«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
22 հունվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունվարի 1996 թ. թիվ 14
Հայաստանի Հանրապետության բանկերին վարձակալության տրված
i
պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների
և այլ գույքի գնահատման ու վաճառքի մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բանկերին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Նշված շենքերի, շինությունների և այլ գույքի գնահատումն իրականացվում է «փոքր» օբյեկտների համար նախատեսված կարգին համապատասխան, իսկ վաճառքի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի, շինությունների և այլ գույքի վաճառքից գոյացած միջոցները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 22-ից: