Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐ ...

 

 

040.0539.300516

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2016 թվականի N 539-Ն

 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը` համաձայն N 1 հավելվածի.

2) հարավային ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի մայիսի 26-ի

N 539-Ն որոշման

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

I. ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների` ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները: Այն նպատակ ունի նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին` ներառյալ Հարավային ջրավազանային կառավարման տարածքի ջրային ռեսուրսների կառավարման պետական լիազոր մարմնին, վարչական մարմիններին, քաղաքականությամբ զբաղվողներին և հանրությանը` ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը:

2. Հարավային ջրավազանային կառավարման տարածքը (այսուհետ` հարավային ՋՏԿ) գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում` ընդգրկելով մարզի տարածքն ամբողջությամբ: Հարավային ՋԿՏ-ի մակերեսը 4498,17 կմ2 է: Այն ընդգրկում է Որոտանի, Ողջիի և Մեղրիգետի գետավազանները:

 

II. ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

 

3. Հարավային ջրավազանային կառավարման տարածքի ջրային ռեսուրսներն ընդամենը կազմում են 1875,6 մլն մ3, այդ թվում` բազմամյա բնական գետային հոսքը` 1319,6 մլն մ3, ստորերկրյա ջրային պաշարները` 506 մլն մ3, բնական լճերը` 11,0 մլն մ3, ջրամբարների մեռյալ ծավալը` 38,2 մլն մ3, ձնաբծերը` 0,8 մլն մ3: Հարավային ջրավազանային կառավարման տարածքի հիմնական գետերի` Որոտանի, Ողջիի, Մեղրիգետի, բազմամյա կտրվածքով տարեկան էկոլոգիական թողքն ընդամենը կազմում է 331.5 մլն մ3`

1) Որոտանի գետավազանի բազմամյա բնական գետային հոսքը կազմում է 764 մլն մ3, որից` էկոլոգիական թողքը` 207,2 մլն մ3 է, իսկ օգտագործելի գետային հոսքը` 556,8 մլն մ3.

2) Ողջիի գետավազանի բազմամյա բնական գետային հոսքը կազմում է 428,6 մլն մ3. որից` էկոլոգիական թողքը` 106,9 մլն մ3, իսկ օգտագործելի գետային հոսքը` 321,7 մլն մ3:

3) Մեղրիգետի գետավազանում մշտական հոսք ունեցող Մեղրիգետ և Կարճևան գետերի բազմամյա բնական գետային հոսքը կազմում է 101,6 մլն մ3, իսկ ժամանակավոր հոսք ունեցող Արաքս գետի փոքր վտակների հոսքերը փորձագիտական գնահատմամբ կազմում են մոտ 25,4 մլն մ3: Մեղրիգետ և Կարճևան գետերի բազմամյա կտրվածքով տարեկան էկոլոգիական թողքը կազմում է 17,35 մլն. մ3 է, իսկ գետավազանի օգտագործելի գետային հոսքը` 109,65 մլն մ3:

4. Հարավային ՋՏԿ-ի ստորերկրյա ջրերի պաշարը հաստատվել են միայն Որոտանի գետավազանում` 429,5 մլն մ3/տարի, այդ թվում` խորքային հոսք 246 մլն մ3/տարի և A+B և C1 կարգի ստորերկրյա ջրերի շահագործական պաշարը 183,5 մլն մ3/տարի:

5. Ողջիի գետավազանում ստորերկրյա ջրերի պաշարի գնահատումն իրականացվում է ըստ փորձագիտական գնահատականի, որի հիման վրա կազմում է 98,7 մլն մ3/տարի:

6. Մեղրիգետի գետավազանում ստորերկրյա ջրերի պաշարի գնահատումն իրականացվում է ըստ փորձագիտական գնահատականի, որի հիման վրա կազմում է 54,2 մլն մ3/տարի:

7. Ողջիի և Մեղրիգետի գետավազաններում ստորերկրյա ջրերի պաշարների գնահատումն իրականացվել է ըստ փորձագիտական գնահատականի, ուստի N 1 աղյուսակի օգտագործելի ջրային ռեսուրսներում, որպես շահագործական պաշար ստորերկրյա ջրային պաշարները հաշվարկվել են 50%-ի չափով:

8. Հարավային ՋԿՏ-ի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները որոշվում են «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն, և բոլոր արժեքները նշված են բազմամյա միջին տարեկան կտրվածքով:

9. Օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները սահմանվում են N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

._____________________________________________________________________.

|Գետավազանի ջրային                    |Գետավազանները        |Հարավային|

|ռեսուրսները, մլն մ3                  |_____________________|ՋՏԿ      |

|                                     |Որոտան|Ողջի |Մեղրիգետ|         |

|_____________________________________|______|_____|________|_________|

|Օգտագործելի ջրային ռեսուրսները       |618,9 |371,1|136,8   |1126,8   |

|_____________________________________|______|_____|________|_________|

|Գետային հոսքը                        |556,8 |321,7|109,7   |988,2    |

|_____________________________________|______|_____|________|_________|

|Ստորերկրյա ջրերի շահագործական        |62,1  |49,4 |27,1    |138,6    |

|պաշարները` աղբյուրների միջին տարեկան |      |     |        |         |

|հոսքը                                |      |     |        |         |

|_____________________________________|______|_____|________|_________|

|Ռազմավարական ջրային պաշարը           |147,7 |2,5  |0,2     |150,4    |

|_____________________________________|______|_____|________|_________|

|Բնական լճերի ծավալի 1/3 մասը         |3,2   |0,2  |0,2     |3,6      |

|_____________________________________|______|_____|________|_________|

|Ջրամբարների մեռյալ ծավալի 2/3 մասը   |23,1  |2,3  |-       |25,4     |

|_____________________________________|______|_____|________|_________|

|C1 կարգով հաստատված ստորերկրյա ջրերի |121,4 |-    |-       |121,4    |

|շահագործական պաշարները               |      |     |        |         |

|_____________________________________|______|_____|________|_________|

|Ազգային ջրային պաշարը                |471,2 |109,1|18,05   |598,4    |

|_____________________________________|______|_____|________|_________|

|Բնական լճերի ծավալի 2/3 մասը         |6,4   |0,5  |0,4     |7,3      |

|_____________________________________|______|_____|________|_________|

|Ջրամբարների մեռյալ ծավալի 1/3 մասը   |11,6  |1,2  |-       |12,8     |

|_____________________________________|______|_____|________|_________|

|Ձնաբծեր և  ֆիռնային դաշտեր           |-     |0,5  |0,3     |0,8      |

|_____________________________________|______|_____|________|_________|

|Ստորերկրյա ջրերի խորքային հոսքը      |246,0 |-    |-       |246,0    |

|_____________________________________|______|_____|________|_________|

|Էկոլոգիական թողք                     |207,2 |106,9|17,35   |331,5    |

._____________________________________________________________________.

 

III. ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐՆ ՈՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

10. Հարավային ՋԿՏ-ում ջրային ռեսուրսների բարելավումն ըստ ոլորտների տալու նպատակով կանխատեսվում է հարավային ՋԿՏ-ի գետավազաններում ջրառաջարկն ու տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրապահանջարկը` կառավարման պլանավորման առաջին վեցամյա ժամանակահատվածի համար: Կանխատեսվող ջրառաջարկը գնահատվում է հաշվի առնելով գետավազաններում տնտեսական զարգացման միտումները և կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, ինչպես նաև գնահատվում է հաշվի առնելով հարավային ՋԿՏ-ի գետավազանների ազգային, ռազմավարական և օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները, որոնք սահմանված են N 1 աղյուսակում: Ջրապահանջարկի` տնտեսական զարգացման վրա հիմնված կանխատեսումները կատարվում են` կիրառելով տարբեր մոտեցումներ տարբեր ջրօգտագործման ոլորտների համար` պայմանավորված ոլորտների տնտեսական զարգացման առանձնահատկություններով:

11. Ջրօգտագործման կանխատեսումը կատարվել է ելակետային սցենարով, որով ոլորտների աճի տեմպերի կանխատեսումները հիմնականում հիմնված են ոլորտային զարգացման ծրագրերով սահմանված նպատակային ցուցանիշների վրա:

12. Հարավային ՋԿՏ-ի գետավազաններում ջրառաջարկի կանխատեսվող փոփոխությունը 2016-2021 թվականների և հեռանկարային 2040 թվականի համար սահմանվում են N 2 աղյուսակում:

 

Աղյուսակ N 2

._________________________________________________________________________.

|Գետավազանը |Ջրառաջարկի  |Ջրառաջարկը, մլն մ3                              |

|           |տիպը        |________________________________________________|

|           |            |2016թ.|2017թ.|2018թ.|2019թ.|2020թ.|2021թ.|2040թ.|

|___________|____________|______|______|______|______|______|______|______|

|Որոտան     |Գետային հոսք|556,8 |555,7 |555,4 |555,1 |554,8 |554,5 |549,1 |

|           |____________|______|______|______|______|______|______|______|

|           |Ստորերկրյա  |62,1  |62,0  |61,9  |61,9  |61,9  |61,8  |61,2  |

|           |____________|______|______|______|______|______|______|______|

|           |Ընդամենը    |618,9 |617,7 |617,3 |617,0 |616,7 |616,3 |610,3 |

|___________|____________|______|______|______|______|______|______|______|

|Ողջի       |Գետային հոսք|321,7 |320,9 |320,7 |320,5 |320,3 |320,1 |316,3 |

|           |____________|______|______|______|______|______|______|______|

|           |Ստորերկրյա  |49,4  |49,4  |49,4  |49,4  |49,4  |49,4  |49,3  |

|           |____________|______|______|______|______|______|______|______|

|           |Ընդամենը    |371,1 |370,3 |370,1 |369,9 |369,7 |369,5 |365,6 |

|___________|____________|______|______|______|______|______|______|______|

|Մեղրիգետ   |Գետային հոսք|109,7 |109,6 |109,6 |109,6 |109,6 |109,6 |109,4 |

|           |____________|______|______|______|______|______|______|______|

|           |Ստորերկրյա  |27,1  |27,1  |27,1  |27,1  |27,1  |27,1  |27,0  |

|           |____________|______|______|______|______|______|______|______|

|           |Ընդամենը    |136,8 |136,7 |136,7 |136,7 |136,7 |136,7 |136,4 |

|________________________|______|______|______|______|______|______|______|

|Ընդամենը հարավային      |1126,8|1124,7|1124,1|1123,6|1123,1|1122,5|1112,3|

|ՋԿՏ-ում                 |      |      |      |      |      |      |      |

._________________________________________________________________________.

 

13. Հարավային ՋԿՏ-ում կանխատեսված ջրառաջարկի և ջրապահանջարկի համադրությամբ գնահատվում է հարավային ՋԿՏ-ի գետավազաններում ջրային ռեսուրսների դեֆիցիտը կամ պրոֆիցիտը` 2016 թվականից մինչև 2021 թվականը հարավային ՋԿՏ-ի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծությունը տրվում է ելակետային սցենարով, համաձայն ջրօգտագործման ոլորտների: Հարավային ՋԿՏ-ում ջրառաջարկի և ջրապահանջարկի միտումները մինչև 2021 թվականը, համաձայն ջրօգտագործման ոլորտների, սահմանվում են N 3 աղյուսակում:

13.1. Միևնույն ջրային ռեսուրսից առանց որակական և քանակական փոփոխության հիդրոէներգետիկ նպատակով հաջորդաբար իրականացված ջրառի ծավալի մեծությունը հաշվարկվում է մեկ անգամ` ջրառաջարկի և ջրապահանջարկի հաշվարկներում հաշվի առնելով ջրային ռեսուրսի առավելագույն մեկանգամյա օգտագործման քանակը` բացառելով կրկնակի հաշվառումը: Հիդրոէներգետիկ նպատակով հաջորդաբար ջրառի և ջրթափի միջև ընկած հատվածում հիդրոէլեկտրակայանի ջրառի հաշվառումն իրականացվում է` հիմք ընդունելով ջրային ռեսուրսի տվյալ հատվածի էկոլոգիական թողքի մեծությունը:

(13.1-ին կետը լրաց. 21.11.2019 թիվ 1648-Ն որոշում)

 

Աղյուսակ N 3

._____________________________________________________________________.

|Գետավազանը |Ջրօգտագործումն |Ջրաքանակը, մլն մ3                        |

|           |ըստ ոլորտների  |_________________________________________|

|           |               |2016թ.|2017թ.|2018թ.|2019թ.|2020թ.|2021թ.|

|___________|_______________|______|______|______|______|______|______|

|Որոտան     |Ձկնաբուծություն|17.3  |17.3  |17.3  |17.3  |17.3  |17.3  |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Հիդրոէներգետիկա|620.2 |610.6 |580.00|550.00|520.00|490.00|

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Ոռոգում        |32.5  |34.0  |35.7  |37.6  |38.5  |39.5  |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Հանքարդյունաբե-|0.0   |0.0   |0.0   |0.0   |0.0   |0.0   |

|           |րություն       |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Այլ արդյունաբե-|0.3   |0.3   |0.3   |0.3   |0.3   |0.3   |

|           |րություն       |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Խմելու         |27.7  |26.9  |26.6  |26.4  |26.2  |26.0  |

|           |կենցաղային     |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Անասունների    |2.7   |2.8   |2.8   |2.8   |2.9   |2.9   |

|           |խմելու ջուր    |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Ընդամենը`      |700.7 |691.9 |662.7 |634.4 |605.2 |576   |

|           |ջրապահանջարկը  |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Ջրառաջարկը     |618.9 |617.7 |617.3 |617.0 |616.7 |616.3 |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Պրոֆիցիտը/     |-81.8 |-74.2 |-45.4 |-17.4 |11.5  |40.3  |

|           |դեֆիցիտը       |      |      |      |      |      |      |

|___________|_______________|______|______|______|______|______|______|

|Ողջի       |Ձկնաբուծություն|1.3   |3.0   |3.0   |3.0   |3.0   |3.0   |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Հիդրոէներգետիկա|245.1 |245.1 |243.5 |243.5 |243.5 |243.5 |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Ոռոգում        |3.8   |4.2   |4.3   |4.4   |4.5   |4.6   |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Հանքարդյունաբե-|65.3  |67.6  |74.5  |79.8  |85.1  |90.5  |

|           |րություն       |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Այլ արդյունաբե-|0.0   |0.0   |0.0   |0.0   |0.0   |0.0   |

|           |րություն       |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Խմելու         |22.3  |21.7  |21.4  |21.2  |21.1  |20.9  |

|           |կենցաղային     |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Անասունների    |0.4   |0.5   |0.5   |0.5   |0.5   |0.5   |

|           |խմելու ջուր    |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Ընդամենը`      |338.4 |342.1 |347.2 |352.4 |357.7 |363   |

|           |ջրապահանջարկը  |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Ջրառաջարկը     |371.1 |370.3 |370.1 |369.9 |369.7 |369.5 |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Պրոֆիցիտը/     |32.7  |28.2  |22.9  |17.5  |12    |6.5   |

|           |դեֆիցիտը       |      |      |      |      |      |      |

|___________|_______________|______|______|______|______|______|______|

|Մեղրիգետ   |Ձկնաբուծություն|0.0   |0.0   |0.0   |0.0   |0.0   |0.0   |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Հիդրոէներգետիկա|57.0  |57.0  |57.0  |57.0  |57.0  |57.0  |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Ոռոգում        |10.4  |11.5  |11.8  |12.1  |12.4  |12.7  |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Հանքարդյունաբե-|18.0  |19.6  |21.4  |23.3  |25.4  |27.7  |

|           |րություն       |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Այլ արդյունաբե-|0.0   |0.0   |0.0   |0.0   |0.0   |0.0   |

|           |րություն       |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Խմելու         |4.4   |4.6   |4.7   |4.7   |4.8   |4.8   |

|           |կենցաղային     |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Անասունների    |0.1   |0.1   |0.1   |0.1   |0.1   |0.1   |

|           |խմելու ջուր    |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Ընդամենը`      |89.9  |92.8  |95    |97.2  |99.7  |102.3 |

|           |ջրապահանջարկը  |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Ջրառաջարկը     |136.8 |136.7 |136.7 |136.7 |136.7 |136.7 |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Պրոֆիցիտը/     |46.9  |43.9  |41.7  |39.5  |37    |34.4  |

|           |դեֆիցիտը       |      |      |      |      |      |      |

|___________|_______________|______|______|______|______|______|______|

|Հարավային  |Ձկնաբուծություն|18.6  |20.2  |20.2  |20.2  |20.2  |20.2  |

|ՋԿՏ        |_______________|______|______|______|______|______|______|

|           |Հիդրոէներգետիկա|922.4 |912.7 |880.5 |850.5 |820.5 |790.5 |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Ոռոգում        |46.7  |49.7  |51.8  |54.1  |55.4  |56.8  |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Հանքարդյունաբե-|83.3  |87.2  |95.9  |103.1 |110.5 |118.2 |

|           |րություն       |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Այլ արդյունաբե-|0.3   |0.3   |0.3   |0.4   |0.4   |0.4   |

|           |րություն       |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Խմելու         |54.4  |53.2  |52.7  |52.3  |52.0  |51.7  |

|           |կենցաղային     |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Անասունների    |3.3   |3.3   |3.4   |3.4   |3.5   |3.5   |

|           |խմելու ջուր    |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Ընդամենը`      |1129  |1126.8|1104.9|1084  |1062.6|1041.3|

|           |ջրապահանջարկը  |      |      |      |      |      |      |

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Ջրառաջարկը     |1126.8|1124.7|1124.1|1123.6|1123.1|1122.5|

|           |_______________|______|______|______|______|______|______|

|           |Պրոֆիցիտը/     |-2.2  |-2.1  |19.2  |39.6  |60.5  |81.2  |

|           |դեֆիցիտը       |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

14. Հարավային ջրավազանային կառավարման տարածքում արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները (2016-2018 թթ.) սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 539-Ն որոշման N 2 հավելվածով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի մայիսի 26-ի

N 539-Ն որոշման

 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման անվանումը              |Կատարողը           |Կատարման  |

|ը/կ|                                  |                   |ժամկետը   |

|___|__________________________________|___________________|__________|

| 1 |               2                  |         3         |    4     |

|___|__________________________________|___________________|__________|

|1. |ՓՀԷԿ-երի ՋԹ-ներով սահմանված       |ՀՀ բնապահպանության |2017 թ.   |

|   |ջրօգտագործման պայմանների          |նախարարություն     |դեկտեմբերի|

|   |վերանայում` ներառյալ ջրառի ծավալը |                   |2-րդ      |

|   |և  ռեժիմը, համապատասխանեցում      |                   |տասնօրյակ |

|   |բնապահպանական պահանջներին         |                   |          |

|___|__________________________________|___________________|__________|

|2. |Ջրօգտագործման թույլտվությունների  |ՀՀ բնապահպանության |2017 թ.   |

|   |պայմանների իրականացման հսկողության|նախարարություն     |դեկտեմբերի|

|   |և  վերահսկողության մեխանիզմների   |                   |2-րդ      |

|   |հզորացում` ներառյալ ջրասակավ      |                   |տասնօրյակ |

|   |սեզոններին ջրօգտագործողների միջև  |                   |          |

|   |ջրի բաշխման մեխանիզմների          |                   |          |

|   |սահմանումը և  ջրօգտագործման       |                   |          |

|   |օպտիմալացումը                     |                   |          |

|___|__________________________________|___________________|__________|

|3. |«Բնության հատուկ պահպանվող        |ՀՀ բնապահպանության |2017 թ.   |

|   |տարածքների մասին» ՀՀ օրենքի       |նախարարություն     |դեկտեմբերի|

|   |պահանջների համաձայն «Սև  լիճ»     |                   |1-րդ      |

|   |պետական արգելավայրի պահպանության  |                   |տասնօրյակ |

|   |ռեժիմի ապահովում                  |                   |          |

|___|__________________________________|___________________|__________|

|4. |Ինքնամոնիթորինգի իրականացման      |ՀՀ բնապահպանության |2017 թ.   |

|   |մեխանիզմների մշակում, ընդունում և |նախարարություն     |դեկտեմբերի|

|   |կիրարկում` ջրօգտագործողների       |                   |2-րդ      |

|   |հաշվետվողականության բարելավման և  |                   |տասնօրյակ |

|   |ջրօգտագործման, ջրահեռացման և      |                   |          |

|   |ջրային ռեսուրսների աղտոտման       |                   |          |

|   |փաստացի տվյալների համալրման       |                   |          |

|   |նպատակով                          |                   |          |

|___|__________________________________|___________________|__________|

|5. |Կլիմայի փոփոխության               |ՀՀ տարածքային      |2017 թ.   |

|   |հարմարվողականության ներառում      |կառավարման և       |դեկտեմբերի|

|   |մարզային զարգացման ծրագրերում     |զարգացման          |2-րդ      |

|   |                                  |նախարարություն     |տասնօրյակ |

|   |                                  |                   |          |

|   |                                  |ՀՀ բնապահպանության |          |

|   |                                  |նախարարություն     |          |

|___|__________________________________|___________________|__________|

|6. |«Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման|ՀՀ                 |2018 թ.   |

|   |հայեցակարգին հավանություն տալու   |գյուղատնտեսության  |նոյեմբերի |

|   |մասին» ՀՀ կառավարության           |նախարարություն     |3-րդ      |

|   |արձանագրային որոշման նախագիծը ՀՀ  |                   |տասնօրյակ |

|   |կառավարություն ներկայացնելը       |ՀՀ բնապահպանության |          |

|   |                                  |նախարարություն     |          |

|___|__________________________________|___________________|__________|

|7. |«ՓՀԷԿ-ների կառուցման և            |ՀՀ բնապահպանության |2018թ.    |

|   |շահագործման համար արգելված        |նախարարություն     |դեկտեմբերի|

|   |գոտիները` հատուկ պահպանվող        |                   |2-րդ      |

|   |տարածքները, անտառային տարածքները, |                   |տասնօրյակ |

|   |սողանքային գոտիները, ջրաբանական   |                   |          |

|   |խոցելի տարածքները սահմանելու      |                   |          |

|   |մասին» ՀՀ կառավարության որոշման   |                   |          |

|   |նախագիծը ՀՀ կառավարություն        |                   |          |

|   |ներկայացնելը                      |                   |          |

|___|__________________________________|___________________|__________|

|8. |Հոսակորուստները կրճատելու նպատակով|ՀՀ բնապահպանության |2018 թ.   |

|   |իրավական, տնտեսական և  վարչական   |նախարարություն     |դեկտեմբերի|

|   |խթանիչների վերաբերյալ             |                   |2-րդ      |

|   |առաջարկությունների ներկայացում    |ՀՀ                 |տասնօրյակ |

|   |                                  |գյուղատնտեսության  |          |

|   |                                  |նախարարություն     |          |

|___|__________________________________|___________________|__________|

|9. |(9-րդ կետն ուժը կորցրել է 10.10.18 թիվ 1124-Ն որոշում)           |

|___|__________________________________|___________________|__________|

|10.|Ռեկրեացիոն գոտիներում ջրային      |ՀՀ բնապահպանության |2019 թ.   |

|   |ռեսուրսների պահպանության          |նախարարություն     |հոկտեմբերի|

|   |պահանջների սահմանում              |                   |2-րդ      |

|   |                                  |ՀՀ                 |տասնօրյակ |

|   |                                  |գյուղատնտեսության  |          |

|   |                                  |նախարարություն     |          |

._____________________________________________________________________.

 

Հարավային ջրավազանային կառավարման տարածքի ընդհանուր բնութագիրը, կառավարման պլանի իրականացման մեխանիզմները և նախնական ֆինանսական գնահատականները տրված են «Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2016-2021 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման մեջ:

 

(2-րդ հավելվածը փոփ. 10.10.18 թիվ 1124-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2016
N 539-Ն
Որոշում