Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2020 - 12.03.2020} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2020 - 12.03.2020} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2020  -ից մինչեւ   12.03.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01/01/2020 - 12/03/2020

040.1262.140906

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» սեպտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2006 թվականի N 1262-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 773 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

i

1. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցները (այսուհետ` հաստատություն) ֆինանսավորել հետևյալ բանաձևերով`

1.1. մինչև 73 սովորող ունեցող տարրական, մինչև 163 սովորող ունեցող հիմնական, մինչև 208 սովորող ունեցող միջնակարգ հանրակրթական դպրոցները և մինչև 136 սովորող ունեցող վարժարաններն ու ավագ դպրոցները`

Ըգ = Սթ x Սգ1 + (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 + ՀԴծ,

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,

Սգ1-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար` տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների թիվն է,

ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար` տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է` համաձայն հաստատության օրինակելի ուսումնական պլանի,

ՈւՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է,

ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և, աշակերտների թվից ելնելով, ոչ ուսուցչական անձնակազմի (այդ թվում` մանկավարժական հաստիքների) աշխատավարձի տարեկան ծախսերը.

1.2. 73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի սովորող ունեցող հիմնական, 208 և ավելի սովորող ունեցող միջնակարգ հանրակրթական դպրոցները և 136 և ավելի սովորող ունեցող վարժարաններն ու ավագ դպրոցները`

Ըգ = Սթ x Սգ2 + ՀԴծ,

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,

Սգ2-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և, աշակերտների թվից ելնելով, ոչ ուսուցչական անձնակազմի (այդ թվում` մանկավարժական հաստիքների) աշխատավարձի տարեկան ծախսերը:

(1-ին կետը փոփ. 16.01.14 թիվ 16-Ն, 08.07.15 թիվ 749-Ն / գործողությունը, տարրական դասարանների երեխաներին սննդով ապահովման մասով, տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում գտնվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա/, 31.10.2019 թիվ 1503-Ն որոշումներ)

i

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում հաստատել ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները` ելնելով ընթացիկ ցուցանիշներից, կիրառելով համապատասխան գործակիցներ` հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակներում լրիվ համալրված դպրոցների մասով, ինչպես նաև լրացուցիչ գործակիցներ` բարձր լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, ինչպես նաև, աշակերտների թվից ելնելով, մինչև 100 աշակերտ, 101-ից մինչև 300 աշակերտ, 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թիվը:

(2-րդ կետը փոփ. 16.10.08 թիվ 1188-Ն, 18.03.11 թիվ 259-Ն, 16.01.14 թիվ 16-Ն, 08.07.15 թիվ 749-Ն /գործողությունը, տարրական

դասարանների երեխաներին սննդով ապահովման մասով, տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում գտնվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա/, 31.10.2019 թիվ 1503-Ն որոշումներ)

i

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին), անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, տվյալ բյուջետային տարվա համար «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «11001. Տարրական ընդհանուր հանրակրթություն», «11002. Հիմնական ընդհանուր հանրակրթություն» և «11003. Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն» միջոցառումներով իրենց հատկացված գումարների շրջանակներում իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների հատկացումներում կատարել վերաբաշխումներ` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության մարզպետները (Երևանի քաղաքապետը) այդ վերաբաշխումները պետք է համաձայնեցնեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

(2.1-ին կետը լրաց. 05.03.2020 թիվ 240-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 16.01.14 թիվ 16-Ն որոշում)

i

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 31.10.2019 թիվ 1503-Ն որոշում)

i

(4-րդ կետը փոփ. 16.01.14 թիվ 16-Ն, 29.06.17 թիվ 758-Ն որոշումներ)

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության` աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 773 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

(վերնագիրը փոփ. 31.10.2019 թիվ 1503-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2006 թվականի օգոստոսի 24-ի

N 1262-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 16.01.14 թիվ 16-Ն որոշում)

(հավելվածը փոփ. 19.04.12 թիվ 458-Ն, 26.04.07 թիվ 494-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2006
N 1262-Ն
Որոշում