Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

20 նոյեմբերի 2019 թվականի N 56-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 1-ի «Փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 04-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 6-րդ և 7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«6. Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո կազմվում է տեղեկանք փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ` ըստ Ձև 4-ի, որը կցվում է կենդանի դոնորի, իսկ պատճենը` ռեցիպիենտի հիվանդության պատմությանը:

7. Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցվում, մշակվում և փոխպատվաստումն իրականացվում է առաջնորդվելով յուրաքանչյուր օրգանի և (կամ) հյուսվածքի համար լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով:»,

2) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«10. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո յուրաքանչյուր օրգանի և (կամ) հյուսվածքի համար կազմվում է տեղեկանք փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ, համաձայն Ձև 4-ի, որի պատճենը կցվում է դիակային դոնորի հիվանդության պատմությանը, իսկ բնօրինակը, լիարժեք լրացնելուց հետո, ռեցիպիենտի հիվանդության պատմությանը:»,

i

3) 11-րդ կետում «լիազոր մարմնի կողմից սահմանված բժշկական ուղեցույցների համաձայն» բառերը փոխարինել «առաջնորդվելով լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով» բառերով,

i

4) 12-րդ կետի 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Հայտարարագրի պատճենն ուղարկվում է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:»,

5) 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«13. Օրգանի և (կամ) հյուսվածքի տեղափոխման դեպքում, տեղափոխման հայտարարագրի հետ միասին փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատություն են ուղարկվում նախապես լրացված Ձև 4-ով հաստատված փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ տեղեկանքը և Ձև 5-ով հաստատված դիակային դոնորի վերաբերյալ տեղեկությունը:»,

6) 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

7) 15-րդ կետում «լիազորած անձի կողմից լրացվում է» բառերը փոխարինել «լիազորված անձը լրացնում է» բառերով,

i

8) Ձև 4-ի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Տեղեկանք փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ»,

9) Ձև 4-ից հետո լրացնել Ձև 5` հետևյալ բովանդակությամբ.

 

i

«Ձև 5

 

Տեղեկություն դիակային դոնորի վերաբերյալ

Արյան խումբը ____________________________________________________

Ռեզուս պատկանելիություն _______________________________________»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. Թորոսյան

 

 

pin
Առողջապահության նախարարություն
20.11.2019
N 56-Ն
Հրաման