Սեղմել Esc փակելու համար:
{15.11.2021 - 15.11.2021} ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{15.11.2021 - 15.11.2021} ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.11.2021  -ից մինչեւ   15.11.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01/02/2021 - 08/09/2021

01.02.2022 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի N 518-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (ՕՖԵՐՏԱ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

i

1) 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշումը,

i

2) 2005 թվականի մայիսի 25-ի «Շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման (արտահանող-շուկայի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 60-Ն որոշումը,

i

3) 2005 թվականի մայիսի 31-ի «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն որոշումը,

i

4) 2005 թվականի հունիսի 28-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (արտահանող-համակարգի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 89-Ն որոշումը,

i

5) 2015 թվականի մայիսի 6-ի «Էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 102-Ն որոշումը,

i

6) 2016 թվականի օգոստոսի 31-ի «Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-մեծածախ շուկայի մասնակից) և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 242-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Գ. Բաղրամյան

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 518-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (ՕՖԵՐՏԱ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ

 

Շուկայի օպերատորը, Համակարգի օպերատորը, Հաղորդողը, Բաշխողը, Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողը` (այսուհետ` միասին ԷՄՇ ծառայություններ մատուցողներ) մի կողմից, և ԷՄՇ առևտրի բոլոր մասնակիցները` մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք), այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած` էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով և էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններով (այսուհետ` միասին Կանոններ) և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

ԳԼՈՒԽ 1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի պայմաններին համապատասխան, Կողմերը պարտավորվում են`

1) ԷՄՇ-ում առևտուր իրականացնելու նպատակով` ԷՄՇ առևտրի մասնակիցները Կանոններով սահմանված կարգով պարտավորվում են ստանձնել հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակ և դրան համապատասխան կնքել Գործարքներ և կատարել կնքված Գործարքները,

2) Շուկայի օպերատորը պարտավորվում է կազմակերպել ԷՄՇ-ի գործունեությունը, ներառյալ սույն պայմանագրին ԷՄՇ մասնակիցների միանալն ու նրանց հաշվառումը,

3) Համակարգի օպերատորը, Շուկայի օպերատորը, Բաշխողը, ինչպես նաև Հաղորդողը պարտավորվում են մատուցել համապատասխանաբար` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրական էներգիայի բաշխման, էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայություն, իսկ յուրաքանչյուր ԷՄՇ առևտրի մասնակից պարտավորվում է վճարել իրեն մատուցված ծառայությունների դիմաց,

4) Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողը պարտավորվում է մատուցել հաշվեկշռման ծառայություն` Հաշվեկշռման շուկայում իրականացնելով դրա համար անհրաժեշտ էլեկտրական էներգիայի առուվաճառք:

 

ԳԼՈՒԽ 2. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. ԷՄՇ առևտրի մասնակիցներն Օրենքի, իրենց լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն պարտավոր են`

1) գրանցվել ՇԿԾ-ում և ստանձնել հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակ,

2) էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, ինչպես նաև ծառայություններ ստանալու նպատակով` բացառությամբ Երաշխավորված մատակարարի, Շուկայի օպերատորին ներկայացնել բանկային երաշխիք,

3) Շուկայի օպերատորին զիջել ԷՄՇ այլ մասնակցի կողմից սույն պայմանագրի և Գործարքների շրջանակում իր նկատմամբ ստանձնած պարտավորությունների խախտման դեպքում` դրամական հատուցում ստանալու պահանջը` խախտող մասնակցի կողմից ներկայացրած բանկային երաշխիքի շրջանակում,

4) Համակարգի օպերատորին և Շուկայի օպերատորին ներկայացնել իրենց Գործարքների տեղաբաշխումը, իսկ Համակարգի օպերատորի կողմից դիտողությունների դեպքում` ընդունել և ՕՐԱ ընթացքում առաջնորդվել վերջինիս կողմից առաջարկված Գործարքների տեղաբաշխման տարբերակով,

5) կատարել էլեկտրական էներգիայի առևտրի վերաբերյալ կնքված Գործարքները,

6) ԷՄՇ ծառայություն մատուցողներին վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

7) անհաշվեկշռույթների արդյունքում առաջացած էլեկտրական էներգիայի ավելցուկը վաճառել, իսկ պակասորդը գնել ՀԾՄ-ից,

8) ընդունել ու հաստատել Շուկայի օպերատորի կողմից կազմած վճարման ենթակա էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտերն, ինչպես նաև ԷՄՇ մասնակիցների կողմից ներկայացված հաշվարկային փաստաթղթերը,

9) Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում գործել Համակարգի օպերատորի կարգավարական հրահանգներին համապատասխան,

10) Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի վաճառել Հանձնաժողովի կողմից ՀԾՄ-ի համար սահմանած առավելագույն գնով, բացառությամբ նշված իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

11) ապահովել նշված իրավական ակտերով սահմանված այլ պարտականությունների կատարումը:

3. ԷՄՇ առևտրի մասնակիցներն Օրենքի, իրենց լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն իրավունք ունեն`

1) ԷՄՇ-ում Գործարքի կողմ հանդիսացող ԷՄՇ առևտրի մասնակիցներից պահանջել վճարել Գործարքների հիման վրա իրականացված էլեկտրական էներգիայի առևտրի դիմաց,

2) նշված իրավական ակտերով նախատեսված դեպքերում արտահանել և ներկրել էլեկտրական էներգիա,

3) բացառությամբ ԿԷԱ կայանների, Երաշխավորված մատակարարի, Հաղորդողի և Բաշխողի` դուրս գալ ԷՄՇ-ից,

4) իրականացնել նշված իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

4. Շուկայի օպերատորն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն պարտավոր է`

1) իրականացնել ԷՄՇ մասնակիցների ՇԿԾ մուտքի, դրանից դուրս գալու հետ կապված գործառույթներ,

2) իրականացնել ԷՄՇ առևտրի մասնակիցներին հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի տրամադրման և փոփոխման հետ կապված գործառույթներ,

3) շահագործել և սպասարկել ՇԿԾ-ն,

4) ապահովել ԷՄՇ մասնակցի կողմից տրամադրած տեղեկատվության գաղտնիության պահպանումը,

5) ՇԿԾ-ում ամրագրել ԷՄՇ մասնակցի` էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու և ծառայություններ ստանալու առավելագույն թույլատրելի սահմանաչափը,

6) գործելով որպես բենեֆիցիար երաշխիք տված բանկին ներկայացնել երաշխիքով դրամական գումար վճարելու մասին գրավոր պահանջ` նշելով այն բանկի հաշվի համարը, որին ենթակա է փոխանցման դրամական գումարը,

7) բանկային երաշխիքը վերադարձնել երաշխիք տված բանկին` նշելով երաշխիքով իր իրավունքներից հրաժարման մասին,

8) ՇԿԾ-ի միջոցով գրանցել ԷՄՇ մասնակիցների Հայտերը և հաշվառել Գործարքները,

9) ՇԿԾ-ի միջոցով կազմակերպել ՕԱՇ-ի բնականոն աշխատանքը, այդ թվում ՕԱՇ քլիրինգը,

10) ՇԿԾ-ի միջոցով հաշվառել ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից գնված և վաճառված էլեկտրական էներգիայի քանակը,

11) ՇԿԾ-ի միջոցով իրականացնել ՀԱՇ-ում առաջացած անհաշվեկշռույթների հաշվարկներ,

12) ՇԿԾ-ի միջոցով բացառությամբ ՉՈՒՊ բաղադրիչում կնքված Գործարքների համար կազմել վճարման ենթակա էլեկտրական էներգիայի, ինչպես նաև ԷՄՇ-ում մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտեր և ներկայացնել ԷՄՇ մասնակիցների հաստատմանը,

13) համակարգել Էլեկտրական էներգիայի միջպետական առևտրի իրականացման գործընթացը,

14) կազմակերպել ԷՄՇ-ում Առևտրային հաշվառումը,

15) իրականացնել ԷՄՇ-ի արդյունավետ և բնականոն գործունեության համար անհրաժեշտ այլ գործառույթներ:

5. Շուկայի օպերատորն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն իրավունք ունի`

1) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

2) մերժել ՇԿԾ-ում ԷՄՇ առևտրի մասնակցի գրանցումը, ԷՄՇ-ից դուրս գալու դիմումը, ԷՄՇ մասնակցի հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի տրամադրումը կամ դրա փոփոխումը, ինչպես նաև Որակավորված սպառողի կարգավիճակի տրամադրումը,

3) կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցումից բխող այլ գործառույթներ:

6. Համակարգի օպերատորն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն պարտավոր է`

1) կազմել Էլեկտրաէներգետիկական համակարգի հաշվեկշիռը,

2) ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգ և հուսալի աշխատանքը,

3) Գործարքների տեղաբաշխման հիման վրա իրականացնել համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների գնահատում,

4) կառավարել Համակարգային ծառայությունների մատուցումը,

5) կանխատեսել Հաղորդման ցանցի կորուստները և այդ մասին ծանուցել Հաղորդողին և Շուկայի օպերատորին,

6) համակարգել Էլեկտրական էներգիայի միջպետական առևտրի իրականացման գործընթացը,

7) ապահովել ԷՄՇ մասնակցի կողմից տրամադրած տեղեկատվության գաղտնիության պահպանումը,

8) իրականացնել այլ գործառույթներ, որոնք անհրաժեշտ են էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգ և հուսալի աշխատանքի համար:

7. Համակարգի օպերատորն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն իրավունք ունի`

1) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

2) ՕՐԱ պահանջարկի և առաջարկի հաշվեկշռման նպատակով ՀԾՄ-ին տալ կարգավարական հրահանգներ,

3) առաջարկել ՀՊԿԻ և ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցներին վերանայել Գործարքների տեղաբաշխումը և ԷՄՇ առևտրի մասնակցին ուղարկել Գործարքների տեղաբաշխման իր տարբերակը` համապատասխան հիմնավորումներով,

4) իր կողմից հայտարարված Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակում ԷՄՇ մասնակիցներին տալ կարգավարական հրահանգներ,

5) կատարել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցումից բխող այլ գործառույթներ:

8. Հաղորդողն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն պարտավոր է`

1) ԷՄՇ առևտրի մասնակիցներին մատուցել հաղորդման ծառայություն,

2) ապահովել Հաղորդման ցանցում գտնվող հաշվառման համալիրների անխափան աշխատանքը,

3) իրականացնել էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցումից բխող այլ գործառույթներ:

9. Հաղորդողն Օրենքի լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն իրավունք ունի`

1) Հաղորդման ցանցի կորուստների և սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրական էներգիա գնել ԷՄՇ-ից,

2) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

3) իրականացնել նշված իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

10. Բաշխողն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն պարտավոր է`

1) ԷՄՇ առևտրի մասնակիցներին մատուցել բաշխման ծառայություն,

2) գրանցել ԷՄՇ մասնակիցների` Բաշխման ցանցին միացված Հաշվառման համալիրների տվյալների, այդ թվում` առևտրային և վերստուգիչ հաշվիչների ցուցմունքները,

3) ապահովել գրանցված տվյալների լիարժեքությունը և հասանելիությունը Շուկայի օպերատորի համար` իրական ժամանակում էլեկտրական էներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի (ԷՀԱՀ), ՇԿԾ-ի կամ այլ կիրառվող ծրագրային փաթեթների միջոցով,

4) իրականացնել էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցումից բխող այլ գործառույթներ:

11. Բաշխողն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն իրավունք ունի`

1) Բաշխման ցանցի կորուստները և սեփական կարիքները փոխհատուցելու նպատակով էլեկտրական էներգիա գնել ԷՄՇ-ում,

2) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

3) իրականացնել նշված իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

12. ՀԾՄ-ն իր լիցենզիաների, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն պարտավոր է`

1) մատուցել հաշվեկշռման ծառայություն` կատարելով դրա համար անհրաժեշտ էլեկտրական էներգիայի առուվաճառք,

2) Հանձնաժողովի սահմանված չափաքանակով և կարգավորվող գնով վաճառել էլեկտրական էներգիա ՈՒղիղ պայմանագրերի շուկայի կարգավորվող բաղադրիչում,

3) ՇԿԾ-ում հրապարակել ՕՐԱ իր կողմից հաշվեկշռման նպատակով էլեկտրական էներգիայի վաճառքի գինն Առևտրային բոլոր ժամանակահատվածների համար, եթե այն ցածր է Հանձնաժողովի կողմից սահմանած ՀԾՄ առավելագույն գնից,

4) ենթարկվել Համակարգի օպերատորի` ՕՐԱ պահանջարկի և առաջարկի հաշվեկշռման նպատակով տրված կարգավարական բոլոր հրահանգներին,

5) ապահովել էլեկտրական էներգիայի փոխհոսքերի իրականացումը, այդ թվում Վթարային և անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում,

6) ապահովել նշված իրավական ակտերով սահմանված այլ պարտականությունների կատարումը:

13. ՀԾՄ-ն իր լիցենզիաների, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն իրավունք ունի`

1) ԷՄՇ-ում էլեկտրական էներգիա գնել` սեփական արտադրության էլեկտրական էներգիայով պայմանագրային պարտականությունների կատարումը չկարողանալու դեպքում,

2) Կանոններով նախատեսված դեպքերում գնել և վաճառել էլեկտրական էներգիա,

3) արտահանել և ներկրել էլեկտրական էներգիա,

4) ԷՄՇ առևտրի մասնակիցներից պահանջել վճարել վաճառված էլեկտրական էներգիայի դիմաց,

5) իրականացնել այլ իրավունքներ:

14. Սույն պայմանագրի 13-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերով սահմանված իրավունքները ՀԾՄ-ն կարող է իրականացնել սույն պայմանագրի 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետով սահմանված պարտականությունների առաջնահերթ կատարման պայմանով:

 

ԳԼՈՒԽ 3. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ

 

15. ԷՇՄ-ում մատուցվող ծառայությունները, ինչպես նաև ԷՄՇ-ում գնված էլեկտրական էներգիան ԷՄՇ մասնակիցների կողմից ենթակա է վճարման` Կանոններով սահմանված կարգով:

16. ԷՄՇ-ում մատուցվող ծառայությունների, ինչպես նաև գնված էլեկտրական էներգիայի դիմաց վճարների չափերը սույն պայմանագրի շրջանակում Կողմերն ընդունում են`

1) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագներին հավասար` բացառությամբ սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված դեպքերի,

2) Կողմերի համաձայնությամբ սահմանված, եթե`

ա. տվյալ ծառայության, ինչպես նաև տվյալ վաճառողի էլեկտրական էներգիայի համար Հանձնաժողովի կողմից սակագին չի սահմանվել,

բ. Կողմերը սահմանել են սակագնից պակաս չափ (ընդ որում նման համաձայնությունները չեն կարող կրել խտրական բնույթ այլ ԷՄՇ մասնակիցների նկատմամբ),

3) Կանոնների համաձայն հաշվարկված` ՕԱՇ-ում, ինչպես նաև ՀԱՇ-ում էլեկտրական էներգիայի առևտրի դեպքերում:

17. Սույն պայմանագրի շրջանակում Կողմերը պարտավորվում են լրիվ ծավալով և Կանոններով սահմանված ժամկետներում կատարել բոլոր վճարումները, ներառյալ Կանոններով սահմանված կարգով կնքված Գործարքների ու ստորագրված փաստաթղթերի հիման վրա, որից հետո միայն ձեռնարկել հնարավոր տարաձայնությունների լուծման ուղղությամբ գործողություններ:

18. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, ինչպես նաև ծառայություններ ստանալու նպատակով ԷՄՇ առևտրի մասնակիցները, բացառությամբ Երաշխավորված մատակարարի, Շուկայի օպերատորին ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ առևտրային բանկի կողմից տրամադրված երաշխիք` Կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

19. Երաշխավորված մատակարարի կողմից վճարումների կատարումն ապահովում է Կանոնների Հատուկ հաշվին (հաշիվներին) վերաբերող կարգավորումների համաձայն:

 

ԳԼՈՒԽ 4. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

 

20. Սույն պայմանագրի կատարման շրջանակում Կողմերի միջև միմյանց տրամադրման ենթակա ցանկացած և բոլոր տեղեկությունները փոխանցվում (հրապարակվում) են Կանոններով սահմանված կարգով:

21. Սույն պայմանագրի կատարման շրջանակում Կողմերի կողմից տրամադրման ենթակա տեղեկատվությունը չներկայացնելու, կամ ուշացնելու, կեղծ կամ թերի տեղեկատվություն ներկայացնելու դեպքերում ցանկացած Կողմ պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար:

22. Սույն պայմանագրի կատարման կապակցությամբ Կողմերին հայտնի դարձած ողջ տեղեկատվությունը նրանց կողմից կարող է օգտագործվել բացառապես սույն պայմանագրի կատարմանն ուղղված նպատակներով:

 

ԳԼՈՒԽ 5. ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ

 

23. Հաղորդման ցանցային կանոններով սահմանված դեպքերում, երբ հայտարարվել է վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ ԷՄՇ մասնակիցները գործում են բացառապես Համակարգի օպերատորի կարգավարական հրահանգներով: Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակի ամբողջ ժամանակահատվածում Գործարքների հիման վրա ստանձնած պարտավորությունները դադարում են և դրանց խախտման համար Կանոններով սահմանված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում:

24. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի վաճառքն իրականացվում է Հանձնաժողովի կողմից Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի համար սահմանած առավելագույն գնով, բացառությամբ այն կայանների, որոնց համար Հանձնաժողովը սահմանել է սակագին: Այդ կայանների դեպքում էլեկտրական էներգիայի վաճառքն իրականացվում է Հանձնաժողովի սահմանած սակագնով: Նույն ժամանակ էլեկտրական էներգիայի գնումն իրականացվում է փաստացի ձևավորված` էլեկտրական էներգիայի վաճառքի միջին կշռված գնով:

25. Համակարգի օպերատորի կողմից Վթարային կամ անհաղթահարելի իրավիճակի ավարտի և Շուկայի օպերատորի կողմից առևտրի վերսկսման ժամկետի հայտարարումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, Շուկայի օպերատորը` համագործակցելով Համակարգի օպերատորի հետ, ԷՄՇ մասնակիցների և Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակի ԷՄՇ մասնակիցների կողմից փաստացի մատուցված ծառայությունների, ինչպես նաև փաստացի առաքված (գնված) էլեկտրական էներգիայի արժեքի վերաբերյալ իր հաշվարկները` համաձայն սույն պայմանագրի 24-րդ կետի:

26. Սույն պայմանագրի 25-րդ կետի համաձայն Շուկայի օպերատորի կողմից ՎԱԻ հաշվարկը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը և ԷՄՇ մասնակիցները Շուկայի օպերատորին գրավոր ներկայացնում են դրա վերաբերյալ իրենց եզրակացությունները: ՎԱԻ հաշվարկի արդյունքների հետ համաձայն լինելու դեպքում Շուկայի օպերատորն այն ներբեռնում է ՇԿԾ, իսկ վեճերի և տարաձայնությունների դեպքում ԷՄՇ մասնակիցները ղեկավարվում են սույն պայմանագրով և Կանոններով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Սույն պայմանագրից, ինչպես նաև Գործարքներից բխող իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում յուրաքանչյուր Կողմ հատուցում է մյուս Կողմին պատճառված վնասներն օրենքով սահմանված կարգով:

28. Սույն պայմանագրի համաձայն վճարման ժամկետի խախտման դեպքում մի կողմն իրավունք ունի վճարումը խախտած մյուս կողմից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում կատարված վճարումներից առաջնահերթ մարվում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

29. Կողմը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ պատշաճ կատարումն անհնար է եղել ֆորս մաժորի հետևանքով: Ֆորս մաժոր համարվող իրավիճակները, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում են Կանոններով:

30. ՇԿԾ-ի միջոցով կնքված Գործարքներից ծագող պարտավորությունների համար Շուկայի Օպերատորը պատասխանատվություն չի կրում, բացառությամբ եթե ՇԿԾ-ն շահագործել է Կանոնների պահանջների խախտմամբ:

 

ԳԼՈՒԽ 7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

31. Սույն պայմանագիրը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 444-րդ հոդվածի իմաստով միանալու պայմանագիր (օֆերտա), որին էլեկտրական էներգիայի արտադրության, մատակարարման, երաշխավորված մատակարարման, մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող ցանկացած անձ, ինչպես նաև ցանկացած որակավորված սպառող, ով Օրենքին և Կանոններին համապատասխան իրավունք ունի մասնակցելու ԷՄՇ-ին (այսուհետ` Ակցեպտանտ):

32. Յուրաքանչյուր ԷՄՇ առևտրի մասնակցի համար սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կանոններով սահմանված կարգով Շուկայի օպերատորի կողմից ՇԿԾ-ում հաշվառելու պահից և գործում է մինչև Կանոններով սահմանված կարգով տվյալ մասնակցի ԷՄՇ-ից դուրս գալը:

33. Բոլոր ԷՄՇ մասնակիցների կողմից ստորագրված ու Շուկայի օպերատորի կողմից հաշվառված ակցեպտները կազմում են սույն պայմանագրի անբաժանելի մաս:

 

ԳԼՈՒԽ 8. ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

34. Սույն պայմանագրում հասկացություններն ունեն Օրենքով և Կանոններով իրենց տրված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ սույն պայմանագրով:

35. Օֆերտայի նոր ձև սահմանելու, դա փոփոխելու դեպքում սույն պայմանագրի պայմանները համարվում են համապատասխանեցված` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

ԳԼՈՒԽ 9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

36. Սույն պայմանագրի կատարման առնչությամբ ԷՄՇ մասնակիցների միջև առաջացող բոլոր վեճերն ու տարաձայնությունները կարգավորվում են բանակցությունների միջոցով:

37. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում ցանկացած կողմ կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարանին, եթե Կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շուկայի օպերատոր

Համակարգի օպերատոր

Հաղորդող

Բաշխող

Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրող

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 518-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (ՕՖԵՐՏԱ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ

 

Շուկայի օպերատորը, Համակարգի օպերատորը, Հաղորդողը, Բաշխողը` մի կողմից, եւ ԷՄՇ առեւտրի բոլոր մասնակիցները` մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով "Էներգետիկայի մասին" օրենքի (այսուհետ` Օրենք), այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած` էլեկտրաէներգետիկական շուկայի առեւտրային եւ ցանցային կանոններով (այսուհետ` Շուկայի կանոններ) եւ Հանձնաժողովի այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետեւյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի պայմաններին համապատասխան, Կողմերը պարտավորվում են ԷՄՇ-ում իրենց գործունեությունն իրականացնել (կատարելով դրա էությունը կազմող փոխադարձ պարտավորություններն ու օգտվելով համապատասխան իրավունքներից), ներառյալ, սակայն չսահմանափակվելով`

1) Շուկայի օպերատորը պարտավորվում է կազմակերպել ԷՄՇ գործունեությունը (ներառյալ սույն պայմանագրին ԷՄՇ մասնակիցների միանալն ու նրանց հաշվառումը), մյուս ԷՄՇ ծառայություններ մատուցողները պարտավորվում են մատուցել համապատասխանաբար` էլեկտրական էներգիայի բաշխման, հաղորդման, ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություն, իսկ յուրաքանչյուր ԷՄՇ առեւտրի մասնակից պարտավորվում է վճարել իրեն մատուցված ծառայությունների դիմաց,

2) ԷՄՇ առեւտրի մասնակիցները պարտավորվում են ԷՄՇ-ում առեւտուր իրականացնելիս սահմանված կարգով կնքել Գործարքներ եւ պատշաճ կերպով կատարել կնքված Գործարքները,

3) Հաշվեկշռման ծառայություն մատուցող կայանը (այսուհետ նաեւ` ՀԾՄ կայան) պարտավորվում է մատուցել հաշվեկշռման ծառայություն` Հաշվեկշռման շուկայում իրականացնելով դրա համար անհրաժեշտ էլեկտրական էներգիայի առուվաճառք, իսկ ԷՄՇ առեւտրի մասնակիցները պարտավորվում են նրանից գնել եւ վաճառել էլեկտրական էներգիա:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. ԷՄՇ առեւտրի մասնակիցները պարտավոր են`

1) Օրենքով, Շուկայի կանոններով, եւ սույն պայմանագրով սահմանված դեպքերում կնքել էլեկտրական էներգիայի առեւտրի վերաբերյալ պայմանագրեր (Գործարքներ), ընդունել ու հաստատել ակտեր եւ հաշվարկային փաստաթղթեր` առաջնորդվելով Շուկայի օպերատորի կողմից Շուկայի կանոնների համաձայն հաստատված փաստերով (փաստացի առաքված էլեկտրաէներգիայի քանակ եւ այլն) եւ հաշվարկված (հրապարակված) մեծություններով` հաշվեկշռող էլեկտրաէներգիայի քանակ, ՀԱՇ-ում կամ ՕԱՇ-ում էլեկտրաէներգիայի ձեւավորված գին եւ այլն.

2) Հաշվեկշռման ծառայության շրջանակում գնել առաքված էլեկտրաէներգիան եւ վճարել դրա դիմաց կամ վաճառել էլեկտրաէներգիան ՀԾՄ կայանին.

3) ապահովել Շուկայի կանոններով նախատեսված այլ պարտականությունների կատարումը.

3. ԷՄՇ առեւտրի մասնակիցներն իրավունք ունեն`

1) Գործարքի կողմ հանդիսացող ԷՄՇ առեւտրի մասնակիցներից պահանջել վճարել Գործարքների եւ Շուկայի օպերատորի ներկայացրած ակտերի եւ հաշվարկային փաստաթղթերի հիման վրա վաճառված էլեկտրաէներգիայի դիմաց.

2) Հաշվեկշռման ծառայության շրջանակում ՀԾՄ կայանին վաճառած էլեկտրաէներգիայի դիմաց ստանալ փոխհատուցում,

3) իրականացնել Շուկայի կանոններով նախատեսված այլ իրավունքներ:

4. Շուկայի օպերատորը պարտավոր է`

1) ապահովել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի գործունեության կազմակերպումը, Շուկայի կառավարման ծրագրում (այսուհետ` ՇԿԾ) ԷՄՇ մասնակիցների հաշվառումը, ԷՄՇ մասնակցին հաշվեկշռման համար պատասխանատու կողմի (ՀՊԿ) կարգավիճակի տրամադրման, Հաշվեկշռման խմբերում ԷՄՇ մասնակիցների ընդգրկման կամ այդ խմբից հանման համար Շուկայի կանոններով սահմանված անհրաժեշտ գործողությունների կատարումը,

2) ապահովել ԷՄՇ-ում առեւտրի իրականացման համար ՇԿԾ-ի անխափան եւ հուսալի աշխատանքը, ՇԿԾ-ի շահագործումն ու սպասարկումը,

3) Շուկայի կանոնների համաձայն ԷՄՇ մասնակիցներին կնքված Գործարքների հիման վրա ներկայացնել ակտեր եւ հաշվարկային փաստաթղթեր` փաստացի առաքված էլեկտրաէներգիայի քանակի, հաշվեկշռող էլեկտրաէներգիայի քանակի, ՀԱՇ-ում կամ ՕԱՇ-ում էլեկտրաէներգիայի ձեւավորված գնի եւ այլնի մասին:

4) ապահովել ՇԿԾ-ում արտացոլված տեղեկատվության գաղտնիության պահպանումը,

5) Կողմերի համար հասանելի եղանակով հրապարակել ԷՄՇ-ի արդյունավետ գործունեության համար Շուկայի կանոններով նախատեսված դեպքերում եւ կարգով անհրաժեշտ տեղեկատվությունը,

6) մատուցել էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաեւ Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ:

5. Շուկայի օպերատորն իրավունք ունի`

1) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

2) Շուկայի կանոններով սահմանված հիմքերի առկայության դեպքում մերժել ԷՄՇ-ում մասնակցի հաշվառումը, ԷՄՇ մասնակցին ՀՊԿ կարգավիճակի տրամադրումը, Հաշվեկշռման խմբի ստեղծումը, դրանում մասնակիցների ընդգրկումը` տրամադրելով մերժելու մասին պատճառաբանված որոշում,

3) կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաեւ Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ,

6. Համակարգի օպերատորը պարտավոր է`

1) Շուկայի կանոններով սահմանված կարգով ապահովել Էլեկտրաէներգետիկական համակարգի տարեկան հաշվեկշռի պլանավորումը,

2) ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգ եւ հուսալի աշխատանքը,

3) ապահովել ՇԿԾ-ում արտացոլված տեղեկատվության գաղտնիության պահպանումը,

4) մատուցել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաեւ Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ,

7. Համակարգի օպերատորն իրավունք ունի`

1) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

2) կատարել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաեւ Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ,

8. Հաղորդողը պարտավոր է`

1) ապահովել Հաղորդման ցանցի հաշվառման համալիրների անխափան աշխատանքը,

2) մատուցել էլեկտրաէներգետիկական հաղորդման ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաեւ Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ:

9. Հաղորդողն իրավունք ունի`

1) Հաղորդման ցանցի կորուստների եւ սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրաէներգիա գնել ԷՄՇ-ից.

2) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց.

3) կատարել էլեկտրաէներգետիկական հաղորդման ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաեւ Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ:

10. Բաշխողը պարտավոր է`

1) ապահովել ԷՄՇ մասնակիցների` Բաշխման ցանցին միացված հաշվառման համալիրների տվյալների, այդ թվում առեւտրային եւ վերստուգիչ հաշվիչների ցուցմունքների գրանցումը եւ գրանցված տվյալների անմիջական հասանելիությունը եւ հավաքագրման հնարավորությունը Շուկայի օպերատորին` իրական ժամանակում էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի (ԷՀԱՀ), ՇԿԾ-ի կամ այլ կիրառվող ծրագրային փաթեթների միջոցով ապահովելով տվյալների արդիականությունը եւ լիարժեքությունը` Շուկայի կանոնների պահանջներին համապատասխան,

2) մատուցել էլեկտրաէներգետիկական հաղորդման ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաեւ Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ:

11. Բաշխողն իրավունք ունի`

1) Բաշխման ցանցի կորուստները եւ սեփական կարիքները փոխհատուցելու նպատակով էլեկտրաէներգիայի գնել ԷՄՇ-ում.

2) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

3) կատարել էլեկտրաէներգետիկական բաշխման ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաեւ Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ,

12. Հաշվեկշռման ծառայություն մատուցող կայանը պարտավոր է`

1) մատուցել հաշվեկշռման ծառայություն` Հաշվեկշռման շուկայում կատարելով դրա համար անհրաժեշտ էլեկտրական էներգիայի առուվաճառք:

2) Հաշվեկշռման ծառայության շրջանակում ԷՄՇ առեւտրի մասնակիցներին վճարել գնված էլեկտրաէներգիայի դիմաց:

13. Հաշվեկշռման ծառայություն մատուցող կայանն իրավունք ունի`

1) ԷՄՇ առեւտրի մասնակիցներից պահանջել վճարել Հաշվեկշռման շուկայում վաճառված էլեկտրաէներգիայի դիմաց:

 

3. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

14. Սույն պայմանագրին համապատասխան ԷՇՄ-ին մատուցվող ծառայություններն, ինչպես նաեւ ձեռք բերված էլեկտրաէներգիան ԷՄՇ մասնակիցների կողմից ենթակա են վճարման` Շուկայի կանոններով սահմանված կարգով:

15. ԷՄՇ-ին մատուցվող ծառայությունների, ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի դիմաց վճարների չափերը սույն պայմանագրի շրջանակում Կողմերն ընդունում են`

1) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագներին հավասար` բացառությամբ սույն կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերում նշված դեպքերի.

2) Կողմերի համաձայնությամբ սահմանված, եթե`

ա. տվյալ ծառայության, ինչպես նաեւ տվյալ վաճառողի էլեկտրաէներգիայի համար Հանձնաժողովի կողմից սակագին չի սահմանվել,

բ. Կողմերը սահմանել են սակագնից պակաս չափ (ընդ որում նման համաձայնությունները չեն կարող կրել խտրական բնույթ այլ ԷՄՇ մասնակիցների նկատմամբ),

3) Շուկայի կանոնների համաձայն հաշվարկված` ՕԱՇ-ում, ինչպես նաեւ ՀԱՇ-ում էլեկտրաէներգիայի ձեռքբերման դեպքերում:

16. Սույն պայմանագրի շրջանակում Կողմերը պարտավորվում են լրիվ ծավալով եւ Շուկայի կանոններով սահմանված ժամկետներում կատարել բոլոր վճարումները, ներառյալ Շուկայի կանոններով սահմանված կարգով կնքված Գործարքների ու ստորագրված փաստաթղթերի հիման վրա, որից հետո միայն ձեռնարկել հնարավոր տարաձայնությունների լուծման ուղղությամբ գործողություններ:

17. Սույն պայմանագրի շրջանակում Կողմերի վճարային բոլոր պարտավորությունների կատարումն իրենց կողմից ենթակա է ապահովման` Շուկայի կանոններով նախատեսված ապահովման միջոցներով:

 

4. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

 

18. Սույն պայմանագրի կատարման շրջանակում Կողմերի միջեւ միմյանց տրամադրման ենթակա ցանկացած եւ բոլոր տեղեկությունները փոխանցվում (հրապարակվում) են Շուկայի կանոններով սահմանված կարգով:

19. Սույն պայմանագրի կատարման շրջանակում Կողմերի կողմից տրամադրման ենթակա տեղեկատվությունը չներկայացնելու կամ ուշացնելու կեղծ կամ թերի տեղեկատվություն ներկայացնելու դեպքերում ցանկացած Կողմ պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար:

20. Սույն պայմանագրի կատարման կապակցությամբ Կողմերին հայտնի դարձած ողջ տեղեկատվությունը նրանց կողմից կարող է օգտագործվել բացառապես սույն պայմանագրի կատարմանն ուղղված նպատակներով:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Սույն պայմանագրից (ներառյալ սույն պայմանագրի 16-րդ կետ, սակայն դրանով չսահմանափակվելով), ինչպես նաեւ Գործարքներից բխող իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում յուրաքանչյուր Կողմ լրիվ ծավալով հատուցում է մյուս Կողմերին պատճառված իրական վնասները, եթե վնասների հատուցման ավելի մեծ չափ նախատեսված չէ սույն պայմանագրով, ներառյալ` Շուկայի կանոններով:

22. Կողմը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետեւանքով: Անհաղթահարելի ուժ համարվող իրավիճակները, ինչպես նաեւ դրանց կիրառման կարգը սահմանվում են Շուկայի կանոններով:

23. ՇԿԾ-ի միջոցով կնքված Գործարքներից ծագող պարտավորությունների համար Շուկայի Օպերատորը պատասխանատվություն չի կրում, բացառությամբ եթե ՇԿԾ-ն շահագործել է Շուկայի կանոնների պահանջների խախտմամբ:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

24. Սույն պայմանագիրը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 444-րդ հոդվածի իմաստով միանալու պայմանագիր (օֆերտա), որին էլեկտրական էներգիայի արտադրության, մատակարարման, երաշխավորված մատակարարման, մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող ցանկացած անձ, ինչպես նաեւ ցանկացած որակավորված սպառող, ով Օրենքին եւ Շուկայի կանոններին համապատասխան իրավունք ունի մասնակցելու ԷՄՇ-ին (այսուհետ` Ակցեպտանտ), իրավունք ունի միանալ սույն պայմանագրին` սույն պայմանագրով եւ Շուկայի կանոններով սահմանված կարգով:

25. Յուրաքանչյուր ԷՄՇ առեւտրի մասնակցի համար սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Շուկայի կանոններով սահմանված կարգով Շուկայի օպերատորի կողմից ՇԿԾ-ում հաշվառելու պահից եւ գործում է մինչեւ Շուկայի կանոններով սահմանված կարգով տվյալ մասնակցի ԷՄՇ-ից դուրս գալը:

26. Բոլոր ԷՄՇ մասնակիցների կողմից ստորագրված ու Շուկայի օպերատորի կողմից հաշվառված ակցեպտները կազմում են սույն պայմանագրի անբաժանելի մաս:

 

7. ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Սույն պայմանագրում հասկացություններն ունեն Օրենքով եւ Շուկայի կանոններով իրենց տրված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ սույն պայմանագրով:

28. Օֆերտայի նոր ձեւ սահմանելու, դա փոփոխելու դեպքում սույն պայմանագրի պայմանները համարվում են համապատասխանեցված` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:

 

8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Սույն պայմանագրի կատարման առնչությամբ ԷՄՇ մասնակիցների միջեւ առաջացող բոլոր վեճերն ու տարաձայնությունները կարգավորվում են բանակցությունների միջոցով:

30. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում 15 օրվա ընթացքում ցանկացած կողմ կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով, ինչպես նաեւ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարանին, եթե Կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շուկայի օպերատոր

Համակարգի օպերատոր

Հաղորդող

Բաշխող

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 518-Ն որոշմամբ սահմանված

պայմանագրի օրինակելի ձեւի

 

ԱԿՑԵՊՏ

 

Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասին պայմանագրին միանալու

__________________________, ի դեմս ________________________________,

ակցեպտանտի անվանումը

ով գործում է _______________ հիման վրա

ԷՄՇ-ին միանում է որպես ________________________________

Արտադրողների համար

Հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի N ____

Տրման ամսաթիվը ____ ____ թ.

Լիցենզավորված գործունեության տեսակը ________________________________

Որակավորված սպառողների համար

Սպառման համակարգի հասցե`

Լարման մակարդակ

Մատակարարների համար

Գործունեության տարածք

 

ԷՄՇ առեւտրի մասնակցին հասանելի հատվածներն ԷՄՇ-ում

1. ուղիղ պայմանագրերի

ա) կարգավորված բաղադրիչ  []

բ) չկարգավորված բաղադրիչ []

գ) երկարաժամեկտ բաղադրիչ []

2. ՕԱՇ                   []

3. ՀԱՇ                   [x]

 

ԷՄՇ առեւտրի մասնակցի իրավասու ներկայացուցիչ`

Պաշտոն (կարգավիճակ) ____________________

Ստորագրություն ________________

___ ________ 20___ թ.

 

ստորեւ ներկայացնում եմ տեղեկատվություն էլեկտրաէներգիայի սահմանազատման (առաքման), հանձնման, հաշվառման կետերի մասին.

1. _____________________________ -ի սահմանազատման (առաքման) կետերն են`

2. Առեւտրային (վերահսկիչ) հաշվառքի կետերն են`

3. Առեւտրային (վերահսկիչ) հաշվիչների, չափիչ տրասնֆորմատորների տվյալներն են`

 

 

._________________________________________________________________________.

|տե- |         Հաշվիչ         |  չափիչ տրանսֆորմատոր              |ԷՄՇ    |

|ղա- |                        |___________________________________|առեւտրի|

|կայ-|                        |    Հոսանքի      |     Լարման      |մաս-   |

|ման |________________________|_________________|_________________|նակցի  |

|վայ-|տեսա-|թույ-|անվա-|հաջորդ|տեսա-|ճշտու|տրանս|տեսա-|ճշտու|տրանս|սեփա-  |

|րը  |կը,  |լատ- |նական|պլա-  |կը,  |թյան |ֆորմա|կը,  |թյան |ֆորմա|կանու- |

|    |գործա|րելի |լա-  |նային |գործա|դասը |ցիայի|գործա|դասը |ցիայի|թյունը |

|    |րանա-|հո-  |րումը|ստուգա|րանա-|     |գործա|րանա-|     |գործա|հանդի- |

|    |յին  |սանքը|(Վ)  |չափման|յին  |     |կիցը |յին  |     |կիցը |սացող  |

|    |հա-  |(Ա)  |     |ամիսը |հա-  |     |     |հա-  |     |     |կամ իր |

|    |մարը,|     |     |եւ    |մարը,|     |     |մարը,|     |     |կողմից |

|    |կնիքի|     |     |տարե- |սպա- |     |     |սպա- |     |     |տնօրին-|

|    |տեսա-|     |     |թիվը  |ռողի |     |     |ռողի |     |     |վող    |

|    |կը,  |     |     |      |կնիքի|     |     |կնիքի|     |     |տարածք-|

|    |համա-|     |     |      |տեսա-|     |     |տեսա-|     |     |ներում |

|    |րը   |     |     |      |կը,  |     |     |կը,  |     |     |առեւտ- |

|    |     |     |     |      |հա-  |     |     |հա-  |     |     |րային  |

|    |     |     |     |      |մարը |     |     |մարը |     |     |հաշվիչ-|

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |ների եւ|

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |չափիչ  |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |տրանս- |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |ֆոր-   |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |մատոր- |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |ների   |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |ամբող- |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |ջակա-  |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |նության|

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |պահպան-|

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |ման    |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |պատաս- |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |խանատու|

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |կողմը  |

|____|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|_____|_______|

| 1  |  2  |  3  |  4  |   5  |  6  |  7  |  8  |  9  | 10  |  11 |   12  |

|____|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|_____|_______|

|____|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|_____|_______|

._________________________________________________________________________.

 

 

 

ԷՄՇ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ`

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ______________

Հ/Հ _________________________

ՀԵՌԱԽՈՍ

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ N

 

ՂԵԿԱՎԱՐ

___________________________________

(ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.12.2019
N 518-Ն
Որոշում