Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2020 - 01.01.2022} ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2020 - 01.01.2022} ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ, ՍՏԱԺ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2020  -ից մինչեւ   01.01.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01/01/2020 - 01/01/2022

040.1734.120111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1734-Ն

 

i

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ, ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

1) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը` 18000 դրամ.

2) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` առաջին տասը տարվա համար 950 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 500 դրամ.

3) թաղման նպաստի չափը` 200000 դրամ.

3.1) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը` 18000 դրամ.

4) զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1600 դրամ.

5) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը`

ա. առաջին խմբի հաշմանդամի համար` 43000 դրամ,

բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար` 33000 դրամ,

գ. երրորդ խմբի հաշմանդամի համար` 30000 դրամ.

6) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը` 30000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած` 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում` 90000 դրամ.

7) նվազագույն կենսաթոշակի չափը` 28 600 դրամ.

8) Եթե «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի կամ 19-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը պակաս է 28 600 դրամից, ապա կենսաթոշակը նշանակվում և վճարվում է 28 600 դրամի չափով:

(1-ին կետը փոփ. 29.12.11 թիվ 1860-Ն, 26.12.13 թիվ 1488-Ն /տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/,

17.07.14 թիվ 718-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/, 25.12.14 թիվ 1491-Ն, 10.06.15 թիվ 629-Ն, 29.11.2018 թիվ 1408-Ն, 25.04.2019 թիվ 472-Ն / փոփոխության գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/, 26.12.2019 թիվ 1920-Ն, 16.12.2021 թիվ 2043-Ն /գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը, կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանելու մասին» N 707-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 17.07.14 թիվ 718-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

25.04.2019 թիվ 472-Ն /փոփոխության գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2010
N 1734-Ն
Որոշում