Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿԵԼՈ ...

 

 

011.0187.120601

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿԵԼՈՒ 1700-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը, առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Պատիժը կրելուց ազատել`

ա) այն անձանց, ովքեր`

- դատապարտվել են ազատազրկման մինչև երեք տարի ժամանակով,

- դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատիժների.

բ) մինչև հինգ տարի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձանց, ովքեր`

- Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության

համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են

նրանց, ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ

հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չեն կրել,

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են,

- կանայք են կամ 60 տարին լրացած տղամարդիկ,

- հանցագործությունը կատարել են մինչև 18 տարեկան դառնալը և

ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել,

- դատապարտվել են անզգույշ հանցագործություն կատարելու համար, բացի

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի չորրորդ

մասով դատապարտվածներից և 260-րդ հոդվածով դատապարտված այն անձանցից,

որոնց արարքի հետևանքով առաջացել է մի քանի անձանց մահ,

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական

գործողություններում զոհված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսին,

զավակ կամ ծնող են:

2. Կարճել այն անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության, նախաքննության մարմինների, ինչպես նաև դատարանների վարույթներում գտնվող, բայց դատաքննությունը չսկսված գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում` մինչև երեք տարի ժամանակով, կամ ազատազրկման հետ չկապված պատիժ, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում թվարկված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում` մինչև հինգ տարի ժամանակով:

3. Նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատել կիսով չափ`

ա) մինչև հինգ տարի ժամանակով ազատազրկման դատապարտված ժամկետային ծառայության այն զինվորական ծառայողների նկատմամբ, ովքեր ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել, և որոնց վրա չի տարածվում սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.

բ) հինգ տարուց ավելի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր`

- Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության

համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են

նրանց, ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ

հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չեն կրել,

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են,

- կանայք են կամ 60 տարին լրացած տղամարդիկ,

- հանցագործությունը կատարել են մինչև 18 տարեկան դառնալը և

ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել,

- դատապարտվել են անզգույշ հանցագործություն կատարելու համար, բացի

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի չորրորդ

մասով դատապարտվածներից և 260-րդ հոդվածով դատապարտված այն անձանցից,

որոնց արարքի հետևանքով առաջացել է մի քանի անձանց մահ,

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական

գործողություններում զոհված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսին,

զավակ կամ ծնող են. գ) ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ,

ովքեր կրել են նշանակված պատժաչափի կեսը:

4. Նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատել մեկ երրորդով` ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնց վրա չեն տարածվում սույն որոշման 1-ին և 3-րդ կետերը:

5. Համաներումը չկիրառել`

ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49.1-րդ հոդվածում թվարկված հանցագործությունները կատարած և նույն հոդվածում նշված անձանց, բացի 222-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսվածից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 73.1-րդ հոդվածի երկրորդ մասով, 82-րդ հոդվածով, 86-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 87-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 88-րդ հոդվածի առաջին մասով, 89-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 90-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 94-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 112-րդ հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով, 112.1-րդ, 115-րդ հոդվածներով, 116-րդ հոդվածի երկրորդ մասով, 119.2-րդ, 185-րդ, 185.1-րդ, 190-րդ, 191-րդ, 192-րդ հոդվածներով, 193-րդ հոդվածի առաջին մասով, 203 հոդվածի երկրորդ մասով, 222 հոդվածի չորրորդ մասով, 229.2-րդ հոդվածի երրորդ մասով, 232.1-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 248-րդ հոդվածի «բ» կետով, 257-րդ հոդվածով, 259.1-րդ հոդվածի «գ» և «դ» կետերով, 268-րդ հոդվածի «բ» և «գ» կետերով նախատեսված հանցագործությունները կատարած կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ.

բ) այն անձանց նկատմամբ, որոնց պատժաչափը կրճատվել է, կամ ովքեր պատիժը կրելուց ազատվել են ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով կամ 1990 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման առթիվ ամնիստիայի մասին», 1992 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին», 1997 թվականի ապրիլի 30-ի «Համաներում հայտարարելու մասին», 1998 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 7-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումներով և կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.

գ) մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ.

դ) այն անձանց նկատմամբ, ովքեր խուսափել են իսկական զինվորական ծառայության հերթական զորակոչից, զորամասը կամ ծառայության վայրը թողել են ինքնագլուխ, և բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդված և 254-րդ հոդվածի երրորդ մաս), և սույն որոշման հրապարակման պահից երկու ամսվա ընթացքում չեն ներկայանա Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ.

ե) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի նախատեսվում:

6. Սույն որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից, բացի աքսորից, արտաքսումից, ինչպես նաև գույքի բռնագրավումից, եթե բռնագրավումն ի կատար չի ածվել սույն որոշման հրապարակման պահին:

7. Ազատազրկման վայրերում խրոնիկական ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ վեներական հիվանդություններից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:

Խրոնիկական ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ վեներական հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ, եթե նրանց վերաբերյալ գործերը չեն քննվել դատարաններում, համաներման կիրառումը հետաձգվում է մինչև դատարանում գործի քննության ավարտը:

8. Սույն որոշումն այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են Հայաստանի Հանրապետությունում, կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատասխանատվություն սահմանող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան:

9. Սույն որոշման կատարումը դնել`

ա) դատարանների վրա`

- այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը գտնվում

են դատարաններում, սակայն մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը չեն

քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են,

բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,

- պայմանական դատապարտված անձանց կամ այն անձանց նկատմամբ, որոնց

վերաբերյալ դատավճիռների կատարումը հետաձգվել է, ինչպես նաև

պայմանական-վաղակետ ազատված անձանց նկատմամբ,

- այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ազատազրկման հետ չկապված

պատիժների, բացի ուղղիչ աշխատանքների դատապարտվածներից.

բ) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վրա`

- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության

սահմաններից դուրս.

գ) հետաքննության և նախաքննության մարմինների վրա`

- այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը և նյութերը քննում են

վերոհիշյալ մարմինները.

դ) ուղղիչ-աշխատանքային հիմնարկների պետերի վրա`

- այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր պատիժը կրում են ազատազրկման

վայրերում.

ե) ներքին գործերի նախարարության տարածքային մարմինների պետերի վրա`

- այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ուղղիչ աշխատանքների.

զ) կարգապահական գումարտակի հրամանատարի վրա`

- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են կարգապահական

գումարտակում:

10. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության և նախաքննության մարմինների, ուղղիչ-աշխատանքային հիմնարկների պետերի, ներքին գործերի նախարարության տարածքային մարմինների պետերի և կարգապահական գումարտակի հրամանատարի ընդունած որոշումները պետք է հաստատի դատախազը:

11. Սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2001 թվականի հունիսի 11-ը ներառյալ:

12. Հաշմանդամության և տարիքային հիմքով` սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը կիրառվում են այն անձանց նկատմամբ, ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են ճանաչվել մինչև սույն որոշումն ընդունելու նախորդ օրը ներառյալ, կամ որոնց 60 տարին լրանում է մինչև սույն որոշման կատարման ժամկետի ավարտման օրը ներառյալ:

13. Համաներման կիրառումը չի վերացնում դատվածությունը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա է կատարման մինչև 2001 թվականի սեպտեմբերի 13-ը ներառյալ:

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
12.06.2001
N Ն-187-2
Որոշում