20.02.2020 - 16.07.2023
040.0075.140206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2006 թվականի N 75-Ն
i
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասին և 51-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն, 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից
հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)
(նախաբանը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հունվարի 26-ի
N 75-Ն որոշման
i
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
i
1. Սույն իրավական ակտով սահմանվում են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափի և վճարման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 03.07.14 թիվ 656-Ն, 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած
հարաբերությունների վրա/ որոշումներ)
i
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվում են հետևյալ դրամական վճարները`
._____________________________________________________________________.
|NN |Պաշտոնների խումբը | Դրամական վճարները |
|ը/կ| | (դրամ) |
| | |___________________________|
| | |Ռուսաստանի |այլ օտարերկրյա|
| | |Դաշնության |պետությունների|
| | |ուսումնական |ուսումնական |
| | |հաստատու- |հաստատու- |
| | |թյունների |թյունների |
| | |ունկնդիրների|ունկնդիրների |
| | |համար |համար |
|___|_____________________________________|____________|______________|
|1. |Փրկարարական ծառայության բարձրագույն | 150 000| 200 000|
| |պաշտոններ | | |
|___|_____________________________________|____________|______________|
|2. |Փրկարարական ծառայության գլխավոր | 135 000| 180 000|
| |պաշտոններ | | |
|___|_____________________________________|____________|______________|
|3. |Փրկարարական ծառայության ավագ | 117 000| 162 000|
| |պաշտոններ | | |
|___|_____________________________________|____________|______________|
|4. |Փրկարարական ծառայության միջին | 108 000| 153 000|
| |պաշտոններ | | |
|___|_____________________________________|____________|______________|
|5. |Փրկարարական ծառայության կրտսեր | 99 000| 144 000|
| |պաշտոններ | | |
._____________________________________________________________________.
(2-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 656-Ն, 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած
հարաբերությունների վրա/ որոշումներ)
i
3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում` օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակները սահմանել 99.000 դրամի չափով:
(3-րդ կետը փոփ. 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
i
4. ՈՒսման և վերապատրաստման ընթացքում պահպանվում են օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր փրկարարական ծառայողների պաշտոնային դրույքաչափը:
(4-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 656-Ն, 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած
հարաբերությունների վրա/ որոշումներ)
i
5. Օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորող կամ վերապատրաստվող փրկարարական ծառայողների դրամական վճարումները և կրթաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական ստորաբաժանման կողմից` կանխիկ կամ գանձապետական համակարգի միջոցով` փոխանցումներով:
(5-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն, 03.07.14 թիվ 656-Ն, 13.02.2020 թիվ 145-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի
1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)
6. Տվյալ ամսվա համար նախատեսված դրամական վճարումները և կրթաթոշակները փրկարարական ծառայողին վճարվում կամ նրա հաշվի համարին փոխանցվում են մինչև տվյալ ամսվա 30-ը:
(6-րդ կետը փոփ. 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)