ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 2019 թվականի N 1920-Ա
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել կառավարական պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Եվրասիական տնտեսական խորհրդի հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 18-20-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել պատվիրակություն` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:
5. Պատվիրակությունների` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Մանվել Ավետիսյանինը, Դավիթ Գևորգյանինը, Վերգինե Ասլանյանինը, Գարիկ Ասատրյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը և Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Արթուր Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Վարոս Սիմոնյանինը և Սմբատ Սաիյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Միքայել Փաշայանինը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» միջոցների հաշվին.
5) Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Ժորա Մելքոնյանինը, Ռուբեն Բաբայանինը, Գրիգորի Առաքելյանինը և Գագիկ Վանոյանինը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
6) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
6. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2019 թվականի դեկտեմբերի 20-ին` Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 7-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
9. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 18
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2019 թ. դեկտեմբերի 18-ի
N 1920-Ա որոշման
ԿԱԶՄ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ԵՎ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ) ՄԵԿՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Տողանյան - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի օգնական
Վ. Կարապետյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Մ. Փաշայան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Մ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
(16.12.2019թ.-20.12.2019թ.)
Վ. Ասլանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Գ. Ասատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ
(16.12.2019թ.-20.12.2019թ.)
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Անվտանգություն
Հ. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի
պետի տեղակալ
Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ժ. Մելքոնյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ռ. Բաբայան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Գ. Առաքելյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(16.12.2019թ.-20.12.2019թ.)
Գ. Վանոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(16.12.2019թ.-20.12.2019թ.)
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
Ա. Խաչատրյան - Հանրային հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Անդրեասյան - Հանրային հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)
Ա. Թամրազյան - «Հ2» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Բաղդասարյան - «Ա1+» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ն. Գրիգորյան - «Առավոտ» օրաթերթի թղթակից (համաձայնությամբ)
Մ. Արշակյան - «Ֆակտոր էյէմ» լրատվական կայքի թղթակից
(համաձայնությամբ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2019 թ. դեկտեմբերի 18-ի
N 1920-Ա որոշման
ԿԱԶՄ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-20-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (18.12.2019թ. - 21.12.2019թ.)
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Մ. Փաշայան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Հ. Ազիզյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական
տարածաշրջանի վարչության պետի պաշտոնակատար
Դ. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի
պատասխանատու (18.12.2019թ. - 21.12.2019թ.)
(2-րդ հավելվածը փոփ. 09.01.2020 թիվ 11-Ա որոշում)