ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 2020 թվականի N 264-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 993-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 3-րդ կետը «տեսքով» բառից հետո լրացնել «կամ շարժական կամ մոդուլային» բառերով.
2) հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետը «սպանդանոցը» բառից հետո լրացնել «բացառությամբ շարժական սպանդանոցները» բառերով.
3) հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունը «ներկերով» բառից հետո լրացնել «բացառությամբ մոդուլային սպանդանոցների դեպքում» բառերով, «զ» պարբերությունը «պատուհաններ» բառից հետո լրացնել «բացառությամբ մոդուլային սպանդանոցների դեպքում» բառերով.
4) հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«18. Սպանդանոցում սպանդի գործընթացը կազմակերպվում է կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացության առկայության դեպքում.
1) Սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տրամադրելուց հետո, սպանդանոցը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վարվող «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակում:»:
2. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ գլխով.
«III. ՇԱՐԺԱԿԱՆ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
35. Շարժական սպանդանոցը կենդանիների սպանդ իրականացնելու նպատակով տեղակայվում է սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից հատկացված համապատասխան վայրում:
36. Նախասպանդային զննում իրականացնելու նպատակով շարժական սպանդանոցը հատկացված վայրում, տրանսպորտային միջոցին կից, առանձնացնում է տարածք` շարժական պարսպով:
37. Շարժական սպանդանոցում նախասպանդային և հետսպանդային զննումն իրականացվում է սույն հավելվածով սահմանված ընթացակարգերով:»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. մարտի
Երևան