ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2019 թվականի թիվ 50-Ն
«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի ««Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև թիվ 1-ՍԱԿԱԳԻՆ (քաղ. ավիացիա) (ամսական) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի նոյեմբերի 20-ի
թիվ 50-Ն որոշման
ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ)
(ԱՄՍԱԿԱՆ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. ______(ամիս)
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. |
|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող ամսվա 10-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________ |
| (լրիվ անվանումը) |
|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |
|Գործունեության իրականացման վայրի |
|Մարզը /ք. Երևան ____________________________________________________|
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________ [][][][] |
| (փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակի [][][][][] |
|ծածկագիրը (լրացվում է համաձայն |
| ՏԳՏԴ դասակարգչի) |
| |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման |
| վկայականի) |
| |
|Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [][][][][][][][] |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` |
|օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
1. Բեռնափոխադրում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ, 1 տոննա/կմ
._________________________________________________________________.
|Բեռի անվանումը |Քաշը (տոննա), |Բեռնափոխադրման|Սակագինը, |
| |հեռավորություն|ուղղություն` |առանց ԱԱՀ-ի,|
| |(կմ) |1-արտահանում, |(դրամ) |
| | |2-ներմուծում | |
|______________________|______________|______________|____________|
| Ա | 1 | 2 | 3 |

2. Բեռնափոխադրում Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ երկրներ), 1 տոննա/կմ
._________________________________________________________________.
|Բեռի անվանումը |Քաշը (տոննա), |Բեռնափոխադրման|Սակագինը, |
| |հեռավորություն|ուղղություն` |առանց ԱԱՀ-ի,|
| |(կմ) |1-արտահանում, |(դրամ) |
| | |2-ներմուծում | |
|______________________|______________|______________|____________|
| Ա | 1 | 2 | 3 |
|______________________|______________|______________|____________|
|______________________|______________|______________|____________|
|______________________|______________|______________|____________|
|______________________|______________|______________|____________|
|______________________|______________|______________|____________|
._________________________________________________________________.
3. Բեռնափոխադրում այլ երկրներ, 1 տոննա/կմ

Ղեկավար ________________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ
այլ լիազորված անձ) __________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
_____ ______________ _______թ.
(լրացման ամսաթիվը)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի նոյեմբերի 20-ի
թիվ 50-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են օդային տրանսպորտով բեռների փոխադրման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է վիճակագրական կոմիտե` դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. ԲԵռնափոխադրումների երթուղիները տարանջատվում են 3 հիմնական ուղղությունների`
1) Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ,
2) Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) երկրներ,
3) այլ երկրներ:
7. Յուրաքանչյուր բեռի տեսակի բեռնափոխադրման գծով գրանցվում է հաշվետու ամսում բեռնափոխադրման ծառայություն-ներկայացուցչի փոխադրման փաստացի տարածության վրա (տոննա/կմ) մեկ տոննա բեռի առաքման սակագինը` առանց ավելացրած արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ):
8. 1 տոննա բեռի փոխադրման սակագինը իրենից ներկայացնում է 1 տոննա տվյալ տեսակի բեռի 1 կիլոմետր փոխադրման արժեքը:
9. Բեռնափոխադրման սակագները լրացվում են հաշվետու ամսվա 25-ի դրությամբ (1-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար):
10. Սյունակ «Ա»-ում լրացվում է տվյալ բեռի անվանումը:
11. Սյունակ «1»-ում լրացվում է տվյալ բեռի քաշը (տոննա) և այն տեղափոխման հեռավորությունը (կմ):
12. Սյունակ «2»-ում լրացվում է տվյալ բեռի փոխադրումն ըստ ուղղությունների` 1 - արտահանում, 2 - ներմուծում:
1) «Բեռների արտահանում հանրապետությունից դուրս»` երթուղի, որի սկզբնակետը ՀՀ տարածքում է, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է տարբեր պետությունների տարածքներում:
2) «Բեռների ներմուծում հանրապետություն»` երթուղի է, որի սկզբնակետը գտնվում է տարբեր պետությունների տարածքներում, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է ՀՀ տարածքում:
13. Սյունակ «3»-ում լրացվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տեսակ բեռի փոխադրման սակագինը առանց ԱԱՀ-ի:
14. Սակագինը հաշվարկվում է բեռի փոխադրման բեռնաշրջանառության ծավալային և արժեքային ցուցանիշների հիման վրա:
15. Բեռնաշրջանառությունը (տոննա/կիլոմետրերով) ըստ հաղորդակցության ուղղությունների որոշվում է առանձին չվերթներով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորության ցուցանիշով ((տոննա) x (կմ) = (տոննա/կիլոմետր)):
16. Սակագինը հաշվարկվում է որպես վերոնշյալ փոխադրման արժեքի (դրամ) հարաբերություն համապատասխան բեռնաշրջանառությանը (տոննա/կիլոմետր):