Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2020 թվականի N 204-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 36-Ն որոշման հավելվածում (այսուհետև` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) Հավելվածի 2-րդ կետում «ինչպես նաև կանաչապատ կամ բուսածածկ այլ տարածքները)» բառերից հետո լրացնել «կամ հանդիսանում են հողաշերտ, որը նախատեսված է կանաչ տնկարկների կամ բուսածածկի համար» բառերով:

2) Հավելվածի 4-րդ կետում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով:

3) Հավելվածի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«10. Կանաչ տարածքների օգտագործումը կամ դրանցում որևէ գործունեության իրականացումն արգելվում է, եթե այն չի ապահովում կանաչ տարածքների բնականոն կենսագործունեությունը:»:

4) Հավելվածի 4-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ`

«4. Ծառերի, թփերի էտում, հատում, բուսաշերտի տեղահանում և հողաշերտի պինդ ծածկույթով փոխարինում

12. Ծառերի, թփերի էտումը, հատումը, բուսաշերտի տեղահանումը կամ հողաշերտի պինդ ծածկույթով փոխարինումը թույլատրվում է հետևյալ դեպքերում`

1) Երևանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ կամ հատուկ ծրագրերին համապատասխան մշակված, քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծի իրականացման և օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության առկայության.

2) սանիտարական էտումների կամ հատումների իրականացման կամ կանաչ գոտու վերաձևավորման կամ փոփոխության ենթարկման.

3) սանիտարական և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինների եզրակացության հիման վրա` բնակելի և ոչ բնակելի նորմատիվային լուսավորության ռեժիմի վերականգնման.

4) վթարային արտակարգ իրավիճակների վերացման, այդ թվում` կապիտալ շինությունների և ստորգետնյա կոմունիկացիաների վերանորոգման (հետագա վերականգնման պայմանով).

5) չորացած կամ տապալման ենթակա ծառերի կամ թփերի հեռացման:

13. Ծառերի կամ թփերի էտումը կամ հատումը, ինչպես նաև բուսաշերտի տեղահանումը կամ հողաշերտի պինդ ծածկույթով փոխարինումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության առկայության դեպքում:»:

5) Հավելվածի 18-րդ կետի 3)-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«3) ավտոտրանսպորտային կամ այլ տեխնիկայի երթևեկությունը կամ կանգառը.»:

6) Հավելվածի 18-րդ կետի 4)-րդ ենթակետում «և» բառը փոխարինել «կամ» բառով

7) Հավելվածի 18-րդ կետի 6)-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«6) թունավոր կամ վնասակար նյութերի օգտագործում, ինչպես նաև տարածքի աղտոտում կամ այլ գործողություններ, որոնք կարող են հանգեցնել կանաչ տարածքների վնասմանը, ոչնչացմանը կամ հողի աղտոտմանը.»:

8) Հավելվածի 18-րդ կետի 8)-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

9) Հավելվածի 9-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ`

«9. Վնասի հատուցում

28. Կանաչ տարածքներին հասցված վնասը ենթակա է հատուցման: Հատուցման չափը որոշվում է` ելնելով կանաչ տարածքի փոխհատուցվող արժեքից:

29. Վնասի հատուցման նպատակով գնահատումը կատարվում է`

1) կանաչ տարածքի անօրինական վնասման կամ ոչնչացման դեպքում

2) ծառերի կամ թփերի էտման կամ հատման դեպքում, եթե էտումը կամ հատումը կատարվել է առանց լիազորված մարմնի թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտումով

3) բուսաշերտի տեղափոխման դեպքում, եթե տեղափոխումը կատարվել է առանց լիազորված մարմնի թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտումով

4) հողաշերտի պինդ ծածկույթով փոխարինման դեպքում, եթե փոխարինումը կատարվել է առանց լիազորված մարմնի թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտումով

5) հողի աղտոտման դեպքում:

30. Փոխհատուցումը կատարվում է գումարային կամ կանաչ տարածքը վերականգնելու ձևով:

31. Վնասի փոխհատուցումը կանաչ տարածքը վերականգնելու ձևով իրականացվում է վնաս հասցրած սուբյեկտի և լիազորված մարմնի միջև կանաչապատման աշխատանքների իրականացման վերաբերյալ պայմանագրի կնքման հիման վրա` սույն կանոնների 5-րդ գլխով սահմանված կարգով:

32. Վնասը համարվում է ամբողջությամբ հատուցված` լիազորված մարմնի կողմից կատարված աշխատանքների ընդունումից կամ գումարը Երևանի բյուջե մուտքագրվելուց հետո:»:

10) Հավելվածի երկրորդ 9-րդ («Չհատուցվող վնաս») գլուխը ճանաչել ուժը կորցրած:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

    Երևանի  քաղաքապետ                      Հ. Մարության

 

 

pin
Երևանի ավագանի
19.03.2020
N 204-Ն
Որոշում