Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2020 - 01.01.2023} ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2020 - 01.01.2023} ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2020  -ից մինչեւ   01.01.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

124.0191.040717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        07            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417257

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

27 հունիսի 2017 թվականի N 191-Ն

 

i

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

i

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2017 թվականի հունիսի 27-ի

N 191-Ն հրամանի

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|          ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ            |Փաստաթղթի հերթական համարը      |

|ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ |                               |

|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                           |_______________________________|

|                                     | (լրացվում է հարկային մարմնի   |

|                                     |            կողմից)            |

|_____________________________________|_______________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը     |   |   |   |   |   |   |   |   |

|(ՀՎՀՀ)                               |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|2. Հարկ վճարողը                      |                               |

|_____________________________________|_______________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը       |                               |

|(բնակության վայրը)                   |                               |

._____________________________________________________________________.

 

Սույն հայտարարությունը ներկայացնում եմ __ ______________ 20__-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար:

 

._________________________________________________________________________.

|    Սույնով հայտարարում եմ, որ`                                          |

|   1) նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների     |

|մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը.                  |

|   2) չեմ հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական     |

|ընկերություն, ներդրումային ընկերություն, արժեթղթերի շուկայի մասնագիտացված|

|մասնակից, գրավատուն, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի             |

|դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող,         |

|ներդրումային ֆոնդ, ֆոնդերի կառավարիչ, վճարահաշվարկային կազմակերպություն, |

|խաղատուն, շահումով խաղերի, տոտալիզատորի և  ինտերնետ տոտալիզատորի         |

|կազմակերպման գործունեություն իրականացնող, աուդիտորական կազմակերպություն. |

|   3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.12.2022 թիվ 1395-Ն հրաման)        |

|   4) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների      |

|մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից   |

|հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ.            |

|   5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի|

|համաձայն չեմ համարվում այլ ռեզիդենտ առևտրային  կազմակերպությանը, անհատ   |

|ձեռնարկատիրոջը կամ նոտարին փոխկապակցված անձ կամ Հայաստանի Հանրապետության |

|հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ինձ փոխկապակցված    |

|կազմակերպությունները և  (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին           |

|ներկայացրել են գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և     |

|հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում      |

|գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո    |

|փաստացի գործունեություն չեն իրականացրել.                                 |

|   6) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի|

|համաձայն, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ, ինձ փոխկապակցված ճանաչված   |

|առևտրային  կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և  նոտարների նախորդ|

|հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր |

|տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը չի գերազանցել    |

|(գերազանցում) ԱԱՀ-ի շեմը:                                                |

|                                                                         |

|   Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների     |

|համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը:     |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնատար անձ _________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(հավելվածը փոփ. 19.12.2018 թիվ 766-Ն, 30.09.2019 թիվ 625-Ն, 28.12.2022 թիվ 1395-Ն հրամաններ)

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
27.06.2017
N 191-Ն
Հրաման