Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

 

 

040.1346.261216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2016 թվականի N 1346-Ն

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՈՒՏՔԻ ԱՆՎԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող յուրաքանչյուր օպերատորից, անկախ օպերատորի սպասարկման գրասենյակների թվից, պետական գրանցման ավտոմատացված համակարգ մուտք գործելու նպատակով մուտքի անվան տրամադրման համար գանձապետարանում բացված համապատասխան հաշվին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գանձվում է վճար` 144 դրամի չափով, կատարված յուրաքանչյուր գործարքի համար կամ ամսական 50000 դրամ` համակարգ մուտք գործելու անվանում հայցողի նախընտրությամբ:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված վճարը չի տարածվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

(2-րդ կետը փոփ. 09.01.2020 թիվ 2-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 09.01.2020 թիվ 2-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2016
N 1346-Ն
Որոշում