Սեղմել Esc փակելու համար:
{12.12.2019 - 24.03.2024} «ԱՎՏՈՄՈԲԻԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
{12.12.2019 - 24.03.2024} «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.12.2019  -ից մինչեւ   24.03.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 
 12.12.2019 - 24.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

20 նոյեմբերի 2019 թվականի թիվ 47-Ն

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

i

2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև թիվ 1-սակագին (ավտո) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 09-Ն որոշումը:

i

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    Նախագահ`                               Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

i

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 47-Ն որոշման

ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ)

(ԱՄՍԱԿԱՆ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ. ______(ամիս)

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող ամսվա 10-ը                                                  |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

1. Ներհամայնքային երթուղի, 1 տոննա/կմ

.________________________________________________________________.

|Բեռի անվանումը  |Տրանսպորտային միջոցի|Քաշը (տոննա), |Սակագինը,  |

|                |       տեսակը       |հեռավորություն|առանց ԱԱՀ-ի|

|                |                    |(կմ)          |(դրամ)     |

|________________|____________________|______________|___________|

|       Ա        |          Բ         |       1      |     2     |

2. Ներմարզային երթուղի, 1 տոննա/կմ

3. Միջմարզային երթուղի, 1 տոննա/կմ

4. Միջպետական երթուղի` ներմուծում 1 տոննա/կմ

5. Միջպետական երթուղի` արտահանում 1 տոննա/կմ

    Ղեկավար  ________________________     _____________________

               (Ազգանուն, անուն)            (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ

    այլ լիազորված անձ)            __________________   _________________

                                  (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

_____ _____________ 20__ թ.

(լրացման ամսաթիվը)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 47-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներ իրականացնող, ինչպես նաև օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է վիճակագրական կոմիտե` դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Ներհամայնքային փոխադրումը համայնքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրումն է:

7. Ներմարզային փոխադրումը մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրումն է:

8. Միջմարզային փոխադրումը մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրումն է:

9. Միջպետական փոխադրումը պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրումն է:

10. Միջպետական արտահանումը երթուղի է, որի սկզբնակետը ՀՀ տարածքում է, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է տարբեր պետությունների տարածքներում:

11. Միջպետական ներմուծումը երթուղի է, որի սկզբնակետը գտնվում է տարբեր պետությունների տարածքներում, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է ՀՀ տարածքում:

12. Յուրաքանչյուր ուղղությամբ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտի տվյալ տեսակի գծով գրանցվում է հաշվետու ամսում բեռնափոխադրման ծառայություն-ներկայացուցչի փոխադրման փաստացի տարածության վրա (տոննա/կմ) մեկ տոննա բեռի առաքման սակագինը առանց ավելացրած արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ):

13. 1 տոննա բեռի փոխադրման սակագինը իրենից ներկայացնում է 1 տոննա տվյալ տեսակի բեռի 1 կիլոմետր փոխադրման արժեքը:

14. Սակագների համադրելիության ապահովման համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն նմանատիպ, ըստ տեղափոխվող բեռի տեսակի, տրանսպորտի տեսակի, հեռավորության, ինչպես նաև հարկավոր է ուշադրություն դարձնել նախորդ ամիսներին ներկայացված համապատասխան նկարագրություն ունեցող բեռնափոխադրման սակագների մակարդակներին:

15. Բեռնափոխադրման սակագները լրացվում են հաշվետու ամսվա 25-ի դրությամբ (1-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար):

16. Սյունակ «Ա»-ում լրացվում է տվյալ բեռի անվանումը:

17. Սյունակ «1»-ում լրացվում է տվյալ բեռի քաշը (տոննա) և այն տեղափոխման հեռավորությունը (կմ):

18. Սյունակ «2»-ում հաշվետու ամսվա 1-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տեսակ բեռի փոխադրման սակագինը առանց ԱԱՀ-ի:

19. Սակագինը հաշվարկվում է բեռի փոխադրման բեռնաշրջանառության ծավալային և արժեքային ցուցանիշների հիման վրա:

20. Բեռնաշրջանառությունը (տոննա/կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորության ցուցանիշով ((տոննա) x (կմ) = (տոննա/կիլոմետր)):

21. Սակագինը հաշվարկվում է որպես վերոնշյալ փոխադրման արժեքի (դրամ) հարաբերություն համապատասխան բեռնաշրջանառությանը (տոննա/կիլոմետր).

Օրինակ`

.___________________________________________________________.

|Բեռի անվանումը |Քանակ  |Հեռավո- |Ծավալ    |Արժեք |Սակագին  |

|               |(տոննա)|րություն|(տոննա-  |(դրամ)|(դրամ)   |

|               |       |(կմ)    |կիլոմետր)|      |         |

|_______________|_______|________|_________|______|_________|

|               |   1   |   2    |3=[1]*[2]|  4   |5=[4]/[3]|

|_______________|_______|________|_________|______|_________|

|Ալյուր         |  20   |  2250  |  45000  |500000|  11.1   |

.___________________________________________________________.:

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
20.11.2019
N 47-Ն
Որոշում