Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0541.180601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2001 թվականի N 541

 

i

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքաշինական ծրագրերով կառուցվող Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Վիսոկովոլտնայա փողոցի տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքների ավարտման համար անհրաժեշտություն է առաջացել իրացնելու շինարարական օբյեկտին հարող տարածքում գտնվող հողամասերը, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածի, 118-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետին` պետության կարիքների համար Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Վիսոկովոլտնայա փողոցի տրանսպորտային հանգույցի շինարարական օբյեկտին հարող տարածքում գտնվող` Հրանուշ, Թաթուլ, Հարություն, Համլետ Թովմասյաններին և Էդիկ, Արմենուհի, Գրետա Ավետիսյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը վերցնելու նպատակով`

ա) մինչև 2001 թվականի հունիսի 20-ը նշված հողամասերի սեփականատերերի հետ վարել բանակցություններ և կնքել իրենց պատկանող հողամասերի առուվաճառքի պայմանագիր` հիմք ընդունելով անշարժ գույքի բորսայի, «ԱԼ-Տանդեմ» և «Էլեֆանտ» անշարժ գույքի գործակալությունների գնահատումները.

բ) հողամասերի սեփականատերերի կողմից պայմանագրի չկնքման դեպքում 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածի և 118-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն դիմել դատարան` հողամասը պետության կարիքների համար դատական կարգով վերցնելու պահանջով:

i

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված հողամասերը պետության կարիքների համար վերցնելու նպատակով ծախսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 28-ի «Երևանի քաղաքապետարանին գումար հատկացնելու մասին» N 358 որոշման 2-րդ կետով նախատեսված գումարները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2001
N 541
Որոշում