Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2020 թվականի N 437-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1. Մանկատներ` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը` մինչև նրանց 18 տարին լրանալը կամ մինչև կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը: Մանկատները լինում են ընդհանուր, մասնագիտացված:

1.1. Ընդհանուր տիպի մանկատներ, որոնք դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի`

ա. մինչև 6 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,

բ. 6-18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,

գ. մինչև 18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն:

1.2. Մասնագիտացված մանկատներ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած` կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների խնամքն ու դաստիարակությունը և դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի`

ա. մինչև 6 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն,

բ. 6-18 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն:».

2) որոշման հավելվածի 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

i

3) որոշման հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Ճգնաժամային աջակցության կենտրոն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում` հաշմանդամություն ունեցող 0-18 տարեկան երեխաների, նաև ըստ անհրաժեշտության` ուղեկցողների (ծնողի կամ խնամակալի) անհապաղ տեղավորում և առավելագույնը 6 ամիս շուրջօրյա խնամքի և անհրաժեշտ ծառայությունների տրամադրում:

5.2. Անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայություն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` 16-23 տարեկան երեխաների կամ անձանց շուրջօրյա խնամք և նախապատրաստում ինքնուրույն կյանքի:».

i

4) որոշման հավելվածի 8-րդ կետում «և ընտանեկան տիպի մանկատուն» բառերը հանել.

5) որոշման հավելվածի 11-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

i

6) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«13. Երեխաների խնամքի ցերեկային հաստատությունն իրականացնում է 2-18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին ուղղված ծառայություններ:».

i

7) որոշման հավելվածը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին և 13.2-րդ կետերով.

«13.1. Ճգնաժամային աջակցության կենտրոն կարող են ընդունվել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անհապաղ տեղավորման կարիք ունեցող 0-18 տարեկան երեխաները, անհրաժեշտության դեպքում` ուղեկցողների (ծնողի կամ խնամակալի) հետ:

13.2. Անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունից կարող են օգտվել 16-23 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձինք:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված 4-րդ կետից, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 3

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2020
N 437-Ն
Որոշում