Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1877.180105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1877-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով Գյումրու քաղաքային համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու թեթև աթլետիկայի մարզադպրոց» հիմնարկի հաշվեկշռում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 631.3 հազ. դրամ արժեքով գույքը, որպես նվիրատվություն, ընդունել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում` որպես պետական սեփականություն:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել սույն որոշման 1-ին կետում նշված 631.3 հազ. դրամ արժողությամբ գույքը բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

4. Սահմանել, որ «Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան ֆիզկուլտուրային-առողջարարական գործունեության, մարզական աշխատանքների և ֆիզիկական դաստիարակության իրականացումն է:

5. Թույլատրել «Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) սպորտի բնագավառի գործունեություն.

բ) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում:

6. «Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(6-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

7. «Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` առաջարկել Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարին Գյումրու Օզանյան փողոցի N 5 հասցեում գտնվող` 1168.9 հազ. դրամ արժողությամբ մարզադպրոցի շենքը և 5 հազ. քառ. մետր հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

9. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,

բ) ապահովել «Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,

գ) հաստատել «Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:

(որոշումը փոփ. 01.11.07 թիվ 1292-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2004
N 1877-Ն
Որոշում