Սեղմել Esc փակելու համար:
{01.04.2020 - 01.04.2021} «ՊԵՏԱԿԱՆ ՆՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.04.2020 - 01.04.2021} «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.2020  -ից մինչեւ   01.04.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0145.210214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2014 թվականի N 145-Ն

 

i

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 4-րդ, 10-րդ հոդվածի 6-րդ, 11-րդ հոդվածի 4-րդ ու 10-րդ և 37-րդ հոդվածի 4-րդ մասերի, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

i

1) պետական նպաստների բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է.

2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն տրամադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` Ծառայություն) տարածքային կենտրոններն են:

(1-ին կետը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն, 12.01.17 թիվ 3-Ն, 25.03.2021 թիվ 396-Ն որոշումներ)

2. Հաստատել`

i

1) ընտանիքների անապահովության գնահատման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգը` համաձայն N 3 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկը` ըստ ընտանիքների անապահովության գնահատման վրա ազդեցության գործակցի արժեքների` համաձայն N 4 հավելվածի.

i

4) անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

5) ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծման, ձևավորման, անհատական տվյալների` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ծառայության տարածքային կենտրոնների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների միջև փոխանակման կարգը` համաձայն N 6 հավելվածի.

6) սոցիալական բանկի, ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում հաշվառված անձանց մասին Հայաստանի Հանրապետության նախարարությունների և այլ պետական մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև փոխանակվող տեղեկատվությունը` համաձայն N 7 հավելվածի.

7) ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության նշանակման և վճարման կարգը` համաձայն N 8 հավելվածի.

8) (8-րդ կետն ուժը կորցրել է 29.12.15 թիվ 1566-Ն որոշում)

9) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.01.17 թիվ 3-Ն որոշում)

10) (10-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.01.17 թիվ 3-Ն որոշում)

11) ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա խորհրդի` ավելի վճարված գումարների վերադարձման վերաբերյալ առաջարկության մասին որոշում ընդունելու և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույց կազմելու կարգը` համաձայն N 12 հավելվածի.

12) ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության նպաստի վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը` համաձայն N 13 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն, 29.12.15 թիվ 1566-Ն, 12.01.17 թիվ 3-Ն որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց մասին համապատասխան տեղեկատվության փոխանակումը:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

i

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակների պարտադիր տեղադրումը`

1) համապատասխանաբար նախարարության, մարզպետարանների, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջերում, ինչպես նաև համացանցային կայքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքապետարանների և գյուղապետարանների կայքէջերում` համաձայն N 14 հավելվածի.

2) այն քաղաքապետարանների և գյուղապետարանների համացանցային կայքէջերում, որոնց կայքէջերը կձևավորվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

6. Սահմանել, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված կենսաթոշակառուների կենսաթոշակի չափը 2014 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի է առնվում 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված կենսաթոշակի չափով:

i

6.1. Սահմանել, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի են առնվում 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով:

(6.1-ին կետը լրաց. 17.01.2019 թիվ 22-Ն /գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/,

25.04.2019 թիվ 474-Ն որոշումներ)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(նախաբանը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

(որոշումը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 30-ի

N 145-Ն որոշման

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

(1-ին հավելվածն ուժը կորցրել է 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 30.01.15 թիվ 70-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 30-ի

N 145-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչների` յուրաքանչյուրին համապատասխանող թվային արժեքների, գործակիցների մեծությունների, ընտանիքների անապահովության գնահատման բանաձևի հետ կապված հարաբերությունները:

i

2. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են հետևյալ բնութագրիչները`

1) ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը.

2) ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը.

2.1) ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվը.

3) բնակավայրը.

4) ընտանիքի բնակարանային պայմանները.

5) անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը.

6) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.

7) անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը.

8) ապրանքների ներմուծման և արտահանման համար ընտանիքի անդամներից մեկի կողմից մաքսային վճարների կատարումը.

9) ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը.

10) ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ տարածքային կենտրոնի, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությունը.

11) ընտանիքի եկամուտը.

12) 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի քանակը.

13) վարկային պարտավորությունների գծով 100 հազար դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքը:

(2-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 70-Ն, 12.01.17 թիվ 3-Ն, 13.07.17 թիվ 841-Ն, 26.12.2019 թիվ 1923-Ն որոշումներ)

i

3. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը, դրա ծածկագիրը, թվային արժեքը`

 

    Սոցիալական խմբի անվանումը                            Ծածկա-  Անապա-

                                                         գիրը    հովության

                                                                 միավորը

                                                                 (Pi)

 

    1) հաշմանդամության I խումբ ունեցող անձ               Հ11      48

    2) հաշմանդամության II խումբ ունեցող անձ              Հ22      39

    3) հաշմանդամության III խումբ ունեցող անձ             Հ33      28

    4) հաշմանդամություն ունեցող երեխա                    Հ44      45

    5) երեխա` մինչև  5 տարեկանը լրանալը                  Ա55      35

    6) երեխա` 5 տարեկանից մինչև  18 տարեկանը լրանալը     Ա66      33

    7) միակողմանի ծնողազուրկ երեխա                       Մ23      43

    8) առանց ծնողական խնամքի մնացած երեխա                Ե56      50

    9) միայնակ մոր երեխա                                 Մ45      30

    10) ամուսնալուծված անձի երեխա                        Ա34      26

    11) ուսանող` մինչև  23 տարեկան                       Ս12      22

    12) չափահաս անձ` մինչև  19 տարեկան                   Ա77      30

    13) հղի կին (12 շաբաթական և  ավելի ժամկետով)         Հ00      35

    14) գործազուրկ                                       Գ99      17

    15) առանձին խմբի գործազուրկ                          Գ98      22

    15.1) խնամքին երեխա ունեցող կին                      Գ97      17

    15.2) աշխատող անձ                                    Գ96      17

15.3) սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ

    16) կենսաթոշակառու                                   Կ88      36

    17) միայնակ չաշխատող կենսաթոշակառու                  Կ87      37

    18) տարեց կենսաթոշակառու (75 տարեկան և  բարձր)       Կ86      39

    19) ընտանիքի «բացակա» կամ որևէ  սոցիալական խումբ              12

չունեցող անդամ

    20) հարմար աշխատանքից հրաժարված անձ                  Գ95      10

(3-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 70-Ն, 31.08.15 թիվ 987-Ն, 13.07.17 թիվ 841-Ն, 16.05.2019 թիվ 567-Ն, 26.12.2019 թիվ 1923-Ն որոշումներ)

4. Ընտանիքի անապահովության միավորը որոշելիս` ընտանիքի «հարգելի բացակա» անդամն ընտանիքի անդամ չի դիտարկվում:

5. Միաժամանակ մի քանի սոցիալական խմբերի պատկանելու դեպքում ընտանիքի անդամի անապահովության միավորը հաշվարկվում է յուրաքանչյուր սոցիալական խմբի անապահովության միավորների գումարման միջոցով` օգտագործելով ճշգրտման գործակիցներ: Այս դեպքում սոցիալական տարբեր խմբերի անապահովության միավորները դիտարկվում են նվազող հաջորդականությամբ` առաջին միավորը վերցվում է ամբողջությամբ, երկրորդը` 0,3, իսկ երրորդը և չորրորդը` 0,1` ճշգրտման գործակիցներով:

6. Միակողմանի ծնողազուրկ երեխայի, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի, ամուսնալուծված ընտանիքի երեխայի, միայնակ մոր երեխայի, ինչպես նաև հաշմանդամ երեխայի սոցիալական խմբերի դեպքերում, որպես 2-րդ սոցիալական խումբ, հաշվի է առնվում նրանց` անչափահաս երեխա լինելու հանգամանքը` իրենց ժամկետներով:

7. Ընտանիքի անապահովության միջին միավորը (Pմիջ.) որոշելու համար ընտանիքի բոլոր անդամների անապահովության միավորների գումարը բաժանվում է ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված (բացառությամբ «հարգելի բացակա» անդամի) անձանց թվի վրա`

 

Pմիջ. = (1/n) x (P1 + P2 +.... + Pn),

 

որտեղ n-ն ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված (բացառությամբ «հարգելի» ճանաչված «բացակա» անդամի) անձանց թիվն է:

8. Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը`

1) ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kընտ գործակցով`

 

Kընտ = 1,00 + 0,02 m,

 

որտեղ m-ն ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն է.

2) ընտանիքի անաշխատունակ անդամներն են երեխաները կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կամ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող չաշխատող անձինք:

i

8.1. Ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kեր գործակցով`

Kեր = 1,00 + 0,01 m,

որտեղ m-ն ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվն է:

(8.1-ին կետը լրաց 13.07.17 թիվ 841-Ն որոշում)

9. Ընտանիքի «բացակա» անդամի` անապահովության գնահատման տեղեկատվական բազայում ծննդյան ամսաթվի առկայության դեպքում, Kընտ գործակիցը հաշվելիս, անաշխատունակ լինելը հաշվի է առնվում իր տարիքին համապատասխան: Ծննդյան ամսաթվի բացակայության դեպքում նա դիտարկվում է որպես ընտանիքի չափահաս աշխատունակ անդամ (18-63 տարեկան):

10. Բնակավայրը ընտանիքի անապահովությունը գնահատելիս, հաշվի է առնվում Kտ գործակցով: Բնակավայրերի ցանկը, ըստ Kտ գործակցի արժեքների, նշված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածում:

11. Ընտանիքի անապահովության գնահատման միավորի վրա ընտանիքի բնակարանային պայմանների ազդեցությունը որոշվում է Kբն գործակցով`

 

    Բնակարանային պայմանները                               Kբն   Ծածկագիրը

    1) աղետի հետևանքով  տրամադրված տնակ                   1,2     04

    2) ոչ հիմնական (ժամանակավոր) շինություն, տնակ         1,06    05

    3) վթարային (3-րդ կամ 4-րդ աստիճանի) բնակարան         1,05    03

    4) հանրակացարանի չսեփականաշնորհված սենյակ (բնակարան)  1,03    02

5) այլ պայմաններ (վարձակալությամբ կամ առանց դրա

ընտանիքին չպատկանող բնակելի տարածություն, հյուրանոց,

առողջարան, հիվանդանոց, զբոսաշրջության հանգրվան,

մանկապարտեզ, դպրոց, նկուղ, ավտոտնակ, որոշակի

    բնակության վայր չունենալը և  այլն)                    1,02    06 և  07

    6) սեփական առանձնատուն                                1,00    01

    7) բնակարան բազմաբնակարան շենքում                     1,00    00:

 

12. Անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն են գործում Kավ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Սույն պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար Kավ-ն հավասարվում է 1.0-ի:

13. Ընտանիքի որևէ անդամի` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kձ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Սույն պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար Kձ-ն հավասարվում է 1.0-ի:

14. Ընտանիքի անդամներից որևէ մեկի` անշարժ գույքի սեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kագ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Սույն պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար Kագ-ն հավասարվում է 1.0-ի:

15. Ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային վճարներ կատարելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kմաքս գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Սույն պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար Kմաքս-ը հավասարվում է 1.0-ի:

16. Ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի սպառման հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kէ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք, եթե ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է միջին ամսական սահմանային չափաքանակները, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

1) w = 1,3 x (80 կՎտ.ժամ + 40 կՎտ . ժամ x n), որտեղ n-ն ընտանիքի անդամների թիվն է.

2) նշված պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար Kէ-ն հավասարվում է 1.0-ի:

i

16.1. 12 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բնական գազի սպառման հանգամանքը`

1) ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kբգ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք, եթե 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի քանակը գերազանցում է սահմանային չափաքանակը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 3-Ն որոշմամբ նախատեսված փորձնական ծրագրի շրջանակներում սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը.

2) նշված պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար Kբգ-ն հավասարվում է 1.0-ի:

(16.1-ին կետը լրաց. 12.01.17 թիվ 3-Ն որոշում)

i

16.2. Ընտանիքի որևէ չափահաս անդամի` վարկային պարտավորությունների գծով 100 հազար դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքը`

1) ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում K(վարկ) գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Վարկային պարտավորությունների գծով միջին ամսական մարման չափի հաշվարկը որոշվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 459-Ն որոշման կնքված պայմանագրի.

2) նշված պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար K(վարկ)-ն հավասարվում է 1.0-ի:

(16.2-րդ կետը լրաց. 26.12.2019 թիվ 1923-Ն որոշում)

17. Ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ տարածքային կենտրոնի եզրակացությունը բարեկեցիկ ճանաչված ընտանիքների համար կիրառվում է Kբ գործակցով, որն ունի 0-ական արժեք, սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների համար Kբ-ն հավասարվում է 1.0-ի:

i

18. Ընտանիքի եկամուտն անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kեկ գործակցի միջոցով, որի արժեքը որոշվում է հետևյալ բանաձևի օգնությամբ`

 

n

----

                       \   Sj

                       /

                       -----

                       j=1

Kեկ = 1.2 - 0,022 ________ ,

nx 2000

 

որտեղ`

Sj-ն ընտանիքի j-րդ անդամի եկամուտն է սոցիալական անձնագրի լրացման պահին (առանց ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության գումարի),

n-ն սոցիալական անձնագրի լրացման պահին տվյալ ընտանիքի անդամների թիվն է` առանց «հարգելի» հաշվառված բացակա անդամի:

(18-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 70-Ն, 13.07.17 թիվ 841-Ն որոշումներ)

i

19. Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևը սույն կարգի 7-18-րդ կետերում նշված ցուցանիշների թվային արժեքների և գործակիցների արտադրյալն է`

 

P=Pմիջ X Kընտ X Kեր X Kտ X Kբն X Kավ X Kձ X Kագ X Kէ X Kբգ X K(վարկ) X Kեկ X Kմաքս X Kբ, որտեղ P-ն ընտանիքի անապահովությունը գնահատող միավորն է:

(19-րդ կետը փոփ. 12.01.17 թիվ 3-Ն, 13.07.17 թիվ 841-Ն, 26.12.2019 թիվ 1923-Ն որոշումներ)

20. Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևի օգնությամբ հաշվարկվում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության միավորը` մեկ հարյուրերորդականի ճշտությամբ: Ընդ որում, որքան բարձր է այդ միավորը, այնքան տվյալ ընտանիքը համարվում է անապահով:

21. Եթե միայնակ չաշխատող կենսաթոշակառու (Կ87) ունեցող ընտանիքի անապահովության միավորն անապահովության 0 միավորից բարձր է և ցածր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանիքի անապահովության սահմանային միավորից կամ հավասար դրան, ապա այդ ընտանիքի անապահովության միավորը հավասարվում է սահմանային միավորից մեկ հարյուրերորդական բարձր միավորի:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 30-ի

N 145-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ (ՓԱՍՏԱԳՐՎԵԼՈՒ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են իրեն անապահով համարող ընտանիքի` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (այսուհետ` գնահատման համակարգ) հաշվառվելու (փաստագրվելու) հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում է հաշվառվելու (փաստագրվելու) համար անհրաժեշտ տվյալների և (կամ) փաստաթղթերի ցանկը:

i

2. Գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող) դիմում է իր բնակության վայրն սպասարկող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված Ծառայության տարածքային կենտրոն (այսուհետ` տարածքային կենտրոն) ներկայացնելով դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 ձևի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 5 հավելվածի 1-ին կետով նախատեսված տեղեկանք-հայտարարագիրը (միայն դիմերեսը լրացված) և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

(2-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 70-Ն, 04.06.15 թիվ 582-Ն որոշումներ)

3. Սույն կարգով սահմանված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների (կազմակերպությունների) էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:

4. Դիմում-հայտարարագիրը` անհրաժեշտ փաստաթղթերով, հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում` համաձայն N 2 ձևի:

5. Դիմողի ընտանիքի համար լրացվում է սոցիալական անձնագիր` երկու օրինակից` համաձայն N 3 ձևի, որի մեկ օրինակը մնում է տարածքային կենտրոնում, իսկ մյուսը տրամադրվում է դիմողին:

6. Սոցիալական անձնագիրը լրացվում է համաձայն N 4 ձևի: Սոցիալական անձնագրում լրացված տվյալները մուտքագրվում են գնահատման համակարգի տեղեկատվական բազա (այսուհետ` տեղեկատվական բազա):

 

II. ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

i

7. Ընտանիքի կազմը որոշվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկի կողմից (ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ) տրված հայտարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային ստորաբաժանման կողմից (այսուհետ` տեղական ռեգիստր) տարածքային կենտրոնի` առցանց հարցման հիման վրա տրամադրած տեղեկատվության հիման վրա: Տեղեկատվության մեջ նշվում է ընտանիքի բնակության վայրում (կացարանում)` բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց, իսկ համապատասխան հանգամանքների առկայության դեպքում` ժամկետային զինվորական ծառայության մեջ կամ քրեակատարողական հիմնարկում կամ հետախուզման մեջ գտնվելու մասին:

(7-րդ կետը փոփ. 12.01.17 թիվ 3-Ն որոշում)

8. Ընտանիքի` գտնվելու վայրում հաշվառված, բայց այդ վայրում փաստացի չբնակվող անդամը սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում հաշվառվում է որպես ընտանիքի «բացակա» նշված անդամ, եթե առկա է տարածքային կենտրոնի և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի (այսուհետ` խորհուրդ) ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելության մասին արձանագրությունը: «Բացակա» լրացված ընտանիքի անդամի համար սոցիալական անձնագրում ամրագրվում և տեղեկատվական բազայում մուտքագրվում է «հարգելի բացակա», եթե`

1) ընտանիքի տվյալ անդամը` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ընտանիքի անդամ չհամարվող անձ է.

2) տեղական ռեգիստրում` տվյալ բնակության վայրում հաշվառված ընտանիքի բոլոր անդամներն են նշված «բացակա», և սոցիալական անձնագիրը լրացվում է տվյալ բնակության վայրում փաստացի հիմունքներով հաշվառված և բնակվող ընտանիքի համար.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ գտնվում է հետախուզման մեջ.

4) ընտանիքի անդամներից մեկի նախկին ամուսինն է, և առկա է ամուսնության դադարման իրավական հիմքը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է ընտանիքի անդամների խնամակալ կամ հոգաբարձու.

6) ընտանիքի բացակա անդամը 6 ամիս և ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից բացակայում է և ներկայացնում է փաստաթուղթ Հայաստանի Հանրապետությունից դուրս հաշվառված լինելու (բնակվելու) մասին:

i

9. Ընտանիքի կազմը և փաստացի բնակության հասցեն որոշվում են տարածքային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմնի և խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ, եթե`

1) սույն կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ որպես դիմողի ընտանիքի բնակության հասցե նշված է երկրաշարժի հետևանքով քանդված շինության հասցեն.

2) դիմողը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրում` ոչ իր փաստացի բնակության վայրում.

2.1) ընտանիքը չունի որոշակի բնակության վայր և ընտանիքի բոլոր անդամները հաշվառված չեն բնակչության պետական ռեգիստրում: Այս դեպքում ընտանիքը գնահատման համակարգում հաշվառվում է տարածքային կենտրոնի հասցեով.

3) ուսումնասիրության մասին արձանագրությունն ստորագրվում է տնային այցելությանը մասնակից բոլոր պաշտոնատար անձանց կողմից:

(9-րդ կետը փոփ. 19.09.2019 թիվ 1249-Ն որոշում)

10. Միևնույն բնակության վայրում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի կամ դրանցից մեկի համար լրացվում է առանձին սոցիալական անձնագիր, եթե առկա են`

1) բնակարանային մակերեսի բաժանման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը.

2) միևնույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ընտանիքների առանձին տնտեսություն վարելու հանգամանքը (առանձին մուտքեր, առանձին ջրաչափեր, առանձին էլեկտրական հաշվիչներ կամ առանձին տնտեսություն վարելու նմանատիպ այլ հանգամանքներ), որը հաստատվել է խորհրդի առաջարկությամբ և տարածքային կենտրոնի կատարած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությամբ:

11. Սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված կարգով առանձին ընտանիք ճանաչված դիմողի սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում լրացվում են միայն դիմողի ընտանիքի անդամների տվյալները:

12. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբին համապատասխան ընտանիքի սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում լրացվում է դրա ծածկագիրը:

i

13. Սոցիալական խմբերի ծածկագրերը և դրանց ամրագրման համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերն են (փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանցում ամրագրված տվյալները ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում, և առկա է դրանք առցանց ինքնաշխատ եղանակով ստանալու հնարավորությունը)`

 

    Սոցիալական խմբի անվանումը                                Ծածկա-

                                                             գիրը

 

    1) հաշմանդամության I խումբ ունեցող անձ                   Հ11

    2) հաշմանդամության II խումբ ունեցող անձ                  Հ22

    3) հաշմանդամության III խումբ ունեցող անձ                 Հ33

    4) հաշմանդամություն ունեցող երեխա                        Հ44

պահանջվող փաստաթուղթը` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի

տեղեկանքի լուսապատճենը և տեղեկանք կենսաթոշակ (հաշմանդամության նպաստ)

նշանակող մարմնից.

    5) երեխա` մինչև  5 տարեկանը լրանալը                      Ա55

    6) երեխա` 5 տարեկանից մինչև  18 տարեկանը լրանալը         Ա66

պահանջվող փաստաթուղթը` ծննդյան վկայականի լուսապատճենը

կամ 16 տարեկանը լրացած անձանց համար` անձնագրի

(նույնականացման քարտ) լուսապատճենը.

    7) միակողմանի ծնողազուրկ երեխա                           Մ23

պահանջվող փաստաթուղթը` ծնողի մահվան վկայականի պատճենը կամ մահացած

ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի լուսապատճենը,

ինչպես նաև կենսաթոշակի կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի

իրավունքի դեպքում` տեղեկանք կենսաթոշակ (նպաստ) նշանակող մարմնից.

    8) առանց ծնողական խնամքի մնացած երեխա                    Ե56

պահանջվող փաստաթուղթը` ծնողների կամ միակ ծնողի մահվան վկայականի

պատճենը կամ մահացած ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած

վճռի լուսապատճենը, ինչպես նաև տեղեկանք խնամակալության և

հոգաբարձության մարմնից որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա

հաշվառելու մասին, կենսաթոշակի կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի

իրավունքի դեպքում` տեղեկանք կենսաթոշակ (նպաստ) նշանակող մարմնից.

    9) միայնակ մոր երեխա                                     Մ45

պահանջվող փաստաթուղթը` ծննդյան վկայականի, որում հոր տվյալներին

վերաբերող տողում չկա որևէ գրանցում, լուսապատճենը, մնացած դեպքերում

քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնից տեղեկանք այն

մասին, որ հոր մասին տվյալները լրացված են մոր ցուցումով, իսկ Հայաստանի

Հանրապետությունից դուրս ծնված` Հայաստանում բնակվող երեխաների համար`

այդ պետություններում սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանքներ.

    10) ամուսնալուծված անձի երեխա                            Ա34

պահանջվող փաստաթուղթը` երեխայի ծնողների ամուսնալուծության վկայականի

կամ ամուսնալուծության մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի

(2005 թվականի մայիսի 1-ից հետո կայացված), երեխայի հայրության որոշման

վկայականի, եթե երեխայի ծնողները բնակվում են առանձին, կամ երեխայի

ծնողներից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի` օրինական

ուժի մեջ մտած վճռի լուսապատճենները.

    11) ուսանող` մինչև  23 տարեկան                           Ս12

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա

(ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին.

    12) չափահաս անձ` մինչև  19 տարեկան                       Ա77

պահանջվող փաստաթուղթը` անձնագրի (նույնականացման քարտ) լուսապատճենը.

    13) հղի կին (12 շաբաթական և  ավելի ժամկետով)             Հ00

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից.

    14) գործազուրկ                                           Գ99

պահանջվող փաստաթուղթը` տարածքային կենտրոնի

զբաղվածության հարցերով լիազորված պաշտոնատար անձի

որոշում

    15) առանձին խմբի գործազուրկ                              Գ98

պահանջվող փաստաթուղթը` տարածքային կենտրոնի

զբաղվածության հարցերով լիազորված պաշտոնատար

անձի որոշում, ինչպես նաև միջգերատեսչական սոցիալական

համագործակցության շրջանակներում ստացված տվյալ.

    15.1) խնամքին երեխա ունեցող կին                          Գ97

պահանջվող փաստաթուղթը` հայտարարություն երեխա (այդ թվում` նաև խորթ)

խնամելու մասին, իսկ իր երեխային չխնամելու դեպքում` նաև խնամակալության

մասին փաստաթղթի պատճենը.

    15.2) աշխատող անձ                                        Գ96

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք աշխատավայրից` աշխատանքի վարձատրությանն

ուղղված միջոցների մասին.

    15.3) սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ         Ս96

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք գործատուից` աշխատանքի

վարձատրությանն ուղղված միջոցների մասին և սեզոնային

աշխատանքային պայմանագրի պատճենը.

    16) կենսաթոշակառու                                       Կ88

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք կենսաթոշակ

(ծերության նպաստ) նշանակող իրավասու մարմնից.

    17) միայնակ չաշխատող կենսաթոշակառու                      Կ87

պահանջվող փաստաթուղթը` դիմում-հայտարարություն.

    18) տարեց կենսաթոշակառու (75 տարեկան և  բարձր)           Կ86

19) պարտադիր կամ այլընտրանքային զինվորական

    ծառայության շարքային կազմում գտնվող անձ                  Ծ21

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք զինկոմիսարիատից

    20) հարմար աշխատանքից հրաժարված անձ                      Գ95

պահանջվող փաստաթուղթը` եզրակացություն (տվյալ)

ստացված զբաղվածության տարածքային կենտրոնից:

(13-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 70-Ն, 13.07.17 թիվ 841-Ն, 16.05.2019 թիվ 567-Ն, 26.12.2019 թիվ 1923-Ն, 25.03.2021 թիվ 396-Ն որոշումներ)

14. Սոցիալական խմբերի ամրագրման առանձնահատկություններն են`

i

1) կենսաթոշակառու է համարվում կենսաթոշակի կամ ծերության նպաստի իրավունք ունեցող անձը.

2) միայնակ մոր երեխա է համարվում այն երեխան, որի մայրը ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը, կամ որը որդեգրվել է ամուսնության մեջ չգտնվող կնոջ կողմից, ընդ որում, միայնակ մոր երեխայի ծածկագիրը չի կիրառվում, եթե միայնակ կնոջ խնամքի տակ գտնվող մեկից ավելի երեխաների հայրանունը (բացառությամբ երկվորյակ կամ ավելի ծնված բոլոր երեխաների հայրանունից) նույնն է.

3) միակողմանի ծնողազուրկ երեխա է համարվում համապատասխան փաստաթղթերը ներկայացրած` 21 տարեկանը չլրացած անձը կամ մինչև 23 տարեկանը չլրացած անձը, եթե սովորում է ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ (մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր ամսվա 1-ը ներառյալ), բայց ոչ ավելի, քան մինչև այն ավարտելը (մինչև տվյալ տարվա հունիսի 30-ը ներառյալ).

4) առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում համապատասխան փաստաթղթերը ներկայացրած` 23 տարեկանը չլրացած անձը.

5) կենսաթոշակային տարիքը լրացած և հաշմանդամություն ունեցող անձանց համար «կենսաթոշակառու» և «տարեց կենսաթոշակառու» սոցիալական խմբերը որպես 2-րդ սոցիալական խումբ չեն ամրագրվում.

6) կենսաթոշակային տարիքը չլրացած և հաշմանդամություն ունեցող անձանց համար «գործազուրկ» և «առանձին խմբի գործազուրկ» սոցիալական խմբերը որպես 2-րդ սոցիալական խումբ չեն ամրագրվում.

6.1) «խնամքին երեխա ունեցող կին» և «սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբերը միմյանց կամ այլ սոցիալական խմբերի հետ չեն ամրագրվում.

6.2) առանձին խմբի գործազուրկ է համարվում այն գործազուրկը, որը`

ա. երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում և 16-30 տարիքային խմբում է, թրաֆիքինգի զոհ է, վերադարձել է քրեակատարողական հիմնարկից (մինչև երեք տարի), կրում է այլընտրանքային պատիժ (ամբողջ ժամանակահատվածը և դրան հաջորդող մեկ տարին), թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածումը դադարեցրած` ռեմիսիայի շրջանում գտնվող անձ է,

բ. 31-63 տարիքային խմբում է և մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

6.3) սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ է համարվում այն անձը, որը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1480-Ն որոշման հավելվածով սահմանված աշխատանքներից որևէ մեկը և այդ մասին, համաձայն Աշխատանքային օրենսգրքի 100-րդ հոդվածի, գործատուի հետ կնքել է սեզոնային աշխատանքային պայմանագիր.

6.4) հարմար աշխատանքից հրաժարված անձ է համարվում այն գործազուրկը կամ առանձին խմբի գործազուրկը կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձը, որի վերաբերյալ տարածքային կենտրոնի զբաղվածության հարցերով լիազորված պաշտոնատար անձը տրամադրել է հարմար աշխատանքից հրաժարվելու վերաբերյալ եզրակացություն.

7) միայնակ չաշխատող կենսաթոշակառու է համարվում այն չաշխատող կենսաթոշակառուն կամ ծերության կամ հաշմանդամության նպաստ ստացող անձը, որը չունի չափահաս` կենսաթոշակի կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող զավակներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ և դրա մասին տվյալ անձը (անձինք) տալիս է (են) դիմում-հայտարարություն` համաձայն N 5 ձևի.

8) «Կ 87» ծածկագիրը չի ամրագրվում, եթե`

ա. տվյալ անձը (անձինք) ունի (ունեն) 18 տարեկանը լրացած և ավելի բարձր տարիքի, կենսաթոշակի կամ ծերության կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող առնվազն մեկ զավակ կամ ծնող (ծնողներ)` անկախ նրա (նրանց) բնակության վայրից,

բ. տվյալ անձի (անձանց) հետ սոցիալական անձնագրում հաշվառված է 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի` կենսաթոշակի կամ ծերության կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող անձ (անձինք)` բացառությամբ այն դեպքի, եթե այդ անձի (անձանց) համար սոցիալական անձնագրում ամրագրված և տեղեկատվական բազայում մուտքագրված է «հարգելի բացակա» տվյալը.

9) «Ս 12» ծածկագրի ժամկետը նշվում է մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր ամսվա 1-ը ներառյալ, ավարտական տարում` մինչև հունիսի 30-ը ներառյալ.

10) առանձին խմբի գործազուրկ «առանձին խմբի գործազուրկ» սոցիալական խումբը որպես 2-րդ սոցիալական խումբ չի ամրագրվում.

11) գործազուրկ անձանց համար «Գ99» սոցիալական խումբն ամրագրվում է տարածքային կենտրոնում տվյալ անձին գործազուրկի կարգավիճակ տալու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս անց:

(14-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 70-Ն, 31.08.15 թիվ 987-Ն, 13.07.17 թիվ 841-Ն, 16.05.2019 թիվ 567-Ն, 19.09.2019 թիվ 1249-Ն, 26.12.2019 թիվ 1923-Ն /գործողությունը տարածվում է 2019 թվականի նոյեմբերի

1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/, 25.03.2021 թիվ 396-Ն որոշումներ)

15. Ընտանիքում տեխնիկական զննում անցած անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայության հանգամանքն ամրագրվում է «02» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:

16. Ընտանիքի որևէ անդամի`

1) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքն ամրագրվում է «03» ծածկագրով.

2) սահմանափակ պատասխանատվության ընկերության կամ լիակատար տնտեսական ընկերակցության կամ փակ բաժնետիրական ընկերության բաժնետեր (մասնակից) լինելու հանգամանքն ամրագրվում է «07» ծածկագրով.

3) վստահության վրա հիմնված` ընկերության բաժնետեր լինելու հանգամանքն ամրագրվում է «08» ծածկագրով.

4) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքները չեն ամրագրվում, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:

17. Ընտանիքի անդամներից որևէ մեկի` անշարժ գույքի սեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքն ամրագրվում է «Կ» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:

18. Ընտանիքի անդամներից մեկի կողմից ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային մուծումներ կատարելու հանգամանքն ամրագրվում է «06» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:

19. Ընտանիքի կողմից ամառային ամիսների ընթացքում էլեկտրաէներգիայի` սահմանված չափաքանակից ավելի սպառած լինելու հանգամանքն ամրագրվում է «05» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:

i

19.1. Ընտանիքի կողմից 12 ամիսների ընթացքում բնական գազի` սահմանված չափաքանակից ավելի սպառած լինելու հանգամանքն ամրագրվում է «09» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:

(19.1-ին կետը լրաց. 12.01.17 թիվ 3-Ն որոշում)

i

19.2. Ընտանիքի որևէ չափահաս անդամի` վարկային պարտավորությունների գծով 100 հազար դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքն ամրագրվում է «Վ» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:

(19.2-րդ կետը լրաց. 26.12.2019 թիվ 1923-Ն որոշում)

i

20. Սույն կարգի 15-19.2-րդ կետերով սահմանված կարգով խորհրդի ներկայացրած առաջարկությունը և տարածքային կենտրոնի` համապատասխան տեղեկատվությունը չամրագրելու մասին որոշումը գործում են`

1) սույն կարգի 15-16-րդ և 19.1-19.2-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` առավելագույնը 6 ամիս ժամկետով.

2) սույն կարգի 17-19-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` մինչև հաջորդ տեղեկատվությունն ստանալու ամիսը.

3) սույն կետով սահմանված ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում համապատասխան տեղեկատվության ամրագրման հարցը կրկին քննարկվում է սահմանված կարգով:

(20-րդ կետը փոփ. 12.01.17 թիվ 3-Ն, 26.12.2019 թիվ 1923-Ն որոշումներ)

21. Ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ տարածքային կենտրոնի եզրակացությունն ամրագրվում է`

1) ընտանիքին սոցիալապես անապահով ճանաչելու դեպքում` «այո» ծածկագրով.

2) ընտանիքին բարեկեցիկ ճանաչելու դեպքում` «ոչ» ծածկագրով:

22. Ընտանիքի բնակարանային պայմանների ծածկագրերն են և դրանց ամրագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը`

 

    Բնակարանային պայմանները                                     Ծածկագիրը

 

    1) աղետի հետևանքով  տրամադրված տնակ                             04

պահանջվող փաստաթուղթը` տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկանք.

    2) ոչ հիմնական (ժամանակավոր) շինություն, տնակ                   05

պահանջվող փաստաթուղթը` տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկանք.

    3) վթարայնության 3-րդ կամ 4-րդ աստիճան ունեցող բնակարան         03

պահանջվող փաստաթուղթը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության

նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ

կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիմքով, տվյալ

եզրակացությունը տալու օրվանից հետո տվյալ շինության ամրացման

աշխատանքներ իրականացված չլինելու դեպքում` տեղական ինքնակառավարման

մարմնի տված տեղեկանքը.

    4) հանրակացարանի չսեփականաշնորհված սենյակ (բնակարան)            02

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք հանրակացարանի ղեկավար կառավարման

մարմնից.

5) այլ պայմաններ (վարձակալությամբ կամ առանց դրա ընտանիքին չպատկանող

բնակելի տարածություն, հյուրանոց, առողջարան, հիվանդանոց, զբոսաշրջության

    հանգրվան, մանկապարտեզ, դպրոց, նկուղ, ավտոտնակ և  այլն)          06

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից կամ

հյուրանոցի, առողջարանի, հիվանդանոցի, զբոսաշրջության հանգրվանի,

մանկապարտեզի, դպրոցի կառավարման ղեկավար մարմնից.

    6) որոշակի բնակության վայր չունենալը                            07

հայտարարությամբ և տարածքային կենտրոնի կողմից կատարված տեղազննության

արդյունքում (ահազանգման արդյունքում):

23. Ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի կազմի մեջ մտնում են`

i

1) ընտանիքի անդամների աշխատանքի վարձատրությանն ուղղված` հաշվարկված` վճարման ենթակա միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 8-ի «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» N 853-Ն որոշմամբ սահմանված` աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկի.

2) կենսաթոշակը.

3) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում` նպաստները.

4) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, առանձին կատեգորիաների անձանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարները (այսուհետ` պարգևավճար).

5) անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտը.

6) «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված ամսական դրամական բավարարումը:

(23-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 70-Ն որոշում)

24. Աշխատավարձի չափը հաշվի է առնվում դիմելու պահին նախորդած 3 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատավարձի չափի մասին տվյալը դիմողի կողմից ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա ընթացքում, եթե այդ ամիսը չի հաջորդում տվյալ ընտանիքի փաստագրման ամսվան:

25. Եթե դիմողը մինչև դիմելու ամիսն աշխատել է երեք ամսվանից քիչ, ապա աշխատավարձի չափը հաշվի է առնվում դիմելու ամսվան նախորդող ամսվա աշխատավարձի չափով, իսկ դիմողի` աշխատանքից ազատվելու դեպքում աշխատավարձի չափի մասին տվյալը հանվում է տեղեկատվական բազայից` դրա մասին համապատասխան փաստաթուղթը ներկայացվելուց անմիջապես հետո` մեկօրյա ժամկետում:

i

25.1. Ընտանիքի «բացակա» անդամի աշխատավարձի ամսական չափը հաշվարկվում է ընտանիքի չափահաս անդամի հայտարարության հիման վրա` տարվա համար հայտարարված եկամտի մեկ տասներկուերորդի (1/12-ի) չափով` հետևյալ դեպքերում`

1) եթե ընտանիքի «բացակա» անդամը Հայաստանի Հանրապետությունում է և ընտանիքի անդամներից որևէ մեկի ամուսինն է.

2) եթե ընտանիքի «բացակա» անդամը Հայաստանի Հանրապետությունից բացակայում է մինչև 6 ամիս ժամկետով` բացառությամբ ուսման կամ բուժման նպատակով բացակայելու դեպքերի (որի մասին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ) և ընտանիքի անդամներից որևէ մեկի ամուսինն է:

(25.1-ին կետը լրաց. 13.07.17 թիվ 841-Ն որոշում)

26. Աշխատավարձի, ինչպես նաև աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ միջոցների չափերն ստուգվում են պետական կենսաթոշակային համակարգի անձնավորված տվյալների շտեմարանում:

i

27. Կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, ամսական դրամական բավարարման չափերը, որպես եկամուտ, հաշվի են առնվում դիմելու ամսվան նախորդող ամսվա չափով:

(27-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 70-Ն որոշում)

i

28. Եթե ընտանիքն ստանում է կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակ կամ նպաստ, ապա կենսաթոշակի կամ նպաստի չափն ամրագրվում է դրա իրավունքն ունեցող անձանց վերաբերող տողերում` համամասնորեն:

(28-րդ կետը փոփ. 13.07.17 թիվ 841-Ն որոշում)

29. Անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտը հաշվարկվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 5 հավելվածի:

30. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների չափերը փոփոխվում են գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազայում, դրանց բարձրացման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

31. Ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չեն մտնում`

i

1) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված իրավունքների իրականացման շրջանակներում վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները.

2) հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների դրամական ապահովությանն ուղղված միջոցները` զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա.

3) սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները` գործատուի կողմից տրված տեղեկանքի և սեզոնային աշխատանքային պայմանագրի պատճենի հիման վրա:

4) ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատանքի անցած անդամներին վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները` գործատուի կողմից տրված տեղեկանքի հիման վրա` աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող վեց ամիսների համար: Ընդ որում, սույն նորմը նույն անձի համար կրկին կարող է կիրառվել առնվազն քսանչորս ամիս անց:

(31-րդ կետը փոփ. 31.08.15 թիվ 987-Ն, 16.05.2019 թիվ 567-Ն, 26.12.2019 թիվ 1923-Ն որոշումներ)

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2014
N 145-Ն
Որոշում