ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 փետրվարի 2020 թվականի N 219-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1981-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի «Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի նահանգապետի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում տնտեսական, մշակութային, գործարար և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռուսական համատեղ հանդիպումների, մշակութային միջոցառումների` Երևանում և Ջերմուկում անցկացման ծախսերի մասին» N 1981-Ա որոշման մեջ «2019 թվականի պետական բյուջեով» բառերը փոխարինել «2020 թվականի պետական բյուջեով» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 20
Երևան