրելը և համապատասխան սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

7) սանիտարական և խնամքի հատումները.

8) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

9) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները.

10) տրանսպորտային միջոցների մուտքն ու կանգառը` այդ նպատակով առանձնացված վայրերում.

11) վրանների տեղադրումը` դրանց համար առանձնացված վայրերում:

11. Պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումների և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.

8) ընդերքի շահագործումը` պայթեցման միջոցով.

9) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

12. Պարկի տնտեսական գոտու տարածքում թույլատրվում են`

1) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրությունը.

2) տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի ու կենդանիների վերարտադրությունը.

3) հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

4) պարկի ռեժիմով չարգելված արտադրություն կազմակերպման նպատակով հողերի վարձակալությունը.

5) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ` կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի, ջրային, բուսական և կենդանական ռեսուրսների օգտագործումը, այդ թվում` արդյունագործական ձկնորսությունը.

7) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը. (այդ թվում` գյուղատնտեսական, արտադրության, զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

8) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

9) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

10) սանիտարական և խնամքի հատումները.

11) տրանսպորտային միջոցների երթևեկությունն ընդհանուր օգտագործման ճանապարհներով և ջրային ուղիներով:

13. Ազգային պարկի տարածքի օգտագործումը վճարովի է (բացառությամբ կրթադաստիարակչական միջոցառումների և գիտական ուսումնասիրությունների) և կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ԲՈՒՖԵՐԱՅԻՆ) ԳՈՏԻՆ

 

14. Պարկի պահպանման գոտին ընդգրկում է Արփի և Արդենիս լճերի, ինչպես նաև Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքներ:

 

IV. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ

 

15. Պարկի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեությունը, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

16.Պարկի պահպանման գոտու տարածքում ընդգրկված սեփականատերերի հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

V. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Պարկի պահպանությունն իրականացնում է «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2009 թվականի ապրիլի 16-ի

N 405-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՓԱ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  09.04.2020 թիվ 521-Ն որոշման 8-րդ կետի համաձայն 2 ենթակետն

ու 2-րդ հավելվածն ուժը կորցնելու են «համապատասխան

կանոնադրությունները հաստատվելուց հետո»: Նշված նորմից պարզ չէ

թե ում կողմից հաստատվող կամ ինչ կանոնադրությունների մասին է

խոսքը: Սակայն, եթե խոսքը գնում է Շրջակա միջավայրի նախարարի

կողմից կանոնադրության հաստատման մասին, ապա այն լինելու է

միայն անհատական իրավական ակտ, որի մասին ոչ միայն

ԻՐՏԵԿ-ն այլ նաև սույն որոշումից օգտվող անձինք չեն կարող

իմանալ: Այս իսկ պատճառով ԻՐՏԵԿ-ը չի կարողանալու նշել բ

ենթակետի ուժը կորցնելու ժամկետը:

Բացի այդ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի

համաձայն իրավաբանական անձի կանոնադրությունն ուժի մեջ է

մտնում ոչ թե այն հաստատելու, այլ պետական գրանցման պահից:

Այս առումով նշված իրավաբանական անձը կանոնադրության

հաստատումից մինչև դրա պետական գրանցումը չի ունենալու

կանոնադրություն:

------------------------------------------------------------------

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական (էկոկրթական) կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

3. Կազմակերպության կանոնադրությունը դրա հիմնադիր փաստաթուղթն է:

4. Կազմակերպությունը «Արփի լիճ» ազգային պարկի (այսուհետ` պարկ) տարածքում ապահովում է պարկի կանոնադրությամբ ամրագրված պահանջների կատարումը:

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք և կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կազմակերպության անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` «Արփի լիճ» ԱՊ ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ` Գոսուդառստվեննայա նեկոմերչեսկայա օրգանիզացիա «Նացիոնալնիյ պարկ «Օզեռո Արպի».

4) ռուսերեն կրճատ` ԳՆՈ ՆՊ «Օզեռո Արպի».

5) անգլերեն լրիվ` «Lake Arpi» National Park» State Non-Commercial Organization.

6) անգլերեն կրճատ` «Lake Arpi» NP SNCO:

7. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գյուղ Բերդաշեն:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

8. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը պարկի տարածքում գտնվող էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է: Այդ նպատակով կազմակերպությունը`

1) ապահովում է Արփի, Արդենիս լճերի և Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, ինչպես նաև Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնալանջերի ջրային ու ցամաքային էկոհամակարգերի տարածքներում լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանությունը, կազմակերպում և իրականացնում է դրանց գիտական ուսումնասիրությունը.

2) կազմակերպում և իրականացնում է էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի հաշվառումն ու նախապատրաստում կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերը.

3) իրականացնում է էկոլոգիական մոնիթորինգ և կազմակերպում բնության թանգարանի գործունեությունը: Թանգարանում պահպանվում ու ցուցադրվում են պարկին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի էկոհամակարգերին և դրանց տարրերին վերաբերող ցուցանմուշներ, հավաքածուներ ու տեղեկատվություն.

4) կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացները և իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

5) կազմակերպում է ճանաչողական զբոսաշրջություն.

6) սահմանված կարգով իրականացնում է հրդեհային անվտանգության միջոցառումներ.

7) ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից` պարկի կանոնադրությամբ սահմանված դրույթների պահանջների կատարումը.

8) իր իրավասության սահմաններում իրականացնում է բնակչության էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանն ուղղված միջոցառումներ.

9) ծրագրում և կազմակերպում է գիտահետազոտական աշխատանքներ.

10) անդամակցում է միջազգային բնապահպանական կազմակերպություններին, մասնակցում միջազգային բնապահպանական ծրագրերին.

11) պատրաստում ու հրատարակում է գիտական և գիտաճանաչողական գրականություն ու տեղեկատվական նյութեր.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

9. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) կենսառեսուրսների, այդ թվում` բույսերի ու կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում.

2) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում.

3) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.

4) գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում.

5) հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.

6) պարկին վերաբերող գովազդի կազմակերպում.

7) գիտական, գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում և հրատարակում:

10. Ըստ գործառնական գոտիների` կազմակերպության գործունեության հիմնական տեսակներն են`

1) արգելոցային գոտու տարածքում`

ա. էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրումն ու հաշվառումը,

բ. մոնիթորինգի կազմակերպումն ու իրականացումը,

գ. ճանաչողական զբոսաշրջության հետ կապված վճարովի ծառայությունների մատուցումը.

2) ռեկրեացիոն գոտու տարածքում`

ա. քաղաքացիների հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցումը,

բ. քաղաքացիների հանգստի կազմակերպումը,

գ. անշարժ և շարժական գույքի` վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրումը,

դ. տարածքում` տրանսպորտային միջոցների մուտքի և կանգառի նպատակով հատուկ առանձնացված և կահավորված վայրերում տրանսպորտային միջոցների կանգառի (պահպանության) գծով վճարովի ծառայությունների մատուցումը.

3) տնտեսական գոտու տարածքում`

ա. պարկի արգելոցային և ռեկրեացիոն գոտիներին անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղադրումը,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկրեացիոն սպասարկմանը նպաստող` էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպումն ու իրացումը, այդ մթերքների վերամշակումը,

գ. ջրային, բուսական և կենդանական պաշարների օգտագործումը:

11. Կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i

12. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորված պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը (այսուհետ` խորհուրդ) և գործադիր մարմինը` տնօրենը:

(12-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

13. Կազմակերպության հիմնադիրն ունի դրա գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնականապես լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

14. Հիմնադրի լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

14.1. Խորհուրդը կազմված է հինգ անդամից, որոնցից մեկն ընտրվում է կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է լիազորված պետական մարմնի կողմից:

(14.1-ին կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

15. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

1) սահմանված կարգով կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների ստեղծումը.

2) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

3) կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

4) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

5) կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

6) կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.

7) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

8) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

9) կազմակերպության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

10) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

11) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործառույթների իրականացումը:

15.1. Խորհրդի լիազորություններն են`

i

1) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` պետական կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ ներկայացնելը.

2) ազգային պարկի հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի և հողամասի նկատմամբ կնքվող այլ պայմանագրերին ու դրանցում կատարվող փոփոխություններին համաձայնություն տալը և կազմակերպության կողմից վարձակալության կամ օգտագործման իրավունքով հանձնվող գույքի, այդ թվում` հողամասի նվազագույն վարձավճարների, ինչպես նաև հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց նվազագույն վճարների չափերի հաստատումը.

3) կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

4) հիմնադրի կողմից սահմանված կարգով կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

5) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

6) իր աշխատակարգի հաստատումը.

7) սահմանված կարգով լիազորված պետական մարմին կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

8) կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերի, ներքին կարգապահական և այլ կանոնների հաստատումը.

9) կազմակերպության գործադիր մարմնի հաշվետվությունների հաստատումը.

10) կազմակերպության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումը.

11) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

(15.1-ին կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

15.2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, գործադիր մարմնի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով:

(15.2-րդ կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

15.3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

(15.3-րդ կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

15.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:.

(15.4-րդ կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

15.5. Տնօրենն իրավունք ունի մասնակցելու խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով:

(15.5-րդ կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

i

16. Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ խորհրդի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(16-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

17. Տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման` օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

18. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

19. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

i

20. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի և խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

(20-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

21. Տնօրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

22. Տնօրենի տեղակալները պաշտոնի են նշանակվում լիազորված պետական մարմնի կողմից` տնօրենի ներկայացմամբ:

23. Տնօրենը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

7) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) հաստատում է պետական կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

9) նշանակում է պետական կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներին, նրանց տալիս համապատասխան լիազորություններ.

10) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

11) ապահովում է կազմակերպության գործունեության մասին համապատասխան հաշվետվությունների կազմումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում լիազորված պետական մարմին.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ` կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից պարկի ռեժիմների խախտման հետևանքով բնությանը պատճառված վնասը հատուցելու համար.

13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

24. Պարկի պահպանությունն իրականացվում է կազմակերպության պահպանության ծառայության պահպանության բաժնի և տեղամասային տեսուչների միջոցով: Պահպանության բաժնի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:

25. Պահպանության ծառայության աշխատողները`

1) ապահովում են պարկի կանոնադրությամբ սահմանված բնապահպանական նորմերի և կանոնների կատարումը պարկի տարածքում.

2) ստուգում են պարկի տարածքներ մուտք գործող անձանց անցագրերը.

3) կանխում են պարկի տարածքներում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմները խախտող ցանկացած գործողություն.

4) կազմում են պարկի ռեժիմների խախտումների մասին արձանագրություններ, դրանք ներկայացնում տնօրենին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալու համար.

5) իրավախախտողի անձը խախտման վայրում պարզելու անհնարինության դեպքում կարող են նրան բերել մոտակա ոստիկանության բաժին.

6) օրենքով սահմանված դեպքերում վերցնում են պարկի ռեժիմները խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերն ու փաստաթղթերը.

7) ապահովում են պարկի պահպանական գոտու տարածքներում գտնվող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից պարկի կանոնադրություններով սահմանված պահանջների կատարումը:

26. Պահպանության ծառայության աշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի կրելու համազգեստ և օգտագործելու քաղաքացիական ու ծառայողական զենք:

27. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ պահպանության ծառայության աշխատողների առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

28. Կազմակերպության կողմից իրականացվող գիտական հետազոտություններն ուղղվում են պարկի տարածքների բնական էկոհամակարգերի ուսումնասիրմանը, բնականոն գործընթացի և երևույթների դիտանցին, դրանց կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, էկոլոգիական իրավիճակի գնահատմանն ու կանխատեսմանը, ինչպես նաև բնական պաշարների արդյունավետ օգտագործման և բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը:

29. Գիտահետազոտական աշխատանքները կազմակերպում է կազմակերպության գիտության բաժինը, որի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:

30. Կազմակերպության գիտության բաժինը`

1) կազմակերպում և իրականացնում է պարկի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների ուսումնասիրությունը.

2) մշակում և կատարելագործում է բնապահպանական և բնօգտագործման մեթոդները.

3) հազվագյուտ և անհետացող տեսակների վերարտադրության նպատակով կազմակերպում է փորձարարական և այլ գիտահետազոտական աշխատանքներ.

4) պարկի տարածքում կազմակերպում և իրականացնում է շրջակա միջավայրի մոնիթորինգը.

5) պատրաստում և հրատարակում է գիտահետազոտական ու գիտաճանաչողական նյութեր:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

31. Կազմակերպությունն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով օգտագործում (տիրապետում) է իրեն ամրացված գույքը:

32. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտներից և կազմակերպության կողմից միջոցառումների իրականացման ու տարբեր ծառայությունների մատուցման և սահմանված կարգով հողերի` ժամանակավոր վարձակալության տրամադրման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:

33. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է իր կանոնադրական նպատակներին համապատասխան:

34. Պարկի տնտեսական և ռեկրեացիոն գոտիների տարածքներում հողամասերը կարող են հանգստի կազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել մինչև 25 տարի ժամկետով, հիմնական շինությունների կառուցապատման դեպքում` մինչև 60 տարի ժամկետով: Տնտեսական գոտում բազմամյա տնկարկների հիմնման և մշակման համար գյուղատնտեսական հողատեսքերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև 25 տարի ժամկետով, վարելահողերը` մինչև 10 տարի ժամկետով, խոտհնձի համար` մինչև 5 տարի ժամկետով, իսկ վայրի կենդանիների վերարտադրության և պահպանման նպատակով` մինչև 50 տարի ժամկետով: Կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս` վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները կհանդիսանան Հայաստանի Հանրապետության սեփականությունը:

35. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ` Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

36. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:

37. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

օր

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.2009
N 405-Ն
Որոշում