Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 297-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2020 թվականի N 479-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 297-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37.1-ին հոդվածի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը և տալու կարգը հաստատելու մասին» N 297-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«5. Վերադարձի վկայական ստանալու համար օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին անձամբ դիմում է Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ) կամ տեսակապի միջոցով դիմում է համապատասխան դիվանագիտական ծառայության մարմին: Մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումը ներկայացնում է քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը:».

i

2) կարգը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ, 5.5-րդ և 5.6-րդ կետերով.

«5.1. Տեսակապով դիմելու դեպքում քաղաքացին էլեկտրոնային եղանակով նախապես հայտ է ներկայացնում համապատասխան դիվանագիտական ծառայության մարմին` համաձայն սույն կարգի N 2 ձևի: Տեսակապի միջոցով դիմումներ ընդունելու հնարավորությամբ դիվանագիտական ծառայության մարմինների և համապատասխան հյուպատոսական ծառայությունների ցանկը, ինչպես նաև հայտն առցանց եղանակով լրացնելու ընթացակարգը հրապարակվում են բոլոր դիվանագիտական ծառայությունների պաշտոնական կայքերում:

5.2. Հայտը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դիվանագիտական ծառայության մարմնի աշխատակիցն առցանց եղանակով, գրավոր քաղաքացուն առաջարկում է տեսակապ հաստատելու օրը և ժամը, ինչպես նաև տեղեկացնում է անհրաժեշտ տեխնիկական պայմանների, փաստաթղթերի, փոստային առաքումների և հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված այլ պայմանների մասին:

5.3. Տեսակապը հաստատվելուն պես` քաղաքացին տեղեկացվում է, որ տեսակապը տեսաձայնագրվելու և պահպանվելու է: Քաղաքացու համաձայնության դեպքում տեսակապը շարունակվում է, իսկ անհամաձայնության դեպքում ընդհատվում է, և վերջինիս հայտը մնում է անհետևանք:

5.4. Տեսակապի ընթացքում ստուգվում է անձի ինքնությունը` հիմք ընդունելով դիվանագիտական ծառայության մարմնի տրամադրության տակ տվյալ անձի վերաբերյալ առկա պաշտոնական տվյալները (լուսանկարը, անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և այլն), առկայության դեպքում` նաև ներկայացվող անձը հաստատող փաստաթուղթը կամ այլ տվյալներ:

5.5. Վերադարձի վկայական ստանալու համար դիվանագիտական ծառայության մարմին անձամբ կարող է դիմել նաև վերադարձի վկայական հայցողի կողմից լիազորված անձը` ներկայացնելով N 3 ձևի լիազորագիր: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում: Լիազորագրի իսկության հարցում հիմնավոր կասկած առաջանալու դեպքում դիվանագիտական ծառայության մարմինը կարող է կապ հաստատել լիազորող անձի հետ` լրացուցիչ հավաստիացում ստանալու համար:

5.6. Վերադարձի վկայական ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում-հարցաթերթիկ` համաձայն N 1 ձևի, լրացված (պարտադիր լրացման ենթակա են 1-7-րդ կետերը) և ստորագրված դիմողի կողմից.

2) 35 x 45 մմ չափսի երկու նույնական գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության).

3) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները.

4) ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի (այլ օրինական փաստաթղթի) կամ նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագրի առկայության դեպքում` տվյալ փաստաթղթի բնօրինակը: Նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև քաղաքացու մշտական բնակության օտարերկրյա պետության քաղաքացիությունը ժխտող տեղեկանք.

5) օրինական փաստաթղթի բացակայության դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) անձը հաստատող այլ փաստաթղթերի բնօրինակները (նույնականացման քարտ, Հայաստանի Հանրապետության (նաև նախկին ՀԽՍՀ) իրավասու մարմնի կողմից տրված զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական) կամ դրանց նոտարական կարգով հաստատված լուսապատճենները (առկայության դեպքում),

բ. տեղեկանք տվյալ բնակավայրի ոստիկանությունից (այլ իրավասու մարմնից)` անձնագրի կորստի կամ գողության, կողոպուտի կամ այլ հանցագործության կամ բնական կամ տեխնածին աղետի հետևանքով անձնագիրը կորցնելու մասին (առկայության դեպքում),

գ. վարորդական վկայականի բնօրինակը (առկայության դեպքում),

դ. բացակայող օրինական փաստաթղթի լուսապատճենը (առկայության դեպքում).

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացած չլինելու դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ դրանց լուսապատճենները` հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

բ. ծնողի (ծնողների) անձնագրերի կամ նույնականացման քարտերի բնօրինակները.

7) լիազորված անձի դիմելու դեպքում` վերջինիս անձը հաստատող փաստաթուղթը:».

3) կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«6. Տեսակապով դիմելու դեպքում պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:».

i

4) կարգի 7-րդ կետում «հյուպատոսական հիմնարկ» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմին» բառերով, նույն կետի երկրորդ նախադասության մեջ «հայերենով կամ հայերեն թարգմանությամբ» բառերը փոխարինել «հայերեն, ռուսերեն կամ անգլերեն» բառերով, իսկ «օտարերկրյա» բառից հետո ավելացնել «պետության» բառը.

i

5) կարգը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Ցանկացած դեպքում անձի տվյալները նաև ստուգվում են «Էլեկտրոնային հյուպատոսություն» համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով` Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ` բնակչության պետական ռեգիստր):».

i

6) կարգի 9-րդ կետում «կատարվում է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ` բնակչության պետական ռեգիստր)» բառերը փոխարինել «պարտադիր կատարվում է բնակչության պետական ռեգիստրում» բառերով.

i

7) կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Էլեկտրոնային հյուպատոսություն» և «(այսուհետ` համակարգ)» բառերը.

i

8) կարգի 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերը «հյուպատոսական հիմնարկի» բառերից առաջ լրացնել «դեսպանության կամ» բառերով.

i

9) կարգի 18-րդ կետում «նախարարության կամ հյուպատոսական հիմնարկի» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմնի» բառերով.

i

10) կարգի 18-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ` ոստիկանություն)» բառերը փոխարինել «անձնագրային և քաղաքացիության հարցերով իրավասու մարմին (այսուհետ` իրավասու մարմին)» բառերով, իսկ 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերում «ոստիկանություն» բառը փոխարինել «իրավասու մարմին» բառերով.

11) կարգի 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

12) կարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«22. Դիվանագիտական ծառայության մարմինն անձի ինքնությունը և քաղաքացիությունը պարզելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձի վկայականն առձեռն տրամադրում կամ փոստով առաքում է դիմողին:».

13) կարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«23. Փոստային առաքումն իրականացվում է վերադարձի վկայական հայցողի հաշվին:».

14) կարգի 24-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

15) կարգի 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

16) կարգի N 1 ձևը սահմանել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

i

17) կարգի N 2 ձևը սահմանել համաձայն N 2 հավելվածի.

18) կարգի N 3 ձևը սահմանել համաձայն N 3 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը և տալու կարգը հաստատելու մասին» N 297-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.

«8. Ձևաթղթում կարող է տեղ գտնել վերադարձի վկայականի իսկությունը «www.e-verify.am» համակարգով ստուգելու համար նախատեսված հատուկ համարանիշը:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 6

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 2-ի

N 479-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

 

.___________.

Դիմում եմ                    Անձնագիրը                  |լուսանկարի |

|համար      |

[] անձամբ                     [] կորել է                |35 x 45 մմ |

.___________.

    [] որպես ծնող (խնամակալ)      [] ժամկետը լրացել է

 

    [] որպես լիազորված անձ        [] վնասված կամ մաշված է

 

    [] որպես այլ պետության        [] երբևէ  չի տրամադրվել

իրավասու մարմնի աշխատակից

 

Խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական:

Իմ մասին հայտնում եմ հետևյալը.

* - ով նշված կետերը պարտադիր են լրացման համար

 

._____________________________________________________________________.

|1*| Ազգանունը                                |                       |

|__|__________________________________________|_______________________|

|2*|Անունը                                    |                       |

|__|__________________________________________|_______________________|

|3*|Հայրանունը                                |                       |

|__|__________________________________________|_______________________|

|4*|Ծննդյան օրը, ամիսը, տարին                 |                       |

|__|__________________________________________|_______________________|

|5*|Ծննդյան վայրը (երկիր, քաղաք/գյուղ)        |                       |

|__|__________________________________________|_______________________|

|6*|Քաղաքացիությունը                          |                       |

|__|__________________________________________|_______________________|

|7*|Այլ պետության քաղաքացիության առկայությունը|                       |

|__|__________________________________________|_______________________|

|8 |ՀՀ-ում հաշվառման հասցեն (մարզ, քաղաք/     |_______________________|

|  |գյուղ, փողոց, տուն/բն.) և  հեռախոսահամարը |_______________________|

|__|__________________________________________|_______________________|

|9 |Տվյալ երկրում փաստացի բնակության հասցեն և |_______________________|

|  |հեռախոսահամարը                            |_______________________|

|__|__________________________________________|_______________________|

|10|էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության    |                       |

|  |դեպքում)                                  |                       |

|__|__________________________________________|_______________________|

|11|ՀՀ վերադառնալու օրը, ամիսը, տարին         |«___» ___________ 20 թ |

|__|__________________________________________|_______________________|

|12|ՀՀ վերադառնալու նախատեսվող միջոցը         |                       |

|  |(ինքնաթիռ, ավտոբուս, այլ)                 |                       |

._____________________________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆ ԱՆՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականն անվճար տրվում է`

1. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք նախկինում չեն ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր.

2. Հայաստանի Հանրապետության` 16 տարին չլրացած, ինչպես նաև 63 տարին լրացած քաղաքացիներին.

3. օտարերկրյա պետությունից վտարման ենթակա ՀՀ քաղաքացիներին.

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու (փոխանակելու) համար դիմած և սահմանված ժամկետում իր անձնագիրը չստացած ՀՀ քաղաքացիներին.

5. պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքներին կամ զորահավաքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնող ՀՀ քաղաքացիներին.

6. բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխա) ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիներին.

7. առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիներին.

8. Հայաստանի Հանրապետության դատարանների և այլ իրավասու մարմինների որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետություն մեկնող (տեղափոխվող) ՀՀ քաղաքացիներին.

9. օտարերկրյա պետությունների ազատազրկման վայրերից ազատված ՀՀ քաղաքացիներին.

10. հափշտակության կամ այլ հանցագործության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի (բնածին կամ տեխնածին աղետ, քաղաքական հուզումներ, պատերազմ և այլն) ազդեցության արդյունքում ՀՀ քաղաքացու անձնագրից զրկված ՀՀ քաղաքացիներին, եթե ներկայացվում է տվյալ հանգամանքն ապացուցող փաստաթուղթ կամ դեպքը հանրահայտ փաստ է.

11. ՀՀ այն քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

[] ՀՀ վերադարձի վկայականն անվճար ստանալու վերը նշված ցանկին ծանոթացել եմ:

[] Իմ կողմից ներկայացված տվյալների և լուսանկարի իսկությունը հավաստում եմ:

 

Վճարված պետական տուրքի չափը _________________

 

Դիմող` ____________________________________________________

           (ստորագրություն)           (անուն, ազգանուն)

 

Դիմելու ամսաթիվը` «__»____________ 20 թ.

 

_______________________________________________________________________

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ

 

Տվյալները ստուգված են`

__________________________________________

(հյուպատոսի ազգանունը և ստորագրությունը)

 

«___» ______________ 20 թ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 2-ի

N 479-Ն որոշման

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ

ՏԵՍԱԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

.___________________________________________________________________.

|Պահանջվող հյուպատոսական ծառայությունը   |                          |

|________________________________________|__________________________|

|Դիմողի անունը և  ազգանունը              |                          |

|________________________________________|__________________________|

|Գտնվելու երկիրը                         |                          |

|________________________________________|__________________________|

|Շրջանը, մարզը, քաղաքը և  այլն           |                          |

|________________________________________|__________________________|

|Էլ. փոստի հասցեն                        |                          |

|________________________________________|__________________________|

|Բջջային հեռախոսահամարը                  |                          |

|________________________________________|__________________________|

|Այլ նշումներ                            |                          |

.___________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 2-ի

N 479-Ն որոշման

 

Ձև N 3

 

ԼԻԱԶՈՐԱԳԻՐ

 

Ես` _____________________________, ծնված` _____________________,

        (անուն, հայրանուն, ազգանուն)            (օր, ամիս, տարի)

 

Անձնագրիս համարը` _____________, բջջային հեռ. համարը`_______________

 

ԼԻԱԶՈՐՈՒՄ ԵՄ

___________________________ -ին, ծնված` ____________________________,

    (անուն, հայրանուն, ազգանուն)              (օր, ամիս, տարի)

 

Անձնագրիս համարը` _____________, բջջային հեռ. համարը`_______________

 

որպեսզի վերջինս իմ անունից դիմի_________________________________ -ում

(նշել երկիրը և/կամ քաղաքը)

 

ՀՀ դեսպանություն (գլխավոր հյուպատոսություն)` ինձ համար ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար:

 

Լիազորող` ___________________________________________________________

(ստորագրություն) (ձեռագիր գրել լիազորողի անունը և ազգանունը)

 

Ամսաթիվ` _________________

(օր, ամիս, տարի)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2020
N 479-Ն
Որոշում