Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 6-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 20-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կատարված կազմհաստիքային փոփոխությունների կապակցությամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում օգտագործվող պետական կնիքների ձևը, պետական, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների նկարագրերը, դրանց պատվիրման, հատկացման, պահպանման, ոչնչացման կարգը և հաշվառման մատյանի ձևը հաստատելու մասին» թիվ 20-Լ հրամանի`

i

1) 2-րդ և 3-րդ կետերում «ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն» բառերով,

i

2) 6-րդ կետում «ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարին» և հրամանով հաստատված հավելված 1-ի 4-րդ կետում «ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարին» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետին» բառերով,

i

3) հավելված 1-ի 4-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 19-րդ կետերում «Աշխատակազմ» բառը փոխարինել «ԳԳՌԱ վարչություն» բառերով,

4) հավելված 1-ի 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ խմբագրությամբ. «ԳԳՌԱ վարչությունում արձանագրությունը կազմվում է մեկ օրինակից` կցելով այն համապատասխան անվանացուցակային գործին»:

2. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և քաղաքացիական աշխատանք կատարողներին:

 

ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Ա. Սարգսյան

 

2020 թ. փետրվարի 1

Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
01.02.2020
N 6-Լ
Հրաման