Սեղմել Esc փակելու համար:
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ...

 

 

600.0378.151216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        12            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016434

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2016 թվականի N 378-Ն

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

51. Մատակարարը պարտավոր է`

1) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղակայել նախորդ Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակի և դրա դիմաց Բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը: Ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում Մատակարարը սույն կետում նշված ժամկետում կազմում և Բաժանորդին է ներկայացնում նախորդ Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակի և դրա դիմաց Բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ հաշվարկային փաստաթուղթ.

2) Բաժանորդի գրավոր պահանջի կամ Պայմանագրով նման պահանջ նախատեսված լինելու դեպքում, սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվության տեղակայելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել այդ տեղեկատվությունը փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Տեղեկատվությունը փոստով ներկայացնելու ծառայության համար վճարում է Բաժանորդը.

3) Բաժանորդին մատուցած Ծառայությունների դիմաց տրվող վճարումը հավաստող փաստաթղթում (անկախ վճարման ձևից) ներառել տվյալ Բաժանորդի անունը, ազգանունը, հասցեն, քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ ու վերջին ցուցմունքները և դրանց գրանցման օրերը, Հաշվարկային ամսում վճարած գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ), Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների սակագինը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), քանակը (մ3) և դրա դիմաց վճարման ենթակա գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում` տարանջատված ըստ մատուցված Ծառայությունների տեսակների, Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց սուբսիդիայի առկայության դեպքում Հաշվարկային ամսվա համար հաշվարկված սուբսիդիայի գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում` տարանջատված ըստ մատուցված Ծառայությունների տեսակների, նախորդ տարվա նույն ամսում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը, Հաշվարկային ամսվա սկզբին և ավարտին պարտքի մնացորդը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), վճարման ամսաթիվը, հաջորդ Հաշվարկային ամսվա ջրամատակարարման գրաֆիկով երաշխավորված ժամերը: Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը, իսկ մնացած դեպքերում` «ջրամատակարարման գրաֆիկ` __ ժամ» բառերը և ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն:

(51-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 29.11.17 թիվ 510-Ն, 04.09.2018 թիվ 267-Ն որոշումներ)

52. Բաժանորդը Հաշվարկային ամսում մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը պարտավոր է վճարել մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 22-ը ներառյալ, իսկ հաշվարկային փաստաթղթում մատուցված Ծառայությունների վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումար և (կամ) տուժանք ներառված լինելու դեպքում` նաև այդ գումարը և (կամ) տուժանքը:

53. Մատուցված Ծառայությունների և (կամ) մատուցված Ծառայությունների վերահաշվարկված քանակի դիմաց Կանոնների 52-րդ կետով սահմանված ժամկետում վճարման ենթակա գումարը չվճարելու դեպքում ոչ բնակիչ Բաժանորդը Մատակարարին յուրաքանչյուր ուշացված օրվա, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար, վճարում է տուժանք` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով:

(53-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)

53.1. Կանոնների 53-րդ կետի համաձայն տուժանք հաշվարկված լինելու դեպքում Մատակարարը Բաժանորդի կատարած վճարումներից առաջնահերթ մարում է մատուցված Ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տուժանքը:

(53.1-ին կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

54. Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, ստուգաչափման, նորոգման և պահպանման) պատասխանատվությունն` անկախ դրա պատկանելությունից, կրում է Մատակարարը, բացառությամբ Կանոնների 31-րդ և 55-րդ կետերով սահմանված դեպքերի:

55. Բաժանորդը պատասխանատվություն է կրում այնպիսի գործողությունների կատարման համար, որոնք ուղղված են Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքում տեղակայված Առևտրային հաշվառքի սարքի խախտմանը:

56. Մատակարարը Բաժանորդին կամ Դիմող անձին վճարում է տուժանք.

i

1) Կանոնների 3-րդ գլխով սահմանված` Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման, ստուգաչափման կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

2) Կանոնների 4-րդ գլխով սահմանված` մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի հաշվարկման, վերահաշվարկման, վճարման կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

3) Կանոնների 7-րդ գլխով սահմանված` Ջրամատակարարման ընդհատման, Ծառայությունների մատուցման դադարեցման կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

4) Կանոնների 9-րդ գլխով սահմանված` Բաժանորդի դիմումին պատասխանելու կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

5) Կանոնների 9-րդ գլխով սահմանված` Դիմող անձի դիմումին պատասխանելու կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար:

(56-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն որոշումներ)

i

56.1. Կանոնների 56-րդ կետի համաձայն` տուժանքը վճարվում է մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամ, բացառությամբ Կանոնների 56-րդ կետի 5-րդ ենթակետի, որի դեպքում վճարվում է տուժանք 2000 դրամի չափով:

(56.1-ին կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)

i

57. Կանոնների 56.1 կետում նշված` Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարը հաշվարկվում է Հաշվարկային ամսվան նախորդող վերջին մեկ տարվա Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված գումարի միջին ամսական գումարի չափով, իսկ եթե վերջին մեկ տարում Ծառայություններ չեն մատուցվել, ապա Ծառայությունների մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսում մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված գումարի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ մեկ տարուց պակաս ժամանակահատվածով է Բաժանորդ հանդիսացել, որի ժամանակ հաշվարկը կատարվում է Բաժանորդ հանդիսացած Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայության դիմաց հաշվարկված գումարի միջին ամսական գումարի չափով:

(57-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն որոշումներ)

i

58. Մատակարարը Կանոնների 56.1-ին կետով հաշվարկված տուժանքը առանձին տողով հաշվի է առնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և նվազեցնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարից:

(58-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)

58.1. Կանոններով սահմանված պարտավորության խախտումը պատասխանատվություն, այդ թվում` տուժանքի վճարում, չի առաջացնում, եթե այն հետևանք է Ֆորս մաժորի, որի դեպքում Մատակարարը կամ Բաժանորդը (Դիմող անձը) պարտավոր են անհապաղ տեղեկացնել միմյանց` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցներն իրենց պարտավորությունների հետագա պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետում ապահովելու նպատակով:

(58.1-ին կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

59. Մատակարարը և Բաժանորդը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Մատակարարը Բաժանորդի մեղքով Բաժանորդի կրած վնասի համար պատասխանատվություն չի կրում:

(59-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

 

ԲԱԺԻՆ III
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 6
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ

 

60. Մատակարարը պարտավոր է Բաժանորդին ապահովել ամենօրյա ջրամատակարարմամբ:

i

61. Մատակարարը պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա ընթացքում, իր պաշտոնական կայքում հրապարակել Բաժանորդի հաջորդ տարվա ջրամատակարարման գրաֆիկը: Ջրամատակարարման գրաֆիկը պետք է կազմվի և հրապարակվի հասցեական` այնպես, որ Բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր ջրամատակարարման գրաֆիկին:

(61-րդ կետը փոփ. 21.10.2021 թիվ 378-Ն որոշում)

62. Մատակարարը պարտավոր է մինչև սեպտեմբերի 1-ը Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել տվյալ տարվա դեկտեմբերին հրապարակվելիք Բաժանորդի ջրամատակարարման գրաֆիկը: Մատակարարը ջրամատակարարման հրապարակվելիք գրաֆիկում փոփոխությունը կատարում է Հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:

(62-րդ կետը փոփ. 21.10.2021 թիվ 378-Ն որոշում)

63. Հրապարակված ջրամատակարարման գրաֆիկը պետք է ներառի Բաժանորդին ջրամատակարարմամբ ապահովելու երաշխավորված ժամանակահատվածը: Մինչև 17 ժամ տևողությամբ ջրամատակարարում ունեցող Բաժանորդի ջրամատակարարումը պետք է իրականացվի ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում:

i

64. Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ Մատակարարը պարտավոր է Բաժանորդին հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երեք օր անընդմեջ, օրական առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով` ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում, իրազեկել ջրամատակարարման գրաֆիկի հրապարակման ժամկետի և իր պաշտոնական կայքի անվանման մասին:

(64-րդ կետը փոփ. 21.10.2021 թիվ 378-Ն որոշում)

i

65. Կանոնների 60-64-րդ կետերով սահմանված պահանջները հանդիսանում են նվազագույն պահանջներ և չեն բացառում Մատակարարի կողմից Բաժանորդին ջրամատակարարման գրաֆիկի հրապարակման ժամկետի և իր պաշտոնական կայքի անվանման մասին իրազեկման այլ եղանակների զուգահեռ կիրառումը:

(65-րդ կետը փոփ. 21.10.2021 թիվ 378-Ն որոշում)

66. Մատակարարը պարտավոր է Բաժանորդին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ: Սպասարկման տարածքում նոր բնակավայրի ավելացման դեպքում Հանձնաժողովի կողմից սահմանվում է այդ բնակավայրի Բաժանորդի ջրամատակարարման նվազագույն տևողության ցուցանիշների բարելավման անցումային ժամանակաշրջան:

 

ԳԼՈՒԽ 7
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

67. Ջրամատակարարման ընդհատումներն են Պլանային ընդհատումը, Վթարային ընդհատումը և Ֆորս մաժորի հետևանքով ընդհատումը: Պլանային ընդհատումը պլանային աշխատանքների կատարման նպատակով ջրամատակարարման նախատեսված ընդհատումն է, իսկ Վթարային ընդհատումը և Ֆորս մաժորի հետևանքով ընդհատումը ջրամատակարարման չնախատեսված ընդհատումներն են:

i

68. Ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող ջրամատակարարման ընդհատման դեպքում` 72 ժամը:

(68-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

69. Պլանային ընդհատման և Վթարային ընդհատման սկզբի ժամ է համարվում հրապարակված ջրամատակարարման գրաֆիկով նախատեսված այն ժամը, որից հետո ջրամատակարարում չի իրականացվել, Ֆորս մաժորի հետևանքով ընդհատման սկզբի ժամ է համարվում Ֆորս մաժորի ավարտի ժամը, իսկ ջրամատակարարման վերականգնման ժամը կարող է չհամընկնել հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի հետ: Մատակարարը պարտավոր է պահպանել Պլանային ընդհատման համար նախապես հայտարարված սկզբի ժամը:

i

70. Մատակարարը պարտավոր է Պլանային ընդհատման հասցեի (վայրի), օրվա, սկզբի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին տեղեկատվությունը ընդհատման օրվանից առնվազն 3 օր առաջ հրապարակել իր պաշտոնական կայքում, իսկ ընդհատման օրվանից ոչ շուտ, քան 2 օր առաջ տվյալ սպասարկման տարածքում հեռարձակվող առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով` ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում, կամ գրավոր, կամ էլեկտրոնային եղանակով, կամ հեռախոսազանգի միջոցով, կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել Բաժանորդին:

(70-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն, 19.10.2022 թիվ 412-Ն որոշումներ)

i

71. Մատակարարը պարտավոր է ջրամատակարարման ընդհատման մասին հարցում կատարած Բաժանորդին հնարավորինս սեղմ ժամկետում հարցման ներկայացման եղանակով իրազեկել ընդհատման հասցեի (վայրի), օրվա, սկզբի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին:

(71-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն, 19.10.2022 թիվ 412-Ն որոշումներ)

i

72. Կանոնների 68-71-րդ կետերով սահմանված պահանջները հանդիսանում են նվազագույն պահանջներ և չեն բացառում Մատակարարի կողմից Բաժանորդին ջրամատակարարման ընդհատման տեսակի, հասցեի (վայրի), օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին իրազեկման այլ եղանակների զուգահեռ կիրառումը:

(72-րդ կետը փոփ. 28.10.2020 թիվ 383-Ն որոշում)

73. Մատակարարն իրավունք չունի Պլանային ընդհատում իրականացնել շաբաթ և կիրակի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ոչ աշխատանքային օր համարվող տոներին և հիշատակի օրերին, բացառությամբ, երբ Պլանային ընդհատումն իրականացնում է.

1) Բաժանորդի դիմումի հիման վրա կամ վերջինիս հետ փոխհամաձայնեցված կարգով` պայմանով, որ այն չի հանգեցնի այլ Բաժանորդի ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի խախտման.

2) համայնքի ղեկավարի գրավոր համաձայնությամբ, եթե ջրամատակարարման Պլանային ընդհատումն այլ օրերին իրականացնելը կանդրադառնա պետական կամ համայնքային նշանակության կառույցների բնականոն աշխատանքի կամ միջոցառումների իրականացման ընթացքի վրա:

i

74. Մատակարարն իրավունք ունի առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով` դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը Բաժանորդի կողմից`

1) մատուցված Ծառայությունների կամ մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի կամ հաշվարկված տուժանքի չվճարման դեպքում Մատակարարի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով Բաժանորդին զգուշացնելու պահից սկսած 3 աշխատանքային օրվա ընթացքում կրկին չվճարելու դեպքում,

2) Մատակարարի ներկայացուցչին Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման կամ ապահավաքակցման նպատակով իր սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործել թույլ չտալու կամ Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը չհաղորդելու դեպքում.

3) առանց Առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարումը Առևտրային հաշվառքի սարքով իրականացնելու նպատակով Մատակարարի նախաձեռնությամբ Առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն խոչընդոտելու դեպքում:

(74.1-ին կետի 3-րդ ենթակետը գործում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը)

(74-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն, 19.10.2022 թիվ 412-Ն որոշումներ)

i

74.1. Մատակարարն իրավունք ունի հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնելով` դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե Ներքին ցանցի անբավարար վիճակը հանդիսանում է կամ կարող է հանդիսանալ այլ Բաժանորդի Ծառայությունների չմատուցման պատճառ: Մատակարարը պարտավոր է Բաժանորդի կողմից Ներքին ցանցի թերությունների վերացման մասին Մատակարարին իրազեկելու պահից 24 ժամվա ընթացքում վերսկսել Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:

(74.1-ին կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)

i

74.2. Կանոնների 74-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը դադարեցված լինելու դեպքում Մատակարարը պարտավոր է Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն չխոչընդոտելու փաստի մասին իրազեկվելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղակայել Առևտրային հաշվառքի սարք և վերսկսել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:

(74.2-րդ կետը լրաց. 19.10.2022 թիվ 412-Ն, գործում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, որոշում)

75. Մատակարարը դադարեցնում է Բաժանորդին մատուցվող Ծառայությունները`

i

1) Պայմանագրի լուծման դեպքում.

2) Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի շրջանցմամբ միացված ներանցման խողովակի մասով` կազմելով արձանագրություն` համաձայն Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետի: Բաժանորդը պարտավոր է հատուցել Ծառայությունների մատուցման դադարեցման, այդ թվում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի խախտված պահպանման գոտիների վերականգնման հետ կապված Մատակարարի կատարած անհրաժեշտ ծախսերը: Բաժանորդի կողմից Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Առևտրային հաշվառքի սարքի շրջանցմամբ կատարված միացումը Բաժանորդի Պայմանագրի հիման վրա մատուցվող Ծառայությունների դադարեցման համար հիմք չէ.

3) Բաժանորդի դիմումի հիման վրա` Բաժանորդի առաջադրած ժամկետում, բայց ոչ շուտ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում.

4) Ծառայությունների մատուցման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե Բաժանորդը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ: Ծառայությունների մատուցման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում մատուցվող Ծառայությունների դադարեցման հարցը որոշվում է վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո.

5) օրենքով սահմանված այլ դեպքերում:

(75-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

i

75.1. Այն դեպքում, երբ Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում է ստանում այլ Բաժանորդ, ապա Բաժանորդին մատուցվող Ծառայության ընդհատման կամ դադարեցման դեպքում այլ Բաժանորդին մատուցվող Ծառայությունը նույնպես ընդհատվում կամ դադարեցվում է:

(75.1-ին կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

76. Բաժանորդի կողմից Կանոնների 74-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարումն ամբողջությամբ կատարելուց հետո Մատակարարը պարտավոր է Բաժանորդի հետ համաձայնեցված կարգով` Բաժանորդի կողմից վճարումն ամբողջությամբ կատարելու մասին տեղեկանալու պահից 24 ժամվա ընթացքում, վերսկսել Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:

77. Մատակարարը չի դադարեցնում Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե Բաժանորդը ներկայացրել է Կանոնների 74-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` իր կողմից վճարման ենթակա գումարի` Մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ Մատակարարի հետ կազմել է դրա մարման ժամանակացույց: Բաժանորդի կողմից սույն կետով նախատեսված երաշխիքները կամ ժամանակացույցը խախտվելու դեպքում Մատակարարն իրավունք ունի առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով` դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:

78. Բաժանորդի Ծառայությունների մատուցման դադարեցման կարգը չպահպանելու դեպքում Բաժանորդն իրավունք ունի Մատակարարից պահանջել իր կրած վնասի հատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Պայմանագրով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 8
ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

 

79. Մատակարարը պարտավոր է գործարկել Բաժանորդին հասանելի շուրջօրյա հեռախոսակապ:

80. Շուրջօրյա հեռախոսակապի միջոցով Բաժանորդի դիմելու դեպքում Մատակարարը պարտավոր է իրազեկել առնվազն իր սպասարկման գրասենյակների և էլեկտրոնային կապի հասցեների մասին, որոնցով Բաժանորդը կկարողանա տեղեկատվություն հաղորդել կամ ստանալ դիմումի, դրա ընթացքի, ջրամատակարարման ընդհատման պատճառի և վերականգնման ժամկետի, Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակների, դրանց դիմաց վճարման ենթակա գումարի և դրա վճարման ժամկետի, Մատակարարի և Բաժանորդի իրավունքների, պարտականությունների և այլնի վերաբերյալ:

81. Մատակարարը պարտավոր է գործարկել պաշտոնական կայք, որը Բաժանորդին հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ ինչպես Մատակարարի կողմից իրականացվող ծրագրերի, այնպես էլ ջրամատակարարման գրաֆիկի, սպասարկման գրասենյակների աշխատաժամերի, Մատակարարի և Բաժանորդի իրավունքների, պարտականությունների և այլնի վերաբերյալ:

82. Մատակարարը պարտավոր է գործարկել համակարգ, որը հնարավորություն կտա իր պաշտոնական կայքի միջոցով Բաժանորդից ընդունել դիմում: Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքի միջոցով հնարավորություն ընձեռել Բաժանորդին` անվճար ծանոթանալ իր Ծառայությունների մատուցմանն առնչվող առնվազն վերջին մեկ տարվա տեղեկատվությանը, այդ թվում` Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքին և կատարած վճարմանը, գրանցման միջոցով հաղորդել Առևտրային հաշվառքի սարքի նախորդ Հաշվարկային ամսվա ցուցմունքը: Նշված համակարգը պետք է երաշխավորի Բաժանորդի անհատական տվյալների գաղտնիությունը:

 

ԳԼՈՒԽ 9
ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

83. Մատակարարը պարտավոր է ընդունել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ բանավոր (այդ թվում` շուրջօրյա հեռախոսակապի միջոցով) ներկայացված դիմումները և Բաժանորդի կամ Դիմող անձի դիմումին պատասխանել այն եղանակով, ինչ եղանակով ստացել է:

(83-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն, 28.10.2020 թիվ 383-Ն որոշումներ)

84. Մատակարարը պետք է ունենա ներքին իրավական ակտերով հաստատված` Ծառայությունների մատուցման գործառույթներին վերաբերվող դիմումների, այդ թվում` բողոքների քննարկմանը և ընկերության ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց մոտ ընդունելության կազմակերպմանը վերաբերող ընթացակարգեր, որոնք պետք է տեղադրված լինեն մատակարարի պաշտոնական կայքում և սպասարկման կենտրոններում:

i

85. Մատակարարը Բաժանորդի կամ Դիմող անձի դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Կանոններով առանձին դեպքերի համար այլ ժամկետ սահմանված չէ: Եթե Բաժանորդը կամ Դիմող անձը Մատակարարին ուղղված դիմումի պատճենը հասցեագրել է նաև Հանձնաժողով, ապա Մատակարարը պարտավոր է դիմումի պատասխանի պատճենը ուղեկցող գրությամբ ներկայացնել Հանձնաժողով: Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխանել դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դրա առնչությամբ գործող օրենսդրական դաշտը, Մատակարարի և Բաժանորդի կամ Դիմող անձի իրավունքներն ու պարտականությունները:

(85-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)

i

85.1. Մատակարարը պարտավոր է Բաժանորդի կամ Դիմող անձի դիմումի վերաբերյալ Հանձնաժողովի հարցմանը պատասխանել 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե հարցմամբ այլ ժամկետ նախատեսված չէ:

(85.1-ին կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)

 

ԲԱԺԻՆ IV
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 10
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

86. (86-րդ կետն ուժը կորցրել է 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)

i

86.1. Կանոնների 2-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված «Սահմանազատման կետ» հասկացությունը տարածվում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից հետո Նոր միացմամբ Բաժանորդ դարձած անձանց վրա, իսկ մնացած Բաժանորդների դեպքում սահմանազատման կետը որոշվում է համաձայն «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավական ակտերի:

(86.1-ին կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

87. Մատակարարը մինչև 2018 թվականի հունվարի 1-ը իրականացնում է ցայտաղբյուրների գույքագրում և 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող ցայտաղբյուրների ցանկը ներկայացնում է Հանձնաժողով և ջրային համակարգերի կառավարման մարմին:

88. Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը տեղակայված` Բաժանորդի սեփականություն հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքը պահպանում է իր կարգավիճակը` մինչև դրա փոխարինումը: Մատակարարն իրավունք ունի փոխարինել Բաժանորդի սեփականություն հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքը` իր հայեցողությամբ և իր հաշվին կամ ներդրումային ծրագրերի շրջանակում:

i

89. 2026 թվականի հունվարի 1-ից Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակի հաշվառումը պետք է իրականացվի Առևտրային հաշվառքի սարքի միջոցով: Այս նպատակով Առևտրային հաշվառքի սարքը ձեռք է բերում և տեղակայում Մատակարարը` իր հաշվին:

(89-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն, 28.10.2020 թիվ 383-Ն, 21.10.2021 թիվ 378-Ն, 19.10.2022 թիվ 412-Ն որոշումներ)

i

90. Կանոնների 26-րդ, 42-րդ, 42.1 կետերը, 74-րդ կետի 3-րդ ենթակետը և 74.2 կետը գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

(90-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն, 28.10.2020 թիվ 383-Ն, 21.10.2021 թիվ 378-Ն, 19.10.2022 թիվ 412-Ն որոշումներ)

91. 2017 թվականի հունվարի 1-ից նոր Բակային ծորակների տեղակայումն արգելվում է, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից «Բակային ծորակ» հասկացությունն ուժը կորցնում է, և համայնքը դառնում է Բաժանորդ: Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Առևտրային հաշվառքի սարքով Բակային ծորակով ջրամատակարարման դեպքում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է Առևտրային հաշվառքի սարքով մատակարարված Խմելու ջրի քանակը բաժանելով տվյալ Բակային ծորակով ջրամատակարարում ունեցող Բաժանորդների թվի վրա, իսկ առանց Առևտրային հաշվառքի սարքի Բակային ծորակով ջրամատակարարման դեպքում` Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է ամսական 5մ3:

i

91.1. Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղակայված Առևտրային հաշվառքի սարքի դեպքում Կանոնների 46-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքով վերահաշվարկ չի կատարվում, եթե Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրված առանց արտաքին միջամտության Առևտրային հաշվառքի սարքի խախտումը հանգեցրել է Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատուցված Ծառայության քանակից պակաս քանակի գրանցման:

(91.1-ին կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)

92. Մատակարարի սպասարկման տարածքի համար հրապարակված 2016 թվականի հոկտեմբերի 1-ից գործող գրաֆիկներն ուժի մեջ են մինչև Կանոնների 61-րդ կետով սահմանված` հրապարակվելիք գրաֆիկի գործելը:

i

93. Կանոնների 66-րդ կետով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2019թ. հոկտեմբերի 1-ից, բացառությամբ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի համաձայնագրով սահմանված Մատակարարի սպասարկման տարածքի գոտիների, որոնց դեպքում ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ Կանոնների 79-րդ կետով սահմանված դրույթը` 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:

(93-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն, 29.12.2021 թիվ 493-Ն որոշումներ)

94. Կանոնների 81-րդ կետով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը Բաժանորդին տրամադրվող տեղեկատվության ձևը Մատակարարը պետք է համաձայնեցնի Հանձնաժողովի հետ:

95. Կանոնների 84-րդ կետով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հավելված N 1

Խմելու ջրի մատակարարման և

ջրահեռացման (կեղտաջրերի

մաքրման) ծառայությունների

մատուցման կանոնների

 

ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ___

 

    _________________                          «___» _________ 20 թվական

(կնքման վայրը)

 

Կատարողը (այսուհետ` Մատակարար)`

___________________________________________________________________,

(կազմակերպության անվանումը)

___________________________________________________________________,

(մասնաճյուղի անվանումը)

ի դեմս______________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

որը գործում է _____________________________________________ հիման վրա,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

մի կողմից և պատվիրատուն (այսուհետ` Դիմող անձ)`

___________________________________________________________________,

(անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը) և բնակության

(գտնվելու) վայրը)

 

ի դեմս______________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը (լրացվում է իրավաբանական անձի և

լիազորված անձի դեպքում))

 

որը գործում է ______________________________________________________

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը

(լրացվում է իրավաբանական անձի դեպքում)

հիման վրա, մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն` Մատակարարը կատարում է սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված աշխատանքները, իսկ Դիմող անձը վճարում է միացման վճար:

2. Սույն պայմանագրի շրջանակում Մատակարարը`

1) կազմում է իր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր համակարգի (այսուհետ` նոր համակարգ) միացման նախագծանախահաշվային փաստաթղթերը.

2) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները իրավասու մարմինների և այլ անձանց հետ.

3) իրականացնում է նոր համակարգի կառուցման աշխատանքները.

4) Դիմող անձի հետ կատարում է միացման վճարի վերջնահաշվարկ.

5) Դիմող անձին է ներկայացնում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր) կնքելու վերաբերյալ առաջարկ:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով (այսուհետ` Կանոններ), Հանձնաժողովի հաստատած այլ իրավական ակտերով:

4. Մատակարարը պարտավոր է`

1) ապահովել սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարումը` սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում.

2) Ավարտել նոր համակարգի կառուցման աշխատանքները մինչև _____________.

3) Կազմել և Դիմող անձին ներկայացնել միացման վճարի վերջնահաշվարկ սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում.

4) Դիմող անձի հետ փոխհամաձայնեցված եղանակով 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել սույն պայմանագրի 7-րդ կետի համաձայն կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտված միացման վճարի` Դիմող անձի կողմից ավելի վճարված մասը:

5. Դիմող անձը պարտավոր է`

1) սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում Մատակարարի բանկային հաշվին վճարել սույն պայմանագրի 7-րդ կետի համաձայն կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտված միացման վճարի մնացած գումարը.

2) թույլատրել Մատակարարի ներկայացուցչի մուտքն իր սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք` Կանոններով սահմանված կարգով և դեպքերում:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սույն պայմանագրի 2-րդ կետում նշված նոր համակարգը Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքների արժեքը` միացման վճարը, կազմում է ______________, որը որոշվում է Մատակարարի կողմից Դիմող անձի հետ համաձայնեցված` սույն պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի հիման վրա:

i

7. Սույն պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարը ճշգրտում և Դիմող անձին է ներկայացնում միացման վճարի վերջնահաշվարկը` փաստացի կատարված աշխատանքների արժեքից նվազեցնելով սույն պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի արժեքի 80%-ը (որի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվել է սույն պայմանագիրը կնքելիս):

(7-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 04.07.18 թվականի թիվ 267-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի

բ պարբերության համաձայն պետք է փոփոխություն կատարվեր

7-րդ կետում, սակայն համապատասխան փոփոխությունն արդեն իսկ

կատարվել էր 14.06.17 թիվ 247-Ն որոշմամբ)

--------------------------------------------------------------

 

8. Ճշգրտված միացման վճարը համարվում է սույն պայմանագրի գինը, որի չվճարված մասը սույն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Դիմող անձը վճարում է Մատակարարից միակողմանի կնքված Պայմանագիրը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում` ներկայացնելով վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը և իր կողմից կնքված Պայմանագրի մեկ օրինակը:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

10. Սույն պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի խախտման դեպքում Մատակարարը Դիմող անձին վճարում է տուժանք` օրական սույն պայմանագրի 6-րդ կետում նշված միացման վճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն պայմանագրի գինը:

11. Սույն պայմանագրի 8-րդ կետի խախտման դեպքում Դիմող անձը Մատակարարին վճարում է տուժանք` օրական սույն պայմանագրի 6-րդ կետում նշված միացման վճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն պայմանագրի գնի 20 տոկոսը:

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

 

i

5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

i

13. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն ֆորս մաժորի հետևանք է: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են Կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված Կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:

(13-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

i

14. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի 13-րդ կետով սահմանված դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցներն իրենց պարտավորությունների հետագա պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետում ապահովելու նպատակով:

(14-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

(լրացնում են Կողմերը)

 

15. Սույն գլխում Կողմերի սահմանած այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Կանոններին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

16. _____________________________________________________________:

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

17. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը:

19. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր Կողմի համար:

20. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

10. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

    Մատակարար`                                 Դիմող անձ`

______________________________________________________________________

    Գտնվելու վայրը`                   Բնակության վայրը (գտնվելու վայրը)`

    ___________________________      ___________________________

    Հեռախոս ___________________      Ծանուցման հասցեն`

Էլ. փոստ ______________________  ___________________________

ՀՎՀՀ _________________________  Էլ. փոստ ______________________

Հ/հ ___________________________ Հեռախոս _______________________

Բանկ _________________________  ՀՎՀՀ _________________________

Գործունեության լիցենզիա N ____  Բանկ ___________________________

    Ղեկավար                          Հ/հ______________________________

    _____________________________    Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ`

    (ստորագրություն, անուն,          ________________________________

           ազգանուն)

 

    Կ.Տ.                            Ղեկավար (ֆիզիկական անձ)

    (առկայության դեպքում)         __________________________________

                                   (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հավելված N 1

Միացման պայմանագրի

 

Խոշորացված նախահաշիվ

 

Հավելված N 2

Միացման պայմանագրի

 

Տեխնիկական պայմաններ

 

Հավելված N 2

i

Խմելու ջրի մատակարարման և

ջրահեռացման (կեղտաջրերի

մաքրման) ծառայությունների

մատուցման կանոնների

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

    ___________________________                «___»__________20__

(պայմանագրի կնքման վայրը)

 

Մատակարարը` ________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

ի դեմս ____________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

որը գործում է____________________________________հիման վրա, մի կողմից,

(գործունեությունը կարգավորող

փաստաթղթի անվանումը)

և ժամանակավոր բաժանորդը (բաժանորդ)` ________________________________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը) ________________________________________________________________________,

(բնակության վայրը, միացման կետի հասցեն)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ.

3) առևտրային հաշվառքի սարք` պետական չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված ու կապարակնքված խմելու ջրի քանակի հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են սույն պայմանագրում.

4) առևտրային հաշվառքի սարքի խախտում` պետական չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատված առևտրային հաշվառքի սարքի առանձին մասի խափանումը կամ վնասումը, կամ կապարակնիքի բացակայությունը կամ վնասումը, կամ կեղծումը, կամ սարքի բնականոն աշխատանքի որևէ այլ խաթարումը` արտաքին միջամտությամբ կամ առանց դրա.

5) հաշվարկային ամիս` ժամանակահատված, որը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Մատակարարը պարտավորվում է բաժանորդին մատուցել

________________________________________________________________________

(խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)

 

ծառայություններ (այսուհետ` ծառայություններ), իսկ բաժանորդը` վճարել դրանց դիմաց` կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոններով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

4. Բաժանորդը պարտավոր է`

1) վճարել մատուցված ծառայությունների դիմաց` կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում.

2) թույլ չտալ առևտրային հաշվառքի սարքի խախտում.

3) մատակարարի ներկայացուցչի կողմից ծառայողական վկայական ներկայացնելու դեպքում չխոչընդոտել նրա մուտքն իր սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք` առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի (անկախ դրա պատկանելությունից) խախտման դեպքի առկայության համատեղ ստուգման նպատակով.

4) առևտրային հաշվառքի սարքի խախտման կամ մատակարարված խմելու ջրի որակի վերաբերյալ կասկած առաջանալու պարագայում առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին տեղեկացնել մատակարարին.

5) ջրամատակարարվող տարածքի նկատմամբ իրավունքի դադարեցման դեպքում դիմել մատակարարին` վերջնահաշվարկ կատարելու, սույն պայմանագիրը լուծելու և ծառայությունների մատուցումը դադարեցնելու համար, ինչի վերաբերյալ մատակարարը տեղեկանք է տալիս բաժանորդին:

5. Բաժանորդն իրավունք ունի`

1) մատակարարի կողմից նախորդ հաշվարկային ամսում մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի մասին կանոններով սահմանված կարգով և ժամկետում չծանուցման դեպքում մինչև ծանուցվելը կանոններով սահմանված կարգով չվճարել մատուցված ծառայությունների դիմաց.

2) պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ դրա ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` կանոններով սահմանված կարգով և ժամկետում.

3) լրացուցիչ կնքել առևտրային հաշվառքի սարքը, դիտահորը.

4) մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

6. Մատակարարը պարտավոր է`

1) ապահովել բաժանորդին ծառայությունների մատուցումը` նորմատիվ պահանջներին համապատասխան, բացառությամբ կանոններով նախատեսված դեպքի.

2) իրականացնել առևտրային հաշվառքի սարքի տեղակայումը և կնքումը` կանոններով սահմանված կարգով.

3) առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումը, ստուգաչափումն իրականացնել կանոններով սահմանված կարգով և ժամկետում.

4) առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման դեպքում իր հաշվին տեղակայել նոր առևտրային հաշվառքի սարք` կանոններով սահմանված կարգով և ժամկետում.

5) կանոններով սահմանված կարգով և ժամկետում սպառիչ պատասխանել բաժանորդի դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դիմումի առնչությամբ գործող իրավական դաշտը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

6) բաժանորդի ջրամատակարարման դադարեցումը կամ ընդհատումը, դրա վերականգնումը և այդ մասին բաժանորդին իրազեկումն իրականացնել կանոններով սահմանված կարգով և ժամկետում.

7) կազմել և բաժանորդին ներկայացնել մատուցված ծառայությունների քանակի և դրա դիմաց բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվություն` կանոններով սահմանված կարգով.

8) մատուցած ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ բաժանորդի առարկության դեպքում վերջինիս պահանջով կանոններով սահմանված ժամկետում պարզաբանել մատուցված ծառայությունների քանակի և դրանց դիմաց վճարման ենթակա գումարի ճշտությունը, անհրաժեշտության դեպքում կանոններով սահմանված կարգով կատարել ուղղում, չդադարեցնել բաժանորդին ծառայությունների մատուցումը, եթե վերջինս վճարել է ծառայությունների` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իրեն մատուցված ծառայությունների վիճարկվող մասի արժեքը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին.

9) գործարկել բաժանորդին հասանելի շուրջօրյա հեռախոսակապ:

7. Մատակարարն իրավունք ունի`

1) բաժանորդին ծառայողական վկայական ներկայացնելով և վերջինիս սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելով, բաժանորդի հետ համատեղ ստուգել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի (անկախ դրա պատկանելությունից) խախտման դեպքերի առկայությունը,

2) միակողմանի լուծել սույն պայմանագիրը` բաժանորդի կողմից սույն պայմանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունը չկատարելու դեպքում:

 

4. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Բաժանորդին հաշվարկային ամսում մատակարարված խմելու ջրի քանակը որոշվում է սույն պայմանագրի հավելվածում նշված առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքներով:

9. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

10. Ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) դեպքում հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ հեռացվող կեղտաջրերի քանակն ընդունվում է հավասար բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակին:

11. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերահաշվարկ` կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

12. Բաժանորդի կողմից վերահաշվարկի արդյունքին չհամաձայնելու դեպքում տարաձայնությունը լուծվում է կանոններով սահմանված կարգով և ժամկետներում, ընդ որում` վերահաշվարկված խմելու ջրի արժեքի` բաժանորդի կողմից ողջամտորեն հիմնավորված չվիճարկվող մասի վճարման դեպքում բաժանորդին ծառայությունների մատուցումը չի դադարեցվում մինչև վեճի վերջնական լուծումը:

 

5. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Հաշվարկային ամսվա ընթացքում բաժանորդին մատուցված ծառայությունների արժեքը որոշվում է հանձնաժողովի սահմանած սակագների և մատուցված ծառայությունների քանակի արտադրյալով:

14. Հանձնաժողովի սահմանած սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից:

15. Մատակարարը իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրում է հաշվարկային ամսում բաժանորդին մատուցված ծառայությունների քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի մասին տեղեկատվություն` կանոններով սահմանված ժամկետում:

16. Բաժանորդը հաշվարկային ամսվա համար մատուցված ծառայությունների դիմաց վճարում է սույն պայմանագրի 15-րդ կետում նշված տեղեկատվության հրապարակումից հետո` կանոններով սահմանված ժամկետում:

17. Կանոններով սահմանված ժամկետում վճարում չկատարվելու դեպքում մատակարարը կանոններով սահմանված կարգով և ժամկետում զգուշացնում է բաժանորդին` վճարման, իսկ վճարումը չկատարելու դեպքում` ծառայությունների մատուցման դադարեցման մասին: Եթե զգուշացման պահից կանոններով սահմանված ժամկետում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել ծառայությունների մատուցումը: Բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է վերսկսել ծառայությունների մատուցումը: Ծառայությունների մատուցումը վերսկսելուց առաջ մատակարարը իրավունք ունի տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:

18. Մատակարարն իրավունք չունի մատակարարվող ծառայությունների համար բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման երաշխիք:

19. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկած խմելու ջրի քանակի դիմաց վճարման ենթակա գումարը և տույժերը (հաշվարկված լինելու դեպքում) վճարվում են կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, կանոններով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

21. Մատակարարը կանոններով սահմանված դեպքերում բաժանորդին վճարում է տուժանք` կանոններով սահմանված չափով և կարգով:

22. Մատակարարը և բաժանորդը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

23. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և, միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողությունները: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:

24. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի 23-րդ կետում նշված իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

25. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

26. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև __________________, բայց ոչ ավելի, քան կնքման պահից 90 աշխատանքային օր, իսկ եթե Նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունն առանձին վերցված գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան` 150 աշխատանքային օր:

27. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

28. Հանձնաժողովի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ժամանակավոր պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

29. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) բաժանորդի կողմից միակողմանի` այդ մասին մատակարարին 5 օր առաջ տեղեկացնելու և մատուցված ծառայությունների համար ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) մատակարարի կողմից միակողմանի` խմելու ջրի ապօրինի սպառման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման դիմաց վճարման համար մատակարարի հետ կնքված ժամանակացույցի խախտման դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոններով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում` այդ մասին բաժանորդին 5 օր առաջ տեղեկացնելու պայմանով:

30. Սույն պայմանագիրը համարվում է լուծված դրա գործողության ժամկետը լրանալու, ինչպես նաև կողմերի միջև հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման (մատակարար-բնակիչ բաժանորդ) պայմանագրի կնքման դեպքում:

31. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

10. ԿՈՂՄԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

32. Կողմերը պարտավոր են գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը միմյանց հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, սույն պայմանագրով նշված ծանուցման վայրի հասցեով, կամ հանձնվել են առձեռն` ստացականով, եթե առանձին դեպքերի համար կանոններով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:

33. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրում նշված ծանուցման հասցեի փոփոխության դեպքում գրավոր տեղեկացնել միմյանց ծանուցման նոր հասցեի վերաբերյալ:

34. Սույն պայմանագրի անբաժանելի մաս է կազմում առևտրային հաշվառքի սարքի վերաբերյալ հավելվածը:

 

    Մատակարար`                                 Բաժանորդ`

______________________________________________________________________

 

    Գտնվելու վայրը`                      Բնակության վայրը`

    _________________________________    _________________________________

    Հեռախոս _________________________    Ծանուցման հասցեն`

    ՀՎՀՀ ____________________________    _________________________________

    Էլ. փոստ ________________________    Էլ. փոստ ________________________

    Հ/հ _____________________________    Հեռախոս _________________________

    Բանկ ____________________________    Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ`

    Գործունեության լիցենզիա N            _________________________________

Ղեկավար

    _________________________________    _________________________________

    (ստորագրություն, անուն, ազգանուն)    (ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

(առկայության դեպքում)

 

Հավելված

Խմելու ջրի մատակարարման

և ջրահեռացման (կեղտաջրերի

մաքրման) ծառայությունների

մատուցման ժամանակավոր

պայմանագրի

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

1. Առևտրային հաշվառքի սարքի տեխնիկական տվյալները

 

._____________________________________________________________________.

|N |Անվանումը |Մակնիշը|Գործարանային N |Առևտրային |Տեղադրման|Տեղադրման |

|  |          |       |               |հաշվառքի  |վայրը    |ամսաթիվը  |

|  |          |       |               |սարքի     |         |          |

|  |          |       |               |տրամագիծը |         |          |

|__|__________|_______|_______________|__________|_________|__________|

|1.|          |       |               |          |         |          |

|__|__________|_______|_______________|__________|_________|__________|

|2.|          |       |               |          |         |          |

|__|__________|_______|_______________|__________|_________|__________|

|3.|          |       |               |          |         |          |

|__|__________|_______|_______________|__________|_________|__________|

|4.|          |       |               |          |         |          |

._____________________________________________________________________.

(նոր 2-րդ հավելվածը լրաց. 04.07.18 թվականի թիվ 267-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.11.2016
N 378-Ն
Որոշում