Սեղմել Esc փակելու համար:
ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ...

28.04.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.06.2001  -ից մինչեւ   28.04.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 13.04.2023 թիվ 505-Ն որոշում)

i

040.0489.020601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2001 թվականի N 489

 

i

ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի տասնվեցերորդ ու տասնյոթերորդ մասերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 8-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` եռամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունիսի 2-ի N 489 որոշմամբ

 

ՑԱՆԿ

i

ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

 

1. Մտավոր թերզարգացում

2. Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ

3. Շիզոֆրենիա

4. Հոգեկան խանգարումներ գանգուղեղի օրգանական ախտահարման (ցանկացած ծագման) հետևանքով առաջացած հիվանդությունների և վնասվածքների դեպքում

5. Հոգեկան խանգարումներ սոմատոգեն ծագման, ինչպես նաև սուր և քրոնիկ թունավորումների ու ինֆեկցիաների դեպքում

6. Անձի խանգարումներ (պսիխոպաթիաներ, անձի ախտաբանական զարգացումներ, ախտաբանական ռեակցիաների հակումներ, անձի ակցենտուացիաներ և այլն)

7. Նևրոզներ, ռեակտիվ վիճակներ

8. Ալկոհոլամոլություն և թմրամոլություն

 

II. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

 

9. Էպիլեպսիա

10. Գանգուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ` խիստ արտահայտված կլինիկական խանգարումներով

11. Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն (բակտերիալ, վիրուսային) և ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդությունների հետևանքներ, գանգուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ` ընդհանուր ինֆեկցիաների, սուր և քրոնիկ թունավորումների ժամանակ` ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ կամ զարգացող ընթացքով` ֆունկցիաների չափավոր խանգարմամբ

12. Գանգուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված և չափավոր խանգարմամբ

13. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատներ (զարգացման արատներ)

14. Կենտրոնական նյարդային համակարգի նյարդամկանային հիվանդություններ (միոպաթիա, միասթենիա, միոտոնիա)

15. Կենտրոնական նյարդային համակարգի ժառանգական հիվանդություններ (սիրինգոմիելիա, ցրված սկլերոզ, կողմնային ամիոնոտրոֆիկ սկլերոզ և այլն)

16. Պերիֆերիկ նյարդերի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով

17. Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ կամ դրանց հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ կամ արագ զարգացող ընթացքով

 

III. ԱԿԱՆՋԻ, ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

18. Վեստիբուլյար ապարատի ֆունկցիայի խանգարում` Մենյերի հիվանդության նշաններով ուղեկցվող կայուն, խիստ արտահայտված վեստիբուլյար վեգետատիվ խանգարումներով

19. Երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն

 

IV. ԱՉՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

20. Ակնագնդի շարժիչ նյարդի կայուն կաթված (պարալիչ)` դիպլոպիայով

21. Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների բորբոքային կամ դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ` խիստ արտահայտված տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցմամբ կամ երկու աչքում հաճախակի սրացումներով

22. Ակոմոդացիայի սպազմ կամ կաթված` կայուն

23. Աֆակիա կամ արտիֆակիա` երկու աչքում

24. Գլաուկոմա

25. Ցանցաթաղանթի շերտազատում (ցանկացած բնույթի)` երկու աչքում

26. Տեսողական նյարդի ցանկացած էթիոլոգիայի ատրոֆիա` տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցման դեպքում

27. Տեսողության սրության իջեցում` կապված բեկող միջավայրերի կամ ակնահատակի կայուն փոփոխությունների, ռեֆրակցիայի, անոմալիայի կամ այլ պատճառների (վնասվածք, օրգանական հիվանդություններ և այլն) հետ, ակնագնդի բացակայություն կամ մեկ աչքում կուրություն կամ մեկ աչքում տեսողությունը` 0.05 D և ցածր, իսկ մյուս աչքում տեսողությունը` 0.3 D-ից ցածր

28. Ռեֆրակցիայի անոմալիաներ` կարճատեսություն մեկ աչքում կամ հեռատեսություն որևէ առանցքով 12.0 D-ից ավելի, մյուս աչքում` 6.0 D-ից ավելի

 

V. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

29. Մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումներն զգալի չափով սահմանափակող

30. Ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների և հիվանդությունների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ

31. Ձեռքի մատների կամ դաստակների դեֆորմացիաներ և արատներ` ֆունկցիայի խիստ խանգարմամբ

32. Վերին վերջույթի ոսկրերի, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի քրոնիկ բնածին արատներ, վնասումների հետևանքներ և քրոնիկ հիվանդություններ` ֆունկցիայի խիստ խանգարմամբ

33. Վերին վերջույթի բացակայություն կամ անդամահատում

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.06.2001
N 489
Որոշում