Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0276.240309

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2009 թվականի N 276-Ն

 

ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 32-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հողերի մոնիթորինգի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հողերի մոնիթորինգի (բացառությամբ կառուցապատված և կառուցապատման համար նախատեսված հողերի) բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 17.01.2019 թիվ 10-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` 6-ամսյա ժամկետում սահմանել համակարգչային տվյալների շտեմարանի ու գրանցամատյանի ձևն ու վարման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի փետրվարի 19-ի

N 276-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում հողերի պահպանության արդյունավետ կառավարման, մասնավորապես, պետական վերահսկողության կազմակերպման նպատակով հողերի վիճակի մոնիթորինգի (այսուհետ` մոնիթորինգ) իրականացման, դրա մասին տեղեկատվության ստացման, հավաքագրման և փոխանակման գործընթացները:

2. Հողերի մոնիթորինգը ներառում է հողերի բաղադրության և կառուցվածքի քանակական և որակական ցուցանիշների նկատմամբ տեղեկատվության ստացումը (ակնադիտարկումների, այդ թվում` հողային պրոֆիլի ուղղաձիգ ուսումնասիրությունների և գործիքային չափումների (լաբորատոր ուսումնասիրությունների) միջոցով), հավաքագրումը, մշակումը, գնահատումը և տվյալների հիմնապաշարների (բազայի) վարումը:

3. Հողերի մոնիթորինգի իրականացման համար կարող են հիմք հանդիսանալ հողերի վիճակին վերաբերող գիտական ուսումնասիրությունները, գործառնական նշանակությունը, պետական հաշվառման արդյունքում ստացված տվյալները, կառավարման պլաններում ներառված տեղեկատվությունը:

4. Հողերի մոնիթորինգի խնդիրներն են`

1) հողերի վիճակի ուսումնասիրությունը, գնահատումը և դրա փոփոխության ժամանակին բացահայտումը, այդ փոփոխությունների կանխատեսումը և բացասական գործընթացների հետևանքների կանխարգելումը (հողերի վիճակը գնահատվում է հողում հումուսի պարունակությամբ, որը բնորոշում է հողի տիպը և կառուցվածքը, նրա բերրիության աստիճանը, բույսերի աճի հնարավորությունը, ինչպես նաև մթնոլորտից կուտակված ածխածնի քանակը).

2) շահագրգիռ կազմակերպություններին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը.

3) հողերի նպատակային օգտագործման մասին տվյալների հավաքագրումը.

4) հողերի գնահատման, արդյունավետ օգտագործման, հողաշինարարության, հողերի պահպանության արդյունավետ կառավարման, մասնավորապես, պետական վերահսկողության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը:

 

II. ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

5. Հողերի մոնիթորինգը կազմակերպում և իր իրավասության սահմաններում իրականացնում է հողերի մոնիթորինգի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմինը):

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմիններն իրենց վարչական սահմաններում հողերի մոնիթորինգի բնագավառում իրականացնում են`

1) հողերի վիճակի գնահատումը և դրա փոփոխության բացահայտումը, բացասական գործընթացների և հետևանքների կանխարգելումը, ինչպես նաև իր իրավասության շրջանակներում դրանց պահպանությանն ու օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

2) հողերի արդյունավետ և նպատակային օգտագործման վերաբերյալ տվյալների հավաքագրումը:

7. Հողերի մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

 

III. ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ, ՎԵՐԼՈՒԾՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

8. Հողերի մոնիթորինգի ցուցանիշներն են`

1) հողատարումը`

ա. էրոզացված հողերը,

բ. ուղղաձիգ-խորքային հորիզոնների հզորությունը,

գ. հողում ածխածնի պարունակությունը,

դ. հումուսի պարունակությունը,

ե. հողերի տիպերը.

2) հողերի աղբոտումը կուլտուրական լանդշաֆտներում արտադրական և կենցաղային թափոններով.

3) հողերի աղտոտումը (քիմիական` պեստիցիդներով, հանքային պարարտանյութերով, ծանր մետաղներով և կենսաբանական նյութերով).

4) հողերի սանիտարամանրէաբանական վիճակը.

5) հողերը դուրս բերելը (վերադարձնելը) արտադրողական շրջանառությունից.

6) հողերի աղակալումը (առաջնային և երկրորդային), ալկալիացումը.

7) հողերի ճահճացումը.

8) խախտված հողերի վերականգնումը.

9) հողում անողնաշարավոր կենդանիների թիվը և տեսակային կազմը.

10) հողերի ծածկվածությունը բուսականությամբ.

11) հողածածկի, մասնավորապես, հողի բերրի շերտի տեղափոխման մասին տվյալները:

9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված մոնիթորինգի ցուցանիշների տվյալների ստացման և տրամադրման մեթոդաբանությունները հաստատում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի N 26 որոշմամբ սահմանված լիազորությունների սահմաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը` իր լիազորությունների մասով` համաձայնեցնելով լիազորված մարմնի և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հետ:

(9-րդ կետը փոփ. 17.01.2019 թիվ 10-Ն որոշում)

10. Հողերի մոնիթորինգի տեղեկատվության գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է: Հողերի մոնիթորինգի մասին տեղեկատվությունը ներկայացվում է լիազորված մարմին, որն ապահովում է տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը և փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:

11. Հողերի մոնիթորինգի տվյալները գրանցվում են գրանցամատյանում և համակարգչային տվյալների շտեմարաններում, որոնց վարման ժամանակ պետք է ապահովվի միմյանց հետ դրանց համադրելիությունը:

12. Շտեմարաններում և գրանցամատյաններում տվյալները մուտքագրվում են և փոփոխությունները կատարվում են դրանք ներկայացվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

13. Լիազորված մարմնի կողմից ամփոփված տվյալները համարվում են պաշտոնական և կարող են հիմք հանդիսանալ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համար սոցիալ-տնտեսական և ռազմավարական ծրագրերի մշակման և այլ նպատակների համար:

14. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին մոնիթորինգի տվյալների պաշտոնական տրամադրումն իրականացվում է անվճար` նրանց կողմից ներկայացված հարցման դեպքում:

15. Հողերի մոնիթորինգի տվյալները, բացառությամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, տեղադրվում են լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, որից կարող են անվճար օգտվել բոլոր շահագրգիռ մարմինները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք:

 

IV. ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Հողերի մոնիթորինգ իրականացնող անձինք իրավունք ունեն`

1) հողերի վիճակի գնահատման նպատակով անարգել մուտք գործելու պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները.

2) ուսումնասիրելու հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, հողաշինարարության, հողերի պահպանության նպատակով իրականացվող միջոցառումները և դրանց հետևանքները.

3) համապատասխան պետական մարմիններից ստանալու հողօգտագործմանը վերաբերող իրավական նորմատիվ ակտերի մասին տեղեկատվություն.

4) պետական մարմիններից և կազմակերպություններից ստանալու հողերի պահպանության հարցերին վերաբերող հողային օրենսդրության խախտումների մասին տեղեկատվություն:

17. Մոնիթորինգ իրականացնող անձինք պարտավոր են`

1) հողերի վիճակի գնահատման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել հողօգտագործում իրականացնող սուբյեկտին կամ հողի սեփականատիրոջը.

2) հողօգտագործում իրականացնող սուբյեկտին, հողի սեփականատիրոջը (նրա ներկայացուցչին) ներկայացնել լիազորված մարմնի կողմից տրված ծառայողական վկայականը.

3) կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկացնել հողօգտագործում իրականացնող սուբյեկտին կամ հողի սեփականատիրոջը.

4) կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնել մոնիթորինգ իրականացված հողերի վերաբերյալ լիազորված մարմին.

5) չմիջամտել և չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործունեությանը.

6) ապահովել հողերի վրա ներգործությունների և դրանց հետևանքների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, կենտրոնացված հաշվառումը, մշակումը և պահպանումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2009
N 276-Ն
Որոշում