Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0446.190601

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2001 թվականի N 446

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի նախագծի մշակման կազմակերպման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

    Հ. Աբրահամյան     - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                        գործունեությունը համակարգող նախարար (աշխատանքային

                        խմբի ղեկավար)

    Գ. Մարտիրոսյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության

                        պետական կոմիտեի նախագահ

                        (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)

    Վ. Դալաքյան       - ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական

                        հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

   Գ. Թադևոսյան      - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և

                        բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի

                        նախագահ (համաձայնությամբ)

    Գ. Մալխասյան      - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

    Ս. Ավետիսյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

    Ա. Անդրեասյան     - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    Ա. Ներսիսյան      - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

    Մ. Միքայելյան     - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Վ. Տերտերյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                        գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

    Վ. Մովսիսիյան     - ՀՀ վարչապետի խորհրդական

   Ս. Օհանյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և

                        բնական ռեսուրսների վարչության պետ

   Հ. Թոքմաջյան      - Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային

                        ընկերության նախագահ

   Ռ. Գրիգորյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարության մելիորացիայի

                        զարգացման վարչության պետ

   Ս. Մաճկալյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության

                        պետական կոմիտեի իրավաբանական վարչության պետ

                        (աշխատանքային խմբի քարտուղար)

(կազմը փոփ. 04.07.01 թիվ 492, 12.03.02 թիվ 129 որոշումներ)

 

2. Աշխատանքային խմբին`

ա) մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը.

բ) մինչև 2002 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի նախագիծը.

գ) դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներին իր մասնակցությունը ցուցաբերելու համար:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.06.2001
N 446
Որոշում